Showing posts with label Գրաբար. Show all posts
Showing posts with label Գրաբար. Show all posts

Monday, March 9, 2020

9.03 Փոխադրություն

Գրաբար
Նմանեցաւ արքայութիւնն երկնից՝ առն, որ սերմանիցէ սե՛րմն բարի յագարակի իւրում: Եւ ի քուն լինել մարդկան, եկն թշնամի նորա. եւ ցանեաց ի վերայ որոմն ի մէջ ցորենոյն՝ եւ գնա՛ց: Եւ իբրեւ բուսաւ խոտն եւ արար պտուղ, ապա երեւեցա՛ւ եւ որոմն: Մատուցեալ ծառայք տանուտեառնն ասեն ցնա. Տէ՛ր՝ ո՞չ սերմն բարի սերմանեցեր յագարակին քում, արդ՝ ուստի՞ ունիցի զորոմն: Եւ նա ասէ ցնոսա. Ա՛յր թշնամի արար զայն: Ասեն ցնա ծառայքն. Կամի՞ս՝ զի երթիցուք քաղեսցուք զայն ի բաց: Եւ նա ասէ ցնոսա. Մի՛. գուցէ՛ մինչ քաղիցէք զորոմնն, եւ զցորեա՛նն ընդ նմին ի բաց խլիցէք: Թո՛յլ տուք երկոցունց աճել ի միասին մինչեւ ի հունձս, եւ ի ժամանակի հնձոց ասացի՛ց ցհնձաւղսն. Քաղեցէ՛ք նախ զորոմնդ, եւ կապեցէ՛ք զայդ խրձունս առ ի յայրել. եւ զցորեանն ժողովեցէ՛ք ի շտեմարանս իմ: 

Աշխարհաբար
Երկնքի արքայությունը նման է մարդու, որն լավ սերմ ցանեց ագարակում։ Երբ մարդիկ քնած էին, նրա թշնամին եկավ և ցորենի մեջ որոմ ցանեց։ Երբ խոտը բուսնեց և պտուղ տվեց, երևաց նաև որոմը։ Ծառաները տանտիրոջն ասացին․ «Տե՛ր, չէ՞ որ դու ագարակում բարի սերմեր էիր ցանել, իսկ որտեղի՞ց է որոմը»։ Տերը նրանց ասաց․ «Դա թշնամին է արել»։ Ծառաներն ասացին․ «Կուզե՞ս գնանք, քաղենք այն»։ Տերն ասաց․ «Ո՛չ, միգուցե որոմը քաղելիս ցորենն էլ արմատախիլ անեք։ Թողե՛ք մինչև հնձելը միասին աճեն, և հնձելու ժամանակ ես հնձողներին կասեմ «Սկզում քաղե՛ք որոմն ու այրելու համար խրձեր կապե՛ք, և ցորենը հավաքե՛ք իմ շտեմարանի մեջ»»։