Անհասկանալի
բառերի բացատրություն
Քծնել – նախանձից կամ դիմացինին դուր գալու կամքով
հաճոյախոսել
Խերես – գինի
Ֆլյոր-դ՝ օրանժ – ծաղիկ
Համակել – լցնել, ողողել
Ռոճիկ – աշխատավարձ
Խորշոմել – թառամել, կուչ
գալ
Մունդիր – համազգեստ
Կենարար – կենդանություն ստեղծող,
կյանք տվող
Ակնածանք – հարգանք
Դուրս
գրել այն հատվածները, որտեղ երևում է, որ.
1.երկու մանկության ընկերներ
հանդիպել են իրար և նրանց հարաբերությունները շատ մտերմիկ են
2.նիհարը սկսում է քծնել,
երբ իմանում է հաստլիկի զբաղեցրած պաշտոնի մասին,
3.հաստլիկին դուր չի գալիս
քծնանքը
1.Բարեկամները
երեք անգամ համբուրվեցին և իրար վրա ուղղեցին արցունքով լի աչքերը, Երկուսին էլ համակել
էր հաճելի զարմանքը։
2.Նիհարը հանկարծ գունատվեց,
քարացավ, բայց շատ չանցած նրա դեմքը իսպառ ծռմռվեց ընդարձակ ժպիտով, թվում էր, թե նրա
դեմքից ու աչքերից կայծեր թափվեցին։ Նա կծկվեց, կորացավ, դարձավ նեղ… Նրա ճամպրուկները,
կապոցներն ու տուփերը կուչ եկան, խորշոմեցին։
3.Հաստլիկը ցանկացավ հակաճառել,
սակայն նիհարի դեմքին դրոշմված այնքան ակնածանք, քաղցրություն և հարգանաց թթվություն
կար, որ գաղտնի խորհրդականի սիրտը խառնեց։ Նա իր դեմքը շուռ տվեց նիհարից ու հրաժեշտի
համար մեկնեց ձեռքը։
Ինձ այս պատմությունը այդքան
էլ դուր չեկավ, քանի որ այն ինձ հիշեցնում է մարդկանց հարաբերությունների մասին, որտեղ
ստի, նախանձի, բարձր պաշտոն ստանալու ցանկության պատճառով համախմբվածություն չկա։
No comments:
Post a Comment