ա) «Ընկերոջդ թերության նկատմամբ կարելի է ներողամիտ լինել»։ Ըստ իս՝ սա է հեքիաթի գլխավոր ասելիքը, բայց նաև համամիտ չեմ «ներողամիտ» բառի հետ․ պետք է կարևորել մարդու լավ կողմերը և մեծ ուշադրություն չդարձնել թերություններին։ Յուրաքանչյուր ոք պետք է փորձի ճանաչել իրեն, գտնել ու տեսնել սեփական թերությունները և աշխատի դրանք շտկել, բայց նաև պետք չի կենտրոնանալ դրանց վրա և կոմպլեքսավորվել։Կա նաև մեկ այլ տարբերակ, որն ինձ դուր եկավ․ «Նյութական արժեքից ավելի կարևոր են գեղեցկությունն ու ուրախությունը»։ Այս հեքիաթում ջրավաճառը շնորհակալություն հայտնեց կուժին, որի թերության շնորհիվ աճեցին ծաղիկները։ Ճիշտ է, նա ավելի քիչ փող էր վաստակում, բայց միևնույն է, ուրախանում էր ծաղիկներին նայելիս։
բ) Հեղինակն ուզում է ասել, որ բոլոր մարդիկ, ինչպես և հեքիաթն ընթերցողները, ունեն թերություններ, սակայն երբեմն կարելի է այդ թերությունները վերածել առավելությունների։ Միաժամանակ ՝ ցանկացած մարդ պետք է աշխատի շտկել իր թերությունները և դառնալ ավելի լավը։
No comments:
Post a Comment