четверг, 19 сентября 2019 г.

Հաստլիկը և նիհարը

Անհասկանալի բառերի բացատրություն
Քծնել – նախանձից կամ դիմացինին դուր գալու կամքով հաճոյախոսել
Խերես – գինի
Ֆլյոր-դ՝ օրանժ – ծաղիկ
Համակել – լցնել, ողողել
Ռոճիկ – աշխատավարձ
Խորշոմել – թառամել, կուչ գալ
Մունդիր – համազգեստ
Կենարար – կենդանություն ստեղծող, կյանք տվող
Ակնածանք – հարգանք

Դուրս գրել այն հատվածները, որտեղ երևում է, որ.
1.երկու մանկության ընկերներ հանդիպել են իրար և  նրանց հարաբերությունները շատ մտերմիկ են
2.նիհարը սկսում է քծնել, երբ իմանում է հաստլիկի զբաղեցրած պաշտոնի մասին,
3.հաստլիկին դուր չի գալիս քծնանքը

1.Բարեկամները երեք անգամ համբուրվեցին և իրար վրա ուղղեցին արցունքով լի աչքերը, Երկուսին էլ համակել էր հաճելի զարմանքը։
2.Նիհարը հանկարծ գունատվեց, քարացավ, բայց շատ չանցած նրա դեմքը իսպառ ծռմռվեց ընդարձակ ժպիտով, թվում էր, թե նրա դեմքից ու աչքերից կայծեր թափվեցին։ Նա կծկվեց, կորացավ, դարձավ նեղ… Նրա ճամպրուկները, կապոցներն ու տուփերը կուչ եկան, խորշոմեցին։
3.Հաստլիկը ցանկացավ հակաճառել, սակայն նիհարի դեմքին դրոշմված այնքան ակնածանք, քաղցրություն և հարգանաց թթվություն կար, որ գաղտնի խորհրդականի սիրտը խառնեց։ Նա իր դեմքը շուռ տվեց նիհարից ու հրաժեշտի համար մեկնեց ձեռքը։

Ինձ այս պատմությունը այդքան էլ դուր չեկավ, քանի որ այն ինձ հիշեցնում է մարդկանց հարաբերությունների մասին, որտեղ ստի, նախանձի, բարձր պաշտոն ստանալու ցանկության պատճառով համախմբվածություն չկա։

среда, 18 сентября 2019 г.

18.09 Քերականություն

101.Կետերը փոխարինի՛ր տրված բառերով։ Փորձի՛ր բացատրել, թե տարբեր խոսքի մասերի պատկանող այդ բառերն ինչո՛վ են իրար նման։
Տանտեր, լրագրողներ, զրույց, ես, բոլորը, խոսել, պատմել:
Մեր տիեզերական այցելուն կարծես թե արդեն ընտելացել էր. բայց դեռ… խուսափում էր:
Տանտիրոջից, լրագրողներից, զրույցից, ինձնից, բոլորից, խոսելուց, պատմելուց։
102.Տրված բառերի գործիական հոլովի ձևերով կազմի՛ր նախադասություններ։
Հայր, ծաղիկներ, բոլոր, ոչ մեկ, հասնել, հեռանալ:
Հորով գրված նամակը ապշեցրեց հեռացած որդուն։
Գույնզգույն ծաղիկներով զարդարված դահլիճը շատ գեղեցիկ տեսք ուներ։
Ուսուցիչը բոլորով հպարտանում էր իրենց կատարած աշխատանքի համար։
Բանալիներից ոչ մեկով դուռը չբացվեց։
Նա, առաջինը տուն հասնելով, հաղթեց։
Տնից հեռանալով՝ տղան, ճամպրուկը քարշ տալով, գնաց, ուր որ աչքը կտրի։
103.Տրված հարցական դերանունները չորս խմբի բաժանի՛ր ըստ նրա, թե ո՛ր խոսքի մասին են վերաբերում։
Ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր, քանի՞, ո՞րերորդ, ինչքա՞ն, որքա՞ն, որչա՞փ, որտե՞ղ, ո՞ւր, ե՞րբ:
Գոյական – ո՞վ, ի՞նչ
Ածական – ինչպիսի՞, ո՞ր, որպիսի՞
Թվական – քանի՞, ո՞րերորդ, ինչքա՞ն, որքա՞ն, որչա՞փ
Մակբայ – որտե՞ղ, ո՞ւր, ե՞րբ
104.Փորձի՛ր բացատրել դերբայների նման խմբավորումը։
Ա. Անկատար`ընկնում (եմ), մեծանում (եմ): Վաղակատար` ընկել (եմ), մեծացել (եմ): Ապակատար` ընկնելու (եմ), մեծանալու (եմ): Ժխտական (չեմ) ընկնի, (չեմ) մեծանա – կախյալ դերբայներ
Բ. Անորոշ` ընկնել, մեծանալ: Համակատար` ընկնելիս, մեծանալիս: Ենթակայական` ընկնող,մեծացող: Հարակատար` ընկած, մեծացած – անկախ դերբայներ
105.Խոսքի մասերը խմբավորի՛ր ըստ տրված պահանջի։ Դերանունները կարող ես տարբեր խմբերում գրել։
Ա. Առարկա ցույց տվող բառեր – գոյական, դերանուն
Բ. Առարկայի հատկանիշ ցույց տվող բառեր – ածական, դերանուն, թվական
Գ. Գործողության հատկանիշ կամ հատկանիշի հատկանիշ ցույց տվող բառեր – մակբայ, բայ, դերանուն
Դ. Կապակցական նշանակություն ունեցող բառեր – կապ, շաղկապ, դերանուն
Ե. Վերաբերմունք արտահայտող բառեր – ձայնարկություն, վերաբերական
106.Փորձի՛ր պարզել, թե ընդգծված ածականները ո՛ր խոսքի մասի իմաստով են գործածվել։
Անվերջ սպիտակը հոգնեցրել է, ուրիշ գույների եմ ուզում նայել: — գոյական
Կապույտը կբերեմ, դա քեզ շատ է սազում: — գոյական
Խոսում էր աշխարհի չարից  ու բարուց: — գոյական
Ավելի լավին  ու կատարյալին  է ձգտում: — գոյական
Մեղավորները կանգնել էին գլխահակ ու ամոթահար: — մակբայ
Ամեն ինչ շատ լավ ավարտվեց: — մակբայ
Շատ չար խոսեց, կարծես թե մեղադրում էր բոլորին: — մակբայ
Կանգնել ու մեղավոր ժպտում էր: — մակբայ
107.Փորձի՛ր պարզել, թե ընդգծված մակբայները ո՛ր խոսքի մասի իմաստով են գործածվել։
Արագ վազքից շնչասպառ էր լինում: — ածական
Շուտափույթ որոշումը սխալ դուրս եկավ: — ածական
Դեմառդեմ հանդիպումը շփոթեցրեց նրան: — ածական
Օրեցօր ուշացումը նոր դժվարություններ է ծնում: — ածական
Պահակի շարունակ փոփոխությունը կասկածելի է թվում: — ածական
108.Ընդգծված բառերը որտե՞ղ են գործածվել որպես կապ, որտե՞ղ՝ որպես այլ խոսքի մասեր (կապերն ընդգծի՛ր):Առաջ նա բոլորովին չէր մտածում իր արարքների մասին:
Որոշել էր ծովափ գնալուց առաջ լողալ սովորել:
Մի անգամ էլ հետ նայեց, որ իրենց տունը գտնի արդեն մշուշով ծածկված գյուղում։
Մի հաստ բաճկոն էլ վրայից  հագավ, բայց էլի մրսում էր:
Սեղանի վրա  թափթփված թղթերի ու գրքերի մեջ մի կաշեկազմ տետր կար:
Վրան խոսել էին քրոջ երեսից:
Երեսից հասկացա, որ բոլորովին էլ գոհ չէ:
109.Պարզի՛ր, թե մեկ և մի բառերը ո՛ր դեպքում են գերծածվել որպես թվական, որտե՛ղ որպես անորոշ դերանուն։
Յուրաքանչյուր համայնքից մի ներկայացուցիչ էր եկել: — թվական
Խորշի լայնությունն ընդամենը մեկ մետր էր: — թվական
Մեկը լիներ, որ պատասխան տար կուտակված հարցերին: — դերանուն
Մի պատմություն էր, որից ոչ մեկը գլուխ չէր հանում: — դերանուն
Մի մարդ նրա ականջին էր հասցրել, որ նոր արշավախումբ են ուղարկում` կիսատ թողած պեղումները շարունակելու: — դերանուն
Կյանքում ամեն ինչի հասել էր, բոլոր երազանքներն իրականացել էին, ու հիմա մի ցանկություն ուներ միայն: — թվական
Մեկն էլ ասում էր, թե հենց իր նախնին է կառուցել այդ կամուրջը: — դերանուն
Կետադրել հատվածը.
Վաղուց, շատ վաղուց, Մինասի ու Թևոսի այգիները գտնվում էին իրար կողքի։ Իրենք իսկապես այգիներ չէին, այլ փոքրիկ պարտեզներ՝ ծուռումուռ, պտղատու և անպտուղ ծառերով, որոնք իրենց անկարգ շարքերով հիշեցնում էին իրար խառնված զորք։ Երևում էր, որ տերերն այնքան էլ հոգածություն չունեն նրանց վրա․ ծառերից շատերն արմատից ու բներից շվակալել էին ու փրչոտել՝ ինչպես սանր ու մկրատի երես չտեսած որբի գլուխ։ Շատ տեղեր՝ ծեր, խլխլոտած ծառերի կողքին, անձնապաստանի պես իրենց գլուխն էին բարձրացրել ջահել ծառեր, որ, կարծես, ծերերին արհամարհելով, աշխատում էին տեղ անել իրենց և երկինք պարզել դալար աճող կատարները։ Տեղ-տեղ էլ վայրի պատատուկը, օձի նման այս կամ այն ծառին փաթաթված, ճգնում էր սարդի պես իր շոշափուկները մեկնել դեպի հարևան ծառը։ Թեև այսպես անխնամ էին փոքրիկ պարտեզները, բայց արժեր գարնանը նայել նրանց։ Երբ կեռասենիներն ու խնձորենիները փթթում էին ծաղիկներով, և կանաչը թավիշի նման փայլում էր նրանց տակ, իսկ մեղուներն անվերջ աղմկում էին նրանց ծաղկեբաժակների մեջ, մի կատարյալ հարսանիք էր լինում այդ փոքրիկ պարտեզներում։ Ծառերը նմանվում էին պճնած նորահարսերի, իսկ մեղուների անլռելի երգը հիշեցնում էր հարսանեկան հանդիսավոր նվագածություն, և այդ ժամանակ, իսկապես, արժեր նայել նրանց։ Ինչպես պարտեզները, այնպես էլ տները հարևանների գտնվում եին իրար կողքի, հենց նույն պարտեզի ծայրում, և այնքան մոտ էին իրար, որ երբ մեկի ներսը խոսվում էր, լսվում էր մյուսի բակում, որովհետև թե՛ պարտեզները, և թե՛ տների բակն իրարից բաժանողը մի հասարակ ցանկապատ էր՝ փշոտ թփերից ու մացառներից շինված մի հին ցանկապատ։ Օ՜, այդ ցանկապատը, որքա՜ն վեճ, կռիվ ու գանգատ էր տեսել դա․ քանի՜ դատավոր, հաշտարար ու միջնորդ էր եկել դրա մոտ։ Ցանկապատի այդ վեճը, պետք է ասել, հին էր։

вторник, 17 сентября 2019 г.

Պատմություն 17.09

1. Հեղաշրջում - քաղաքական կարգերի կտրուկ փոփոխություն
2. Բորսա - ֆինանսական և առևտրական խոշոր գործարքներ կատարող հիմնարկ կապիտալիստական երկրներում
3. Մանուֆակտուրա - կապիտալիստական արտադրության ձև
4. Ջրմուղ - քաղաքի ջրամատակարարման համակարգ
5. Կոյուղի - կեղտաջրերը հեռացնելու համակարգ
6. Ընչազուրկ - աղքատ
7. Շրջմոլիկ - թափառաշրջիկ
8. Բուրժուա - հարուստ մարդ

17.09 Քերականություն

95.Տրված բառերը բաժանի՛ր ըստ խոսքի մասի պատկանելիության՝ գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական բառեր (յուրաքանչյուրից երեք բառ):
Հարյուր իննսուներեք, թե, դու, անշուշտ, դանդաղ, վրա, թութակ, բոլորը, վա՜յ, մասին, կամաց-կամաց, հավանաբար, մտերմանալ, ոչ մեկը, հովիվ, որպեսզի, արագ, երրորդ, կացին, ա՜խ, դեղին, ընկերանալ, երկար, կարծես, կրկնել, է՜, բացի, որովհետև, հնգական:
Գոյական – կացին, թութակ, հովիվ
Ածական – դեղին, երկար
Դերանուն – դու, ոչ մեկը, բոլորը
Թվական – հարյուր իննսուներեք, երրերդ, հնգական
Բայ – մտերմանալ, ընկերանալ, կրկնել
Մակբայ – կամաց-կամաց, դանդաղ, արագ
Կապ – բացի, վրա, մասին
Շաղկապ – թե, որպեսզի, որովհետև
Ձայնարկություն – վա՜յ, ա՜խ, է՜
Վերաբերական – անշուշտ, հավանաբար, կարծես
96.Տե՛ս, թե նախորդ վարժության մեջ տրված բառերից որը ի՞նչ հարցի է պատասխանում և փորձի՛ր բացատրել խոսքի մասերի նման խմբավորումը։
Ա. Գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ – նյութական իմաստ արտահայտող խոսքի մասեր
Բ. Կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական բառեր – քերականական իմաստ արտահայտող խոսքի մասեր
97.Հարցական դերանունները փոխարինի՛ր այնպիսի բառերով, որոնք ընդգծված առարկաներին (ենթականերին) ինչ-որ հատկանիշ վերագրեն:
Պարզվեց, որ գաղտագողի մոտեցող մարդը (ինչպիսի՞ն) բարի է:
Քաղաքում պտտվող լուրերը (ինչպիսի՞ն) ազդեցիկ էին:
Եվրասիա մայրցամաքը (ո՞րն) ամենամեծն է:     
Խորհրդավոր այցելուները (քանի՞սն) վեցն են:
Այդ մրցույթի մասնակիցները (քանի՞սն) երեքն են:
Մեր դպրոցը շրջանում (ո՞րերորդն) չորրորդն է:
Մեր արձակուրդը (ի՞նչ է անում) վերջանում է:
Աշունը (ի՞նչ է արել) ներկել է դաշտերը, այգիներն ու անտառները:
98.Նախադասություններ կազմի՛ր` Ա խմբի առարկաներին Բ խմբի հատկանիշները վերագրելով:
Ա. Կղզի, անտառապահ, այգի, թանաք, թռչուն:
Բ. Միակ, խիստ, երրորդ, չորս, մյուս, ամբողջ, չորանալ, հեռանալ:
Հեռացող, խիստ անտառապահը զրուցում էր պատմության ուսուցչի հետ։
Այս չորս թռչունները միակն են, որ մնացել են չորացող այգում։
Ամբողջ երրորդ կղզում էլ ոչմի հետք չկար։
Մյուս թանաքը ավելի գեղեցիկ էր, բայց ավելի թանկ։
99.Բառակապակցություններ կազմի՛ր՝ ճամփորդ բառին տրված ածականները, հարակատար և ենթակայական դերբայներն ու դերանուններն ավելացնելով։
Անծանոթ, գլխիկոր, հոգնած, ծերացած, վերադարձող, հանգստացող, նույն, ուրիշ:
Անծանոթ ճամփորդ, գլխիկոր ճամփորդ, հոգնած ճամփորդ, ծերացած ճամփորդ, վերադարձող ճամփորդ, հանգստացող ճամփորդ, նույն ճամփորդ, ուրիշ ճամփորդ:
100.Բառակապակցություններ կազմի՛ր` Ա խմբի մակբայներն ավելացնելով Բ խմբի ածականներին ու բայերին:
Ա. Շատ, փոքր-ինչ, համարյա, հազիվ, ներքուստ:
Բ. Դեղին, հանգիստ, մեծ, հուզվել, հանգստանալ, լաց լինել:
Շատ մեծ, փոքր-ինչ դեղին, ներքուստ հանգիստ, համարյա լաց լինել, հազիվ հանգստանալ, փոքր-ինչ հուզվել:

вторник, 10 сентября 2019 г.

Պատմություն 10.09


ԻՆՉՈՒ ԵՆՔ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Շատերն են հարցնում ու՞մ է պետք պատմությունը, չէ որ դա անցած գնացած իրադարձություններ են։ Պատմությունը գիտություն է, որն ուսումնասիրում է հնագույն ժամանակների կարևոր իրադարձությունները, միջազգային հարաբերությունները, մարդկանց կենցաղը։ Պատմության ուսումնասիրությունը տալիս է մեզ փորձ և գիտելիքներ։ Այն մարդուն պատմում է տարբեր երկրների մշակույթների, տնտեսության և զարգացման մասին։ Սեփական պատմությունը իմանալը հնարավորություն է տալիս նույն սխալները չկրկնել և ճիշտ կառուցել ապագան։


Վերհիշելով նախորդ տարվա անցածը՝ լրացնել բաց թողնված բառերը:

Անդրադառնալով հայ ժողովրդի համար թուրք–պարսկական պատերազմների աղետալի հետևանքներին` XVII դարի եվրոպացի հեղինակ Ժան Շարդենն արձանագրում է, որ «Աշխարհում չկա մի այլ երկիր, ուր տեղի ունեցած լինեին այդքան շատ արյունահեղ ընդհարումներ… նա (Հայաստանը) հանդիսացավ ռազմական գործողությունների թատերաբեմ թուրքերի և պարսիկների մղած վերջին պատերազմներում: Թուրքերը կռվում էին ամբողջ Հայաստանը նվաճելու համար, սակայն բավարարվեցին այն պարսիկների հետ բաժանելով, այդուհանդերձ, նրանք տիրեցին նրա մեծագույն մասին»:
1555 թ. Ամասիայում Օսմանյան և Սեֆյան պետությունների միջև հաշտության պայմանագիր է կնքվում, համաձայն որի` թուրք–պարսկական սահմանագիծն անցնում էր Հայաստանի տարածքով: Հայաստանի արևմտյան մասն անցնում էր Օսմանյան կայսրությանը, իսկ արևելյանը` Իրանին:

понедельник, 9 сентября 2019 г.

Սուտը

Սուտը, միևնույն է, լավ բան չէ, սակայն մենք երբեմն ստում ենք։ Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու․ գուցե անտարբերությունի՞ց է, կամ բնավորության գի՞ծ․․․
Կարծում եմ, մարդիկ ստիպված են լինում ստել ինքնապաշտպանության կամ իրենց հարազատ մարդկանց պաշտպանելու կամ չկորցնելու համար։ Ոմանց մոտ ստելը սովորություն է դարձել։ Սակայն, այնուամենայնիվ, ճշմարտությունը թաքցնելու կարիք չկա, քանի որ այն, միևնույն է, մի օր բացահայտվելու է։