Թեմատիկ հարցեր և վարժություններ. 1. Ինչո՞ւ է ջրածինը համարվում համար մեկ տարրը Տիեզերքում. Տիեզերքում ջրածինը ամենատարածված տարրն է. կազմում է աստղերի և Արեգակի զանգվածի մոտ կեսը, Արեգակի մթնոլորտի 84 %-ը, միջաստղային միջավայրի և միգամածությունների հիմնական մասը: Իսկ երկրագնդի վրա ջրածինն առաջացնում է համար մեկ նյութը՝ ջուրը(H2O): Ջրածնի պարունակությունը երկրակեղևում 0,15 % է, ընդհանուր պարունակությունը Երկրի վրա՝ 1 %: Ջրածինը Երկրի վրա ազատ վիճակում հանդիպում է հազվադեպ՝ որոշ հրաբխային և այլ բնական գազերում, օդում՝ 10-4%:
2.Ջրածինը համարվում է ապագայի վառելանյութ. ինչո՞ւ. Ջրածնային վառելիքն էկոլոգիապես անվտանգ է, այրելիս միայն ջուր է առաջանում, ուստի ջրածինն էկոլոգիապես մաքուր և իդեալական վառելանյութ է։ 3. Բնութագրեք ջրածին քիմիական տարրը. ա) քիմիական նշանը - H բ) հարաբերական ատոմային զանգվածը - 1 գ) մետա՞ղ է, թե՞ ոչ մետաղ. - ոչ մետաղ դ) դիրքը պարբերական համակարգում. այսինքն ո՞ր պարբերության և ո՞ր խմբի տարր է - I խումբ, գլխ․ ենթախումբ, 1 ե) ատոմի կառուցվածքը` (միջուկի լիցքը. միջուկում պրոտոնների թիվը. էլեկտրոնների թիվը, էներգետիկ մակարդակների թիվը) - լիցք = +1, e = 1, p = 1, էներգետիկ մակարդակներ - 1 *4. Ջրածնի վալենտականությունը և օքսիդացման աստիճանը միացություններում. գրեք օրինակներ. Ջրածնի վալենտականությունը +1 է։ Հիդրիդներում ջրածնի օքսիդացման աստիճանը -1 է, մնացած միացություններում +1։ *5. Գրեք. ջրածին պարզ նյութի բանաձևը. և որոշեք նրա հարաբերական մոլեկուլային զանգվածը ` Mr և մոլային զանգվածը`M գ/մոլ H2 Mr(H2) = 1 + 1 = 2 M = 2 գ/մոլ
*6. Որոշեք ջրածինը օդից ծանր է թե՞ թեթև. քանի ՞ անգամ. Ջրածինը 14,5 անգամ թեթև է օդից, և 16 անգամ թեթև է թթվածնից։ *7. Դուք լաբորատորիայում ստացել եք ջրածին և այրել։ Նկարագրեք. Ձեր կողմից կատարված լաբորատոր փորձերը և գրեք. համապատասխան ռեակցիաների հավասարումները. *8. Ո՞րն է ջրածնի առաջացրած և Երկրագնդում ամենատարածված բարդ նյութը. գրեք այդ նյութի քիմիական բանաձևը և որոշեք ջրածնի զանգվածային բաժինը տոկոսով արտահայտած։ H2O ω(H) = 200/18 = 11,11%
*9. Որտե՞ղ են կիրառում ջրածինը․ Ջրածինը հիմնականում օգտագործվում է նավթի վերամշակման համար: Այն նույնպես օգտագործվում է ամոնիակի սինթեզում, որը իր հերթին քիմիական արդյունաբերության կարևորագույն նյութերից մեկն է: Ջրածինը օգտագործում են մետաղները կտրելու և զոդելու համար և նրանց օքսիդներից ստանալու համար:
Ինչպե՞ս են դասակարգվում նյութերը ըստ բաղադրության, սահմանեք, գրեք օրինակներ…
Նյութերը ըստ բաղադրության դասկարգվում են պարզ և բարդ նյութերի։ Պարզ նյութերը կազմված են միատեսակ քիմիական տարրի ատոմներից։ Պարզ նյութերը դասակարգվում են մետաղների և ոչ մետաղների։ Օրինակ ՝ Օ2, Cl2։ Բարդ նյութերը կազմված են երկու և ավելի քիմիական տարրի ատոմներից։
Ինչպե՞ս են դասակարգվում նյութերը ըստ ծագումնաբանության, գրեք օրինակներ…
Ըստ ծագումնաբանությամբ նյութերը լինում են օրգանական և անօրգանական։ Օրինակ՝ թթուներ, ճարպեր, սպիտակուցներ և այլն։
Անօրգանական նյութերի ինչպիսի՞ օրինակներ գիտեք, գրեք օրինակներ…
Օրգանական նյութերի ինչպիսի՞ օրինակներ գիտեք…
Օրգանական նյութերը պարունակում են ածխածին, թթվածին, ազոտ, ջրածին, ֆոսֆոր։
Ո՞ր նյութերն են ավելի շատ, օրգանականը, թե՞ անօրգանականը, պատասխանը հիմնավորեք…
Հետևյալ նյութերից ընտրեք անօրգանական նյութերը և գրեք դրանց քիմիական բանձևերը.
Որոշեք Ձեր ընտրած բարդ անօրգանական նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները`Mr, որակական և քանակական բաղադրությունները՝ տարրերի զանգվածային հարաբերությունները, զանգվածային և մոլային բաժինները:
2Mg+O2 →2MgO մագնեզիումի օքսիդ, միացման ռեակցիա Միացման է կոչվում, երբ երկու կամ ավելի նյութեր միանում են իրար, առաջանում է մեկ բարդ նյութ։ MgO+H2O→Mg(OH)2 հիմք է, մագնեզիումի հիդրոքսիդ, միացման ռեակցիա Միացման է կոչվում, երբ երկու կամ ավելի նյութեր միանում են իրար, առաջանում է մեկ բարդ նյութ։ Mg(OH)2+2HCl→MgCl2 + 2H2O փոխանակման ռեակցիա, չեզոքացման ռեակցիա:
Ոչ մետաղ→ թթվային օքսիդ→ թթու→ աղ`P→P2O5→H3PO4 →Na3PO4
P + P2 → P2O5 տաք ջրի մեջ, միացման ռեակցիա P2O5 + 3H2O → H3PO4 օրթոֆոսֆորական թթու, միացման ռեակցիա H3PO4 + 3NaOH → Na3PO4 նատրիումի ֆոսֆատ, աղ, փոխանակման ռեակցիա, չեզոքացման ռեակցիա:
Քանի՞նյութ է ներկայացված հետևյալ բառակապակցություններում. ջրի կաթիլ, պղնձեթաս, ալյումինե կաթսա, ռետինե գնդակ, պղնձե կուժ, սառցեդղյակ, ոսկե մատանի.
1) 3 2) 6 3) 4 4) 5
3.Նշվածներից ո՞րշարքում են գրված միայն օրգանական նյութեր. 1) ջուր, թթվածին, կավիճ, սպիրտ 2) կերակրի աղ, սպիտակուց, ճարպ, ազոտ 3) շաքարավազ, քացախաթթու, գլյուկոզ, սպիրտ 4) սոդա, ջուր, ածխաթթու գազ, բենզոլ
4. Ինչպիսի՞ ագրեգատային վիճակում կարող է գտնվել սնդիկը.
1) միայն պինդ վիճակ 2) միայն գազային վիճակում 3) միայն հեղուկ վիճակում 4) բոլոր երեք վիճակներում
5.Որքա՞նէոսկու ձուլակտորի զանգվածը, որի ծավալը 2 սմ3 է, իսկ ոսկու խտությունը 19,3 գ/սմ3է.
1) 38,6 գ2) 9,65 գ 3) 3,86 գ 4) 1,93 գ
ρ = m / v = 19,3 գ / սմ^3 v2 = 2 x v = 2սմ^3 m2 = 2 x m = 2 x 19,3 գ = 38,6 գ
6. Ո՞ր շարքումեն գրված միայն բարդ նյութերի բանաձևեր.
1) Al, HCl, Cu, Na2SO4 3) H2O, N2, O3, Ni, S8
2) AgBr, H2, CaCO3, P44) NaOH, CO2, NH3, CuSO4
7. Ո՞ր շարքում են առկա միայն կովալենտային կապերով միացություններ.
1) NaCl, HCl, Cl2, NaHCO3 3) H2, NH3, H2O, CH4
2) KBr, HNO3, CaO, P44) N2, Br2, CuSO4, Fe
Բոլոր շարքերում՝ բացի երրորդից կան մետաղների ատոմներ (Na, Fe, K, Ca), իսկ կովալենտային կապ առաջանում է միայն ոչ մետաղների ատոմների միջև։ Հետեվաբար ճիշտ պատասխանը երրորդն է։
8. Հետևյալ նյութերից չորս սյունակով առանձնացրեք օքսիդները, հիմքերը, թթուներն ու աղերը, նշեք յուրաքանչյուրի անվանումը. HNO3, Na2O, Ca(OH)2, AgNO3, BaO, HCl, CO2, Al2O3, NaHCO3, Fe(OH)2, K2SiO3, NaCl, H2SO4, MgO, NaOH, H3PO4, SO3, CaCl2, CuSO4, Al(OH)3.
9. Ո՞ր շարքում էգրված ֆոսֆոր, թթվածին, ածխածին, երկաթ և ազոտ քիմիական տարրերի նշանները.
1) F, C, P, Si, Na 2) O, C, Li, K, Ba 3) P, O, C, Fe, N 4) K, Na, P, Fe, C
10.Ո՞ր տարրական մասնիկներից է կազմված ատոմը. 1) միայն էլեկտրոններից 2) նեյտրոններից և էլեկտրոններից 3) պրոտոններից, էլեկտրոններից և նեյտրոններից 4) միայն պրոտոններից
11. Բնութագրեք հետևյալ տարրերը՝ ածխածին, ջրածին, թթվածին, ազոտ, ֆոսֆոր, ծծումբ, նատրիում, կալիում, կալցիում, մագնեզիում, երկաթ, ֆտոր, քլոր, բրոմ, յոդ, սիլիցիում, մանգան, պղինձ, ցինկ, արծաթ, ոսկի …. (նշված տարրերից ընտրեք մեկ մետաղ և մեկ ոչ մետաղ) ըստ հետևյալ ըստ հետևյալ սխեմայի.
Ջրածին, ալյումին
ա) քիմիական տարրի նշանը H Al բ) կարգաթիվը, միջուկի լիցքը 1 13 գ) ատոմի բաղադրությունը (պրոտոնների, նեյտրոնների, էլեկտրոնների թիվը)e = 1, p = 1, n = 0 e = 13, p = 13, n = 14
դ) պարբերության համարը, լրիվ լրացված էներգիական մակարդակների թիվը 1 պարբ․, 1 էներգ․ մակարդակ 3 պարբ․, 3 էներգ․ մակարդակ
ե) խմբի համարը, ենթախումբը (գլխավո՞ր է, թե՞ երկրորդական), արտաքին էներգիական մակարդակում էլեկտրոնների թիվը I խումբ, գլխ․ ենթախումբ, 1 III խումբ, գլխ․ ենթախումբ, 3
զ) էլեկտրոնների բաշխումն ըստ էներգիական մակարդակների 1 2, 8, 3
է) էլեկտրոնային բանաձևը (էլեկտրոնների բաշխումն ըստ էներգիական մակարդակների և ենթամակարդակների) 1 2, 8, 3
ը) ո՞ր հատկություններն են ավելի ուժեղ արտահայտված` մետաղակա՞ն, թե՞ ոչ մետաղական H - ոչ մետաղական Al - մետաղական
թ) ինչպիսի՞ պարզ և բարդ նյութերի օրինակներ գիտեք, որոնց բաղադրության մեջ առկա է այդ տարրի ատոմներ NaHCO3, H2O, H2 Al(OH)3, Al2O3