Showing posts with label Պատմություն. Show all posts
Showing posts with label Պատմություն. Show all posts

Wednesday, March 25, 2020

«Աստղալից գիշեր»


Հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգը 1889 թվականի մայիսից սկսած մեկ տարի անց է կացրել Ֆրանսիայի «Սեն Պել դե Մոզոլ» հոգեբուժարանում։ Իր եղբոր խնդրանքով Վինսենթին թույլ են տվել հոգեբուժարանում զբաղվել նկարչությամբ։ Հենց այդտեղ հունիսին ստեղծվեց «Աստղալից գիշերը»։ Իր պալատի պատուհանից դուրս նայելով` նա մեկ գիշերում նկարեց բոլորին հայտնի այդ նկարը։ Նա շատ էսքիզներ էր գծել, որտեղ երևում էին ցորենի դաշտերը և անկյունագծով անցնող լեռները։ Ոչ մի էսքիզում գիշեր պատկերված չէր։ Իր վերջին էսքիզներից մեկը, որ միակ գիշերայինն էր, հիմա գտնվում է Նյու Յորքում։ Այս էսքիզը նկարելուց երկու օր հետո ստեղծվեց «Աստղալից գիշերը»։


Վան Գոգի սենյակի պատուհանից ոչ մի գյուղ չէր երևում։ Հնարավոր է, դա հոգեբուժարանի մյուս կողմում գտնվող գյուղն է։ Կա նաև մեկ այլ վարկած, որ նկարիչն այն նկարել է հիշողությամբ, իր ծննդավայրի նման։

Tuesday, October 1, 2019

Պատմություն 1.10


Ջոն Լոկ
1. Մեր ողջ իմացությունը ձեռքբերովի է: Մարդկային հոգին մաքուր տախտակ է, որի վրա կյանքի ընթացքում դրոշմվում են գաղափարներն՝ ըստ յուրաքանչյուրի փորձի:
2. Գաղափարները ծագում են արտաքին զգայությունից և ներքին ռեֆլեքսներից: Մեր զգացմունքներն ու կրքերը ևս մարդու վրա ազդում են միայն որպես գաղափար:
3. Մարդու հոգու մեջ ներթափանցող ամեն մի ընկալում գաղափար է

Պետությունը ստեղծված է բնական իրավունքների (ազատություն, հավասարություն, ունեցվածք) և օրենքների (խաղաղություն և անվտանգություն) երաշխավորման համար, այն չպետք է ոտնձգություն անի այդ իրավունքների վրա, պետք է այնպես կազմակերպվի, որպեսզի բնական իրավունքները հուսալի կերպով երաշխավորվեն։
Ես համաձայն եմ այս մտքի հետ, որովհետև մեր երկրում չեմ տեսնում ո՛չ ազատություն, ո՛չ խաղաղություն կամ անվտանգություն։

Tuesday, September 17, 2019

Պատմություն 17.09

1. Հեղաշրջում - քաղաքական կարգերի կտրուկ փոփոխություն
2. Բորսա - ֆինանսական և առևտրական խոշոր գործարքներ կատարող հիմնարկ կապիտալիստական երկրներում
3. Մանուֆակտուրա - կապիտալիստական արտադրության ձև
4. Ջրմուղ - քաղաքի ջրամատակարարման համակարգ
5. Կոյուղի - կեղտաջրերը հեռացնելու համակարգ
6. Ընչազուրկ - աղքատ
7. Շրջմոլիկ - թափառաշրջիկ
8. Բուրժուա - հարուստ մարդ

Tuesday, September 10, 2019

Պատմություն 10.09


ԻՆՉՈՒ ԵՆՔ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Շատերն են հարցնում ու՞մ է պետք պատմությունը, չէ որ դա անցած գնացած իրադարձություններ են։ Պատմությունը գիտություն է, որն ուսումնասիրում է հնագույն ժամանակների կարևոր իրադարձությունները, միջազգային հարաբերությունները, մարդկանց կենցաղը։ Պատմության ուսումնասիրությունը տալիս է մեզ փորձ և գիտելիքներ։ Այն մարդուն պատմում է տարբեր երկրների մշակույթների, տնտեսության և զարգացման մասին։ Սեփական պատմությունը իմանալը հնարավորություն է տալիս նույն սխալները չկրկնել և ճիշտ կառուցել ապագան։


Վերհիշելով նախորդ տարվա անցածը՝ լրացնել բաց թողնված բառերը:

Անդրադառնալով հայ ժողովրդի համար թուրք–պարսկական պատերազմների աղետալի հետևանքներին` XVII դարի եվրոպացի հեղինակ Ժան Շարդենն արձանագրում է, որ «Աշխարհում չկա մի այլ երկիր, ուր տեղի ունեցած լինեին այդքան շատ արյունահեղ ընդհարումներ… նա (Հայաստանը) հանդիսացավ ռազմական գործողությունների թատերաբեմ թուրքերի և պարսիկների մղած վերջին պատերազմներում: Թուրքերը կռվում էին ամբողջ Հայաստանը նվաճելու համար, սակայն բավարարվեցին այն պարսիկների հետ բաժանելով, այդուհանդերձ, նրանք տիրեցին նրա մեծագույն մասին»:
1555 թ. Ամասիայում Օսմանյան և Սեֆյան պետությունների միջև հաշտության պայմանագիր է կնքվում, համաձայն որի` թուրք–պարսկական սահմանագիծն անցնում էր Հայաստանի տարածքով: Հայաստանի արևմտյան մասն անցնում էր Օսմանյան կայսրությանը, իսկ արևելյանը` Իրանին: