Showing posts with label Գրականություն. Show all posts
Showing posts with label Գրականություն. Show all posts

Monday, May 10, 2021

Ո՞վ չի նշում Սուրբ Ծնունդը։ Թարգմանություն

Սուրբ Ծնունդն ամենահայտնի տոներից մեկն է։ Տարօրինակ է, բայց ոչ բոլորն են նշում այս հրաշալի տոնը։ Դա կախված է ժողովրդի կրոնից և մշակույթից։ Եվ այսպես, ո՞վ չի նշում այս տոնը։

Նախ և առաջ, սա կրոնական տոն է։ Քրիստոնյաները նշում են Քրիստոսի ծնունդը։ Այդ պատճառով ոչ քրիստոնյաներն ու ոչ հավատացյալներն այդ օրը տոնական տրամադրություն չունեն։

Բացի այդ, շատ մարդիկ հրաժարվում են մասնակցել Սուրբ Ծննդին, համարելով, որ այս տոնը դարձել է չափից ավելի արևտրական։ Ճիշտ է, դեկտեմբերին խանութները լիքն են Սուրբ Ծննդյան իրերով։ Մարդիկ շատ գումար են ծախսում, որպեսզի լավ ժամանակ անցկացնեն իրենց ընկերների, ընտանիքի և բարեկամների հետ։ Մեծամասնությունը պատրաստ է գումար վատնել փոքր, անպետք նվերների վրա։ Ակնհայտ է, որ նրանք Սուրբ Ծնունդը նշում են, որովհետև դա ընտանեկան երեկույթ է, և միասին հավաքվելու հիասքանչ առիթ։

Այնուամենայնիվ, տոնի այս զվարճալի և առևտրային կողմը գրավիչ է որոշ երկրների համար, օրինակ՝ Չինաստանի։ Նրանք Սուրբ Ծնունդը նշում են մի քանի տարիների ընթացքում։ Չնայած այս տոնը նրանց մշակույթին չի պատկանում։

Շատ երկրներում կարելի է տեսնել նույն ավանդույթները։ Ընտանիքները զարդարում են եղևնին, պատրաստում տոնական ընթրիք և սպասում նվերներով Սանտա Կլաուսին։ Բայց ամեն երկիրն իր յուրահատկություններն ունի։ Ամն-ում տապակած եգիպտացորենից կախազարդեր են, Շվեդիայում՝ ծղոտե այծեր։

Կան մարդիկ, որ չեն նշում Սուրբ Ծնունդը, բայց երկու միլիարդ մարդ, ինչը համարյա աշխարհի ամեն երրորդ մարդն է, նշում են այդ տոնը։ Այս տարի դա նորից կկատարվի, և սա էլ իր հրաշքն ունի։

Երաժշտություն։ Թարգմանություն

Ո՞վ չի սիրում երաժշտություն։ Ինչ տրամադրություն էլ ունենանք՝ լավ թե վատ, ժամանակ առ ժամանակ միացնում ենք մեր սիրելի երգը։ Եվ դա, իր հերթին, մեզ հանգստացնում, կամ վշտացնում է։
Առանց երաժշտության կյանքը ձանձրալի կլիներ։ Յուրաքանչյուր ոք ամբողջ աշխարհում անտարբեր չէ երաժշտությանը։ Ամենահայտնի ժանրերն են՝ ռոքը, ռեպը, փոփը, տեխնոն, շանսոնը, հիպ-հոպը և այլն։ Կան այլ՝ շատ յուրահատուկ ժանրեր։ Օրինակ՝ ժողովրդական երաժշտություն, դասական երաժշտություն, հոգևոր երաժշտություն, ինչպես նաև շատ հետաքրքիր ժանրեր՝ ինչպես բլյուզն ու ջազը։
Դուք նկատե՞լ եք, որ մարդիկ, ում երաժշտական ճաշակը համընկնում է ձերի հետ, շատ ավելի արագ են ձեր հետ լեզու գտնում, քան նրանք, ում ճաշակը շատ տարբերվում է ձերից։ Շատերը հավատում են, որ երաժշտությունը հոգու առաջին և գլխավոր մասն է։ Հավանական է, որ դա իսկապես այդպես է։

Thursday, May 6, 2021

Վիլյամ Սարոյան։ Դաշնամուր։ Վերլուծություն

Կարդացի Վիլյամ Սարոյանի "Դաշնամուր" պատմվածքը։ Հետաքրքիր է ներկայացված աղքատությունը. տղան՝ աղքատ լինելով մտածում է ոչ թե գոյատևելու դժվարությունների, այլ դաշնամուր չունենալու մասին։
Չեմ պատկերացնում կյանքս առանց երաժշտության։ Ամեն վայրկյան գլխումս մի երգ գլորվում է, անընդհատ ինչ-որ երաժշտություն եմ երգում քթիս տակ։ Երբ երաժշտական դպրոց էի հաճախում, տանել չէի կարողանում այդ ամենը, բայց ստիպված էի մասնակցել դասերին։ Արդեն երկու տարի է, ինչ ավարտել եմ այդ դպրոցը, և արդեն երկու տարի է, ինչ ամեն օր խնդրում եմ ծնողներիս ինձ նորից այնտեղ տանել։ Չնայած այդ բոլոր անհետաքրքիր և, կարծես, անդադար դասերին, ես ուզում եմ վերադառնալ դպրոց, քանի որ զգում եմ, ինչքան քիչ ժամանակ եմ ընձեռում երաժշտությանը ավարտելուց հետո։

Wednesday, April 28, 2021

Նահապետ Քուչակ

    Նահապետ Քուչակի մասին քիչ բան է պահպանվել, նրա ինքնությունը պարուրված է անորոշությամբ։ Քուչակի թոռան մի հիշատակարանից՝ գրված 1637 թվականին, պարզվում է, որ իր պապը եղել է աշուղ Նահապետ Քուչակը և իր գործի մեջ եղել է վարպետ։ Երկար ժամանակ պահպանվել է Նահապետ Քուչակի տապանաքարը իր ծննդավայր Խառակոնիս գյուղի Սուրբ Թեոդորոս վանքի բակում, ինչից պարզվում է, որ նա մահացել է 1592 թվականին։
    Գերեզմանաքարի գրությունն ամբողջությամբ այս է. «Սա արև Քուչակ թվ ՌԽԱ ձղ Քս»։ «Արև Քուչակ» արտահայտությունը պետք է նշանակի կենսատու աղբյուր, արև ու ջերմություն պարգևող։ ՌԽԱ = 1041 + 551 = 1592 (մահվան թվականը)։ «ձղ Քս»-ը ուղղակի վերծանությամբ պետք է նշանակի՝ ձ = 80, ղ = 90, Քս = Քրիստոս։ Այսինքն՝ 80-90 տարեկանում հանգավ ի տեր։
    Հայտնի է նաև, որ նրա գերեզմանը եղել է ուխտատեղի։ Եթե Քուչակն անհայտ կամ պատահական մեկը լիներ, նրա գերեզմանը ժողովուրդը չէր սրբացնի։
    Նահապետ Քուչակը ժամանակին հայտնի է եղել Չիչակ անունով։
    Քուչակի անունը 16-րդ դարի տաղերգուների շարքում առաջինը հիշատակել է Ղևոնդ Ալիշանը։ Այնուհետև նրա անունը շրջանառության մեջ է դրել Վարագա վանքի միաբան, վարդապետ Արիստակես Տեվկանցն իր կազմած «Հայերգ» (1882) ժողովածուի մեջ։ Իր հրատարակած հայրենների շարքի կապակցությամբ նա գրում է, թե դա մականունով Քուչակ, ծնունդով խառակոնիսցի «Նահապետ վարպետ»-ինն է։ Այստեղ զետեղված են գործեր՝ վերցված 1583 թվականի մի ձեռագրից։
    Բանաստեղծություններից մեկի մեջ կան այսպիսի տողեր.
Ես Քուչակն եմ վանեցի
Ի գեղէն Խառակոնիսայ.
Լցեր եմ հարիւր տարին,
Էլ չի գար մտքիկս ի վերայ...
    Ենթադրվում է , որ սա Նահապետ Քուչակն է, որ ծնվել է Վանի Խառակոնիս գյուղում և ապրել է այնքան երկար, որ արդեն թուլացել է հիշողությունը։ Ըստ ավանդության՝ Քուչակն իր խաղերով հիվանդների էր ապաքինում, վերք էր բուժում, թախիծ էր փարատում։ Իր երգերով նա բուժել է սուլթանի կնոջը և գյուղում եկեղեցի է կառուցել։ Որպես աշուղ ոչ միայն հորինել է հայրեններ, այլև ստեղծել է դրանց երաժշտությունը, ինքն էլ կատարել է իր երգերը և ունեցել ունկնդիրների լայն շրջանակ։ Հայրեններ հորինել է նաև թուրքերեն, և նրա համբավը հասել է մինչև Կոստանդնուպոլիս։
    Քուչակի հայրենները  պահպանվել են ոչ միայն գրավոր, այլև բանավոր. սերնդեսերունդ դրանք փոխանցել են աշուղները և հետո է միայն գրի առնվել։
    Քուչակի անունով հայտնի հայրեններն ունեն խորապես անհատական դրոշմ, այնպես որ դրանք ժողովրդական լինել չեն կարող։ Այդ հայրենների հեղինակը որոշակի անհատն է, ով միաժամանակ և՛ հայրենների հեղինակն ՝, և՛ աշուղ է ու սիրահար։
    Հայրենները Քուչակին պատկանելու վերաբերյալ կան տարբեր վկայություններ՝ 1892 թ. բանասեր Կարապետ Կոստանյանը գրել ՝, ոչ Նահապետ Քուչակը ժողովրդական երգերից առած կտորների ժողովող է, ոչ թե հեղինակ։ Արշակ Չոպանյանը 1902-ին այն կարծիքի էր, որ դրանք «Քուչակի անձնական ստեղծագործությունն են»։ 1940-ին Չոպանյանը վերանայեց իր տեսակետը և հայրենները համարեց «վերագրված Նահապետ Քուչակ վարպետ աշուղին»։ Մանուկ Աբեղյանը նշում է, որ հայտնի ձեռագրերից ոչ մեկը չի տալիս Նահապետ Քուչակի անունը և կասկածի է ենթարկում Տեվկանցի տեսակետը։ Պարույր Սևակն իր հերթին «Հայրենի կարգավ» (1957) գրքի  գրախոսության մեջ ընդունել է Քուչակի՝ հայրենների հեղինակ լինելու հանգամանքը, իսկ «Սայաթ-Նովա» (1963) մենագրության մեջ՝ ժխտել։

Նահապետ Քուչակի Մասին
    Քուչակ Նահապետն ու Սայաթ-Նովան եթե երգում իրենց սերն ու սիրուհին, երգում են ամբողջ աշխարհի առաջ, եթե դիմում են իրենց յարին՝ պատմելու նրա սերն ու գեղեցկությունը, խոսում են լուրջ ու հանդիսավոր, ժամանակներին ու ժողովուրդներին ի լուր։ Խոր գիտեն, որ իրենք հասարակ մահկանացուներ չեն։
Հովհաննես Թումանյան

    Ով էլ լինի պատմական Նահապետ Քուչակը և որ տարիներին էլ ապրած լինի, նրա տաղերը մնում են որպես հայ քնարերգության ամենագեղեցիկ մարգարիտներ։ Միջնադարյան բոլոր քնարերգուների մեջ Քուչակն առանձնանում է իր անմիջականությամբ և ներշնչանքի բնականությամբ։
Վալերի Բրյուսով, ռուս բանաստեղծ

    Գաղափարի մեջ կ'ընտրեմ Պայրընը կամ Նիցցեն [Նիցշե], բայց արվեստին մեջ կը նախընտրեմ Քուչակը։
Դանիել Վարուժան

    Հետազոտողների  մեջ ժամանակ առ ժամանակ ցանկություն է առաջանում հզոր հեղինակներից մեկի ստեղծագործությունը վերագրել ուրիշներին։ Այդպես վարվեցին Հոմերոսի հետ։ Այդպես վարվեցին նաև Շեքսպիրի հետ։ Բայց... դա մեկ մարդ է, սակայն ուժեղ մարդ, մեկ ձայն է, սակայն հզոր ձայն, ոչ երգչախումբ։ Ես ասում եմ՝ չեմ հավատում, թե մի քանի աշուղ են։ Դա մեկ Նահապետ է։
Լև Օզերով, ռուս բանաստեղծ է քննադատ

    Նահապետ Քուչակի «Հարյուր ու մեկ հայրեն»-ը դարձել է իմ սեղանի գիրքը։ Այն իմ գրադարանում դրված է անտիկ քնարերգուներ Սաֆոյի, Կատուլլուսի, Հորացիուսի, Օվիդիուսի գրքերի կողքին։ Ինչո՞ւ։ Շատ պարզ. ես մի տեսակ կարոտում եմ իսկականին, բնականին, մարդկայինին։
Էդուարդաս Մեժելայտիս, լիտվացի բանաստեղծ

Monday, February 22, 2021

Յուլիանան Գերմանիայում

Յուլիանան Փարիզից է։ Դա Ֆրանսիայի մայրաքաղաքն է։ Այս ամառ նա մասնակցելու է լեզվի դասընթացի Ֆրայբուրգում։ Դա Գերմանիայի հարավում գտնվող համալսարանական քաղաք է։
Այստեղ նրան շատ է դուր գալիս։ Դասերը սկսվում են առավոտյան իննին, և ավարտվում ժամը տասնչորսին։ Դասարանում բացի Յուլիանայից կա ևս տասնչորս աշակերտ՝ ութ աղջիկ և վեց տղա։ Նրանք բոլորը Ֆրանսիայից են, բայց ոչ Փարիզից։
Յուլիանայի լավագույն ընկերուհի Մարին նույնպես մասնակցում է լեզվի դասընթացի, բայց Համբուրգում, որը գտնվում է Գերմանիայի հյուսիսում։
Դպրոցը ավարտելուց հետո նրանք ուզում են սովորել Գերմանիայում։ Յուլիանան ուզում է դառնալ անասնաբույժ, իր լավագույն ընկերուհին նույնպես։ Բայց Մարիի երկու ծնողներն էլ ատամնաբույժ են, ուստի, հավանաբար, Մարին նույնպես կդառնա ատամնաբույժ։
Յուլիանան և Մարին մոտ վեց շաբաթ անցկացնում են Գերմանիայում։ Դասընթացից հետո նրանք հանձնելու են քննություն։


Thursday, February 18, 2021

Հարցարան 1

1. Բնագրի ստորոգյալները ո՞ր ժամանակաձևով են դրվել: Նշե՛լ առնվազն երկուսը:
ա) արձակում էր - անկատար անցյալ
բ) զրնգաց - անցյալ կատարյալ

2. Քո վերաբերմունքն արտահայտի՛ր աղջկա երկտողի նկատմամբ:
Երկտող - «Հայրս ասաց, որ իմ և քո միջև անանց անդունդ կա: Մենք վերևն ենք, դու՝ ներքևը, էլ մի՛ գա: Մոռացի՛ր ինձ»

Չեմ մեղադրում աղջկան, նրա խոսքերով ինքը հոր ասելով դա արեց: Նա ուղղակի չհամարձակվեց հորը հակաճառել, ինչը վատ արարք չեմ համարում: 

3. Փոխի՛ր դեպքերի ընթացքը, հատկապես երկտողի բովանդակությունը:
Պատանի երաժիշտը վերցրեց թուղթը և կարդաց. «Վաղը չնվագես: Կեսգիշերին կգաս պատուհանիս տակ, մի պարան էլ կբերես հետդ: Տնից փախչում եմ:» Նա ավելորդ բան չարեց, վերցրեց թուղթը, և գնաց: Հաջորդ գիշեր օգնեց աղջկան իջնել պատուհանից, վերցրեց ճամպրուկներն ու փախան միասին:

4. Գրի՛ր քեզ հարազատ մի մեղեդու մասին:
Կա մի մեղեդի, որ ինձնից էլ մեծ է։ Այդ մեղեդին ես մանկուց գիտեմ և սիրում եմ։ Այն լսելիս ես կարծես մոռանում եմ ամեն ինչ, սուզվում եմ մեղեդու մեջ։
Երբեք չէի հասկանում, թե ի՞նչ է այդ հարազատ մեղեդին։ Հիմա լսելով այդ յուրահատուկ երաժշտությունը, որ կարծես ամեն ինչով տարբերվում է մյուսներից, սակայն այդքան նման է, այդ մեղեդին, որ ինձ պարգևում է հանգստություն, և որը լսելիս՝ ինչքան էլ որ անհանգստացած կամ բարկացած լինեմ, հանգստանում եմ, ես հասկանում եմ։ Հասկանում եմ, որ բոլոր միանման երգերի մեջ կա մեկը, որ ինչքան էլ լսես, չես հոգնի։ Բոլոր երգերի մեջ կա մեկը, այդ միակը, հարազատ մեղեդին։

Tuesday, February 2, 2021

Мой первый приз

Каждый год, когда я слышал что-то про призы, я почему-то ничего не предпринимал. Мне конечно хотелось получить приз (а кому бы не хотелось?), но я не мотивировался и не подавал заявку на получение приза. Думаю я не был уверен в себе, не думал, что удостоюсь приза. Но я не сидел сложа руки каждый год. Я работал над собой, трудился, получал много знаний. И так с каждим разом всё больше и больше.
В этом году получение приза было каким то другим. Мне сами предложили поучаствовать, к тому же я и сам хотел получить приз. Я много работал над собой, и считал себя вполне достойным награды.
Так всё и было, на пятничном медиа среди имён тех, кто получил призы, послышалось и моё. Я был конечно рад и воодушевлён, может причиной этому служило то, что я впервые получал приз. Получается всё взаимосвязано, за что я благодарен своей школе, которая мотивирует меня учиться и работать. Для меня счастье быть Себастийцем и учиться в этой школе. Спасибо тебе, моя школа.

Monday, January 25, 2021

Ծաղկազարդ

Տոնի իմաստը
    Եթե Զատկին նախորդող կիրակի օրը գնաք եկեղեցի, ապա կտեսնեք, որ այն զարդարված է բարդու կամ ուռենու ճյուղերով։
    Խաչվելուց և հարություն առնելուց առաջ Հիսուս Քրիստոսը վերջին անգամ գնաց Երուսաղեմ։
    Քաղաք մտնող Հիսուսին ժողովուրդը դիմավորեց մեծ ուրախությամբ՝ որպես իր Փրկչի։ Շատերը նրա առջև ծառերի ճյուղեր և նույնիսկ իրենց զգեստներն քին փռում։
    Հին աշխարհում ընդունված էր թագավորների ճանապարհը զարդարել գորգերով, ծաղիկներով։ Այս ձևով մարդիկ արտահայտում էին իրենց սերն ու հավատը Քրիստոսի նկատմամբ։
    Ահա այս իրադարձությանն է նվիրված տոնը, որը կոչվում ՝ Ծաղկազարդ։ Ծաղկազարդը Հայոց եկեղեցու շարժական տոներից է և նշվում է Զատկից մեկ շաբաթ առաջ ընկնող կիրակի օրը։

Տոնակատարությունը
    Ծաղկազարդը նաև ժողովրդական ամենասիրված տոներից է։ Տոնից առաջ երեկոյան երիտասարդները ուռենու ճյուղեր էին կտրում և բերում եկեղեցի։
    Վառվող մոմերի պայծառությամբ լուսավորված եկեղեցում քահանան օրհնում էր ճյուղերը, որից հետո դրանք բաժանում էին ներկաներին։ Մարդիկ այդ ճյուղերը պահում էին տանը, դնում ամբարների և կարասների մեջ, որպեսզի հիվանդությունները վերանան և տարին լինի բերք ու բարիքով։

    Ծաղկազարդը շատ էին սիրում հատկապես նորապսակ հարսները։ Ամուսնանալուց հետո առաջին անգամ այդ տոնին նրանք գնում էին իրենց հայրական տուն՝ հարազատներին այցելության։




Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ Ծաղկազարդի օրը հաստատվել է որպես մանուկների օրհնության օր։





Monday, December 7, 2020

7.12 Թարգմանություն

Արևմտահայերեն
Գիշեր էր, նոյեմբերի տրտում ու խոնավ գիշեր, որուն մթությանը մեջ ընկղմված էր Փերայի Մեծ Փողոցը իր քարաշեն ու բազմահարկ ապարանքներովը։ Փոշիի պես բարակ ու ասեղի պես սուր անձրև մը կու գար ու կը լվար ամայի և թափուր քարահատակը։ Կալաթա Սերայի պահականոցին դեմ, երկու կառապան՝ հապաղած անցորդ մը գտնելե հուսաբեկ՝ ցուրտեն պատսպարվելու համար իրենց կառքին մեջ կը մրափեին։ Մարդ չկար ու այդ աղմկալից փողոցի ժխորեն ուրիշ բան չէր մնացեր, բայց եթե առջի իրիկվընե ի վեր տեղացող անձրևին անընդհատ ձայնը իր հուսահատական միօրինակությամբը։

Արևելահայերեն
Գիշեր էր, նոյեմբերի տրտում ու խոնավ գիշեր, որի մթության մեջ ընկղմված էր Փերայի Մեծ Փողոցը՝ իր քարաշեն ու բազմահարկ ապարանքներով։ Փոշու պես բարակ ու ասեղի պես սուր անձրև էր գալիս ու լվում ամայի և թափուր քարահատակը։ Կալաթա Սերայի պահականոցի դիմաց երկու կառապան, հապաղած անցորդ հույսը կորցրած, ցրտից պատսպարվելու համար իրենց կառքի մեջ էին քնում։ Մարդ չկար և այդ աղմկալից փողոցի ժխորին ոչինչ չէր մնացել բացի երեկոյի տեղացող անձրևի անընդհատ ձայնից իր հուսահատական միօրինակությամբ։

Saturday, November 21, 2020

Պատերազմ է հայտարարվել։ Վերլուծություն

Պատմվածքը շատ տարօրինակ էր, և նույնչափ հետաքրքիր։ Ինձ շատ անսովոր, բայց հաճելի և մոտիկ էր Նիկ Տագալավիայի կերպարը։ Նրա ատելությունը մարդկանց նկատմամբ և նրանց արարքներում տրամաբանություն գտնելու ցանկությունը ինձ ծանոթ են։ Չնայած նրա փոքրինչ խելագարությանը, նա այս պատմության յուրահատկությունն է։ Նա այն կերպարներից է, ում ուզում ես ուսումնասիրել և ավելի լավ իմանալ։ Հաճելի էր նաև գրողի՝ Դոնալդ Քեննեբեկի կերպարը։ Այն, որ նա հասկանում էր բոլորին, կարծես կարդում էր նրանց՝ ինչպես բացած գիրք, դարձնում էր կերպարն ավելի ձգող և խորհրդավոր։ 
Տեքստում նկարագրված են մարդիկ, ովքեր վատ իրականությունը չեն ընդունում։ Դա սխալ եմ համարում, սակայն իմ համակրանքը սափրիչի կերպարի նկատմամբ դրանից չի պակասում։ Նա հիմար էր համարում բոլորին, ով հավատում էր պատերազմին, կամ նույնիսկ խոսում էր հավատողի հետ, ինչը նույնպես կերպարի բացասական և հետաքրքիր բնավորության մաս է։ Սակայն սա չափից ավել է, քանի որ իրականությունը չընդունելով պետք չէ մեղադրել ուրիշներին։
Ըստ իս՝ հեղինակն այս ստեղծագործության միջոցով ուզում էր ցույց տալ, թե որքան սխալ է սեփական կարծիքը ուրիշներին պարտադրելը, և որքան տհաճ է դա նրանց։

Monday, March 9, 2020

9.03 Փոխադրություն

Գրաբար
Նմանեցաւ արքայութիւնն երկնից՝ առն, որ սերմանիցէ սե՛րմն բարի յագարակի իւրում: Եւ ի քուն լինել մարդկան, եկն թշնամի նորա. եւ ցանեաց ի վերայ որոմն ի մէջ ցորենոյն՝ եւ գնա՛ց: Եւ իբրեւ բուսաւ խոտն եւ արար պտուղ, ապա երեւեցա՛ւ եւ որոմն: Մատուցեալ ծառայք տանուտեառնն ասեն ցնա. Տէ՛ր՝ ո՞չ սերմն բարի սերմանեցեր յագարակին քում, արդ՝ ուստի՞ ունիցի զորոմն: Եւ նա ասէ ցնոսա. Ա՛յր թշնամի արար զայն: Ասեն ցնա ծառայքն. Կամի՞ս՝ զի երթիցուք քաղեսցուք զայն ի բաց: Եւ նա ասէ ցնոսա. Մի՛. գուցէ՛ մինչ քաղիցէք զորոմնն, եւ զցորեա՛նն ընդ նմին ի բաց խլիցէք: Թո՛յլ տուք երկոցունց աճել ի միասին մինչեւ ի հունձս, եւ ի ժամանակի հնձոց ասացի՛ց ցհնձաւղսն. Քաղեցէ՛ք նախ զորոմնդ, եւ կապեցէ՛ք զայդ խրձունս առ ի յայրել. եւ զցորեանն ժողովեցէ՛ք ի շտեմարանս իմ: 

Աշխարհաբար
Երկնքի արքայությունը նման է մարդու, որն լավ սերմ ցանեց ագարակում։ Երբ մարդիկ քնած էին, նրա թշնամին եկավ և ցորենի մեջ որոմ ցանեց։ Երբ խոտը բուսնեց և պտուղ տվեց, երևաց նաև որոմը։ Ծառաները տանտիրոջն ասացին․ «Տե՛ր, չէ՞ որ դու ագարակում բարի սերմեր էիր ցանել, իսկ որտեղի՞ց է որոմը»։ Տերը նրանց ասաց․ «Դա թշնամին է արել»։ Ծառաներն ասացին․ «Կուզե՞ս գնանք, քաղենք այն»։ Տերն ասաց․ «Ո՛չ, միգուցե որոմը քաղելիս ցորենն էլ արմատախիլ անեք։ Թողե՛ք մինչև հնձելը միասին աճեն, և հնձելու ժամանակ ես հնձողներին կասեմ «Սկզում քաղե՛ք որոմն ու այրելու համար խրձեր կապե՛ք, և ցորենը հավաքե՛ք իմ շտեմարանի մեջ»»։

Wednesday, February 26, 2020

Սիրել բաց աչքերով

ա) «Ընկերոջդ թերության նկատմամբ կարելի է ներողամիտ լինել»։ Ըստ իս՝ սա է հեքիաթի գլխավոր ասելիքը, բայց նաև համամիտ չեմ «ներողամիտ» բառի հետ․ պետք է կարևորել մարդու լավ կողմերը և մեծ ուշադրություն չդարձնել թերություններին։ Յուրաքանչյուր ոք պետք է փորձի ճանաչել իրեն, գտնել ու տեսնել սեփական թերությունները և աշխատի դրանք շտկել, բայց նաև պետք չի կենտրոնանալ դրանց վրա և կոմպլեքսավորվել։Կա նաև մեկ այլ տարբերակ, որն ինձ դուր եկավ․ «Նյութական արժեքից ավելի կարևոր են գեղեցկությունն ու ուրախությունը»։ Այս հեքիաթում ջրավաճառը շնորհակալություն հայտնեց կուժին, որի թերության շնորհիվ աճեցին ծաղիկները։ Ճիշտ է, նա ավելի քիչ փող էր վաստակում, բայց միևնույն է, ուրախանում էր ծաղիկներին նայելիս։
բ) Հեղինակն ուզում է ասել, որ բոլոր մարդիկ, ինչպես և հեքիաթն ընթերցողները, ունեն թերություններ, սակայն երբեմն կարելի է այդ թերությունները վերածել  առավելությունների։ Միաժամանակ ՝ ցանկացած մարդ պետք է աշխատի շտկել իր թերությունները և դառնալ ավելի լավը։

Tuesday, November 19, 2019

Այն, ինչ կարող է ինձ տխրեցնել

Ես տխրում եմ համարյա ամեն մի մանրուքից։ Ինձ տխրեցնում են բոլոր ծաղրանքները, վեճերն ու կռիվները, մարդկանց վատ վերաբերմունքը իրար հանդեպ։ Ես տխրում եմ մարդկանց վերաբերմունքից Երկրի հանդեպ։ Տխրում եմ, երբ գիրք եմ կարդում կամ ֆիլմ դիտում միայնակ, ծնողներին և ընկերներին կորցրաց մարդկանց մասին։  Ես տխրում, և նաև զայրանում եմ խտրականությունից, երբ մարդիկ իրենցից տարբերվողներին վերաբերվում են կարծեն ինչ որ առարկայի։ Ես նաև կարող եմ տխրել առանց պատճառի։

Thursday, September 19, 2019

Հաստլիկը և նիհարը

Անհասկանալի բառերի բացատրություն
Քծնել – նախանձից կամ դիմացինին դուր գալու կամքով հաճոյախոսել
Խերես – գինի
Ֆլյոր-դ՝ օրանժ – ծաղիկ
Համակել – լցնել, ողողել
Ռոճիկ – աշխատավարձ
Խորշոմել – թառամել, կուչ գալ
Մունդիր – համազգեստ
Կենարար – կենդանություն ստեղծող, կյանք տվող
Ակնածանք – հարգանք

Դուրս գրել այն հատվածները, որտեղ երևում է, որ.
1.երկու մանկության ընկերներ հանդիպել են իրար և  նրանց հարաբերությունները շատ մտերմիկ են
2.նիհարը սկսում է քծնել, երբ իմանում է հաստլիկի զբաղեցրած պաշտոնի մասին,
3.հաստլիկին դուր չի գալիս քծնանքը

1.Բարեկամները երեք անգամ համբուրվեցին և իրար վրա ուղղեցին արցունքով լի աչքերը, Երկուսին էլ համակել էր հաճելի զարմանքը։
2.Նիհարը հանկարծ գունատվեց, քարացավ, բայց շատ չանցած նրա դեմքը իսպառ ծռմռվեց ընդարձակ ժպիտով, թվում էր, թե նրա դեմքից ու աչքերից կայծեր թափվեցին։ Նա կծկվեց, կորացավ, դարձավ նեղ… Նրա ճամպրուկները, կապոցներն ու տուփերը կուչ եկան, խորշոմեցին։
3.Հաստլիկը ցանկացավ հակաճառել, սակայն նիհարի դեմքին դրոշմված այնքան ակնածանք, քաղցրություն և հարգանաց թթվություն կար, որ գաղտնի խորհրդականի սիրտը խառնեց։ Նա իր դեմքը շուռ տվեց նիհարից ու հրաժեշտի համար մեկնեց ձեռքը։

Ինձ այս պատմությունը այդքան էլ դուր չեկավ, քանի որ այն ինձ հիշեցնում է մարդկանց հարաբերությունների մասին, որտեղ ստի, նախանձի, բարձր պաշտոն ստանալու ցանկության պատճառով համախմբվածություն չկա։

Monday, September 9, 2019

Սուտը

Սուտը, միևնույն է, լավ բան չէ, սակայն մենք երբեմն ստում ենք։ Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու․ գուցե անտարբերությունի՞ց է, կամ բնավորության գի՞ծ․․․
Կարծում եմ, մարդիկ ստիպված են լինում ստել ինքնապաշտպանության կամ իրենց հարազատ մարդկանց պաշտպանելու կամ չկորցնելու համար։ Ոմանց մոտ ստելը սովորություն է դարձել։ Սակայն, այնուամենայնիվ, ճշմարտությունը թաքցնելու կարիք չկա, քանի որ այն, միևնույն է, մի օր բացահայտվելու է։