четверг, 23 января 2020 г.

Փորձեր։ Լուսացույցի ռեակցիա

Այս փորձի համար մեզ պետք է ջուր, շաքարավազ, խողովակներ մաքրելու նյութ և կալիումի պերմանգանատ։ Կալիումի պերմանգանատը լուծում ենք ջրի մեջ։ Երբ այն ամբողջությամբ լուծվում է, նոսրացնում ենք ջրով, որպիսի ստացվի վառ վարդագույն հեղուկ։ Առանձին բաժակում կես թեյի գդալ շաքարավազը լուծում ենք ջրի մեջ, և ավելացնում ալկալի, այսինքն խողովակ մաքրելու նյութ, որը պարունակում է ալկալի։ Ստացվածը լցնում ենք վարդագույն հեղուկի մեջ։ Հեղուկը սկսում է գույնը փոխել։ Սկզբում դառնում է մանուշակագույն, հետո կապտում, կանաչում, ապա դեղնում։ Այս փորձը կոչվում է լուսացույցի ռեակցիա։

среда, 22 января 2020 г.

22.01.20 Ձմեռային ճամբար

Այսօր, լաբորատորիայում հավաքվելուց հետո, ուղևորվեցինք դեպի Արագածոտնի մարզում գտնվող 《Ոսկեվազ》 գինեգործարան։ Այստեղ իմացանք գինեգործության մասին, շրջեցինք գործարանով, տեսանք տարբեր պատմական իրեր, կաղնուց տակառներ, որոնց մեջ պահվում էին բազմատեսակ գինիներ։ Մենք խմբով մի երգ կատարեցինք, գինի համտեսեցինք, և վերադարձանք դպրոց։
Շատ հաճելի էր դասընկերներիս հետ ճամփորդելը և գինու մասին ավելի շատ բան իմանալը։

среда, 15 января 2020 г.

15.01.20 Ձմեռային ճամբար

Այսօր մեր առաջին՝ երգի ժամից հետո հավաքվեցինք լաբորատորիայում և գնացինք քոլեջ՝ գինու լաբորատորիա, որտեղ մեզ պատմեցին գինեգործության մասին։ Մենք տեսանք նոր սարքեր, իմացանք ինչպես ինքնուրույն գինի պատրաստել։ Եղանք քոլեջի կարի արվեստանոցում, ջերմոցներում։ Այսպես անցավ ճամբարի իմ երկրորդ օրը։

вторник, 14 января 2020 г.

14.01.20 Ձմեռային ճամբար

Ահա, թե ինչպես անցկացրեցի իմ օրը դպրոցում։ Ընդհանուր պարապմունքից հետո հանդիպեցի ընկերներիս, և մենք գնացինք ֆիզիկայի դասասենյակ։ Այստեղ շփվում էինք իրար հետ, զբաղվում բլոգներով։ Աշակերտների մի խումբը գնաց Կոկա֊կոլայի գործարան։ Դրանից հետո ընտրության ժամ էր՝ մաթեմատիկայի դասաժամ, որի ընթացքում դասից բացի խաղացինք մի նոր խաղ, որն ինձ շատ դուր եկավ։ Երկար դասամիջոցից հետո վերադարձանք դպրոց և սկսեցինք բլոգում նկարագրել մեր դպրոցական օրը։ Դասերի ավարտին՝ բլոգի նյութն ավարտելուց հետո, գնացի տուն։