Եթե Զատկին նախորդող կիրակի օրը գնաք եկեղեցի, ապա կտեսնեք, որ այն զարդարված է բարդու կամ ուռենու ճյուղերով։
Խաչվելուց և հարություն առնելուց առաջ Հիսուս Քրիստոսը վերջին անգամ գնաց Երուսաղեմ։
Քաղաք մտնող Հիսուսին ժողովուրդը դիմավորեց մեծ ուրախությամբ՝ որպես իր Փրկչի։ Շատերը նրա առջև ծառերի ճյուղեր և նույնիսկ իրենց զգեստներն քին փռում։
Հին աշխարհում ընդունված էր թագավորների ճանապարհը զարդարել գորգերով, ծաղիկներով։ Այս ձևով մարդիկ արտահայտում էին իրենց սերն ու հավատը Քրիստոսի նկատմամբ։
Ահա այս իրադարձությանն է նվիրված տոնը, որը կոչվում ՝ Ծաղկազարդ։ Ծաղկազարդը Հայոց եկեղեցու շարժական տոներից է և նշվում է Զատկից մեկ շաբաթ առաջ ընկնող կիրակի օրը։
Տոնակատարությունը
Ծաղկազարդը նաև ժողովրդական ամենասիրված տոներից է։ Տոնից առաջ երեկոյան երիտասարդները ուռենու ճյուղեր էին կտրում և բերում եկեղեցի։
Վառվող մոմերի պայծառությամբ լուսավորված եկեղեցում քահանան օրհնում էր ճյուղերը, որից հետո դրանք բաժանում էին ներկաներին։ Մարդիկ այդ ճյուղերը պահում էին տանը, դնում ամբարների և կարասների մեջ, որպեսզի հիվանդությունները վերանան և տարին լինի բերք ու բարիքով։
Ծաղկազարդը շատ էին սիրում հատկապես նորապսակ հարսները։ Ամուսնանալուց հետո առաջին անգամ այդ տոնին նրանք գնում էին իրենց հայրական տուն՝ հարազատներին այցելության։
Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ Ծաղկազարդի օրը հաստատվել է որպես մանուկների օրհնության օր։
No comments:
Post a Comment