Գրաբար
Նմանեցաւ արքայութիւնն երկնից՝ առն, որ սերմանիցէ սե՛րմն բարի
յագարակի իւրում: Եւ ի քուն լինել մարդկան, եկն թշնամի նորա. եւ ցանեաց ի վերայ որոմն ի մէջ ցորենոյն՝
եւ գնա՛ց: Եւ իբրեւ բուսաւ խոտն եւ արար պտուղ, ապա երեւեցա՛ւ եւ որոմն: Մատուցեալ ծառայք
տանուտեառնն ասեն ցնա. Տէ՛ր՝ ո՞չ սերմն բարի սերմանեցեր յագարակին քում, արդ՝ ուստի՞ ունիցի զորոմն: Եւ նա ասէ ցնոսա. Ա՛յր թշնամի արար զայն: Ասեն ցնա ծառայքն. Կամի՞ս՝ զի երթիցուք քաղեսցուք զայն ի
բաց: Եւ նա ասէ ցնոսա. Մի՛. գուցէ՛ մինչ քաղիցէք զորոմնն, եւ զցորեա՛նն ընդ նմին ի բաց խլիցէք: Թո՛յլ
տուք երկոցունց աճել ի միասին մինչեւ ի հունձս, եւ ի ժամանակի հնձոց ասացի՛ց ցհնձաւղսն. Քաղեցէ՛ք նախ
զորոմնդ, եւ կապեցէ՛ք զայդ խրձունս առ ի յայրել. եւ զցորեանն ժողովեցէ՛ք ի շտեմարանս իմ: Աշխարհաբար
Երկնքի արքայությունը նման է մարդու, որն լավ սերմ ցանեց ագարակում։ Երբ մարդիկ քնած էին, նրա թշնամին եկավ և ցորենի մեջ որոմ ցանեց։ Երբ խոտը բուսնեց և պտուղ տվեց, երևաց նաև որոմը։ Ծառաները տանտիրոջն ասացին․ «Տե՛ր, չէ՞ որ դու ագարակում բարի սերմեր էիր ցանել, իսկ որտեղի՞ց է որոմը»։ Տերը նրանց ասաց․ «Դա թշնամին է արել»։ Ծառաներն ասացին․ «Կուզե՞ս գնանք, քաղենք այն»։ Տերն ասաց․ «Ո՛չ, միգուցե որոմը քաղելիս ցորենն էլ արմատախիլ անեք։ Թողե՛ք մինչև հնձելը միասին աճեն, և հնձելու ժամանակ ես հնձողներին կասեմ «Սկզում քաղե՛ք որոմն ու այրելու համար խրձեր կապե՛ք, և ցորենը հավաքե՛ք իմ շտեմարանի մեջ»»։
No comments:
Post a Comment