Showing posts with label Ֆիզիկա. Show all posts
Showing posts with label Ֆիզիկա. Show all posts

Thursday, February 11, 2021

Հաստատուն մագնիսներ։ Հոսանքի մագնիսական դաշտը

1. Ի՞նչ է նշանակում «մագնիս» բառը:
Մագնիսը եկել է Մագնեսիա քաղաքից, որտեղից էլ եկել է իր անվանումը։

2. Ո՞րն է բնական մագնիսը:
Բնական մագնիսը մետաղ է, որն ունի մագնիսական դաշտ։

3. Ինչպե՞ս են ստանում արհեստական մագնիսներ:
Եթե բնական մագնիսը շատ երկար պահել ինչ-որ մետաղի մոտ, այդ մետաղը կդառնա արհեստական մագնիս։

4. Ի՞նչն են անվանում մագնիսական բևեռներ:
Մագնիսական բևեռները մագնիսի տարբեր լիցք ունեցող ծայրերն են։

5. Ինչպե՞ս են փոխազդում մագնիսների բևեռները:
Նույնանուն բևեռներն իրար վանում են, տարանունները՝ ձգում։

6. Ինչպե՞ս կարելի է մագնիսական սլաքի օգնությամբ որոշել մագնիսացած պողպատե
ձողի բևեռները:
Մագնիսական սլաքը բացասական է, այսինքն մագնիսի ձողի այն ծայրը, որը ձգում է սլաքը, դրական է։

7. Ինչի՞ ազդեցությամբ է կողմնացույցի սլաքը ուղղորդվում որոշակի ուղղությամբ: Ո՞ր կողմն է այն ցույց տալիս:
Սլաքը ցույց է տալիս հյուսիսը։ Երկրագունդը մեծ բնական մագնիս է, և նույնպես ունի բևեռներ։ Հյուսիսը դրական բևեռն է, իսկ հարավը՝ բացասական։ Կողմնացույցի սլաքը մագնիսական սլաք է, այն բացասական է և ցույց է տալիս դրական կողմը։ Այդ պատճառով բացասական սլաքը ցույց է տալիս դրական հյուսիսը։

8. Որտե՞ղ են կիրառվում մագնիսները:
Երկրագունդն էլ մագնիս է։ Մագնիսներ օգտագործում են օրինակ մեծ կռունկների, փականների վրա, կողմնացույցների սլաքներն են մագնիսական։

9. Ինչու՞ է բնության մեջ գոյություն ունեցող մագնիսական երկաթաքարը մագնիսացած լինում: Ի՞նչն է նրան մագնիսացրել:
Երկրագնդի մագնիսական դաշտը։

10. Ի՞նչն են անվանում մագնիսական դաշտ:
Մագնիսական դաշտը մագնիսին շրջապատող դաշտն է, որում գտնվող մագնիսական հատկություն ունեցող առարկաների վրա ազդում է այդ մագնիսը, այսինքն ձգում կամ վանում։

Thursday, October 8, 2020

9.10 Ինքնաստուգում

Տարբերակ 1
1. Մորթով շփված կաուչուկը էլեկտրականանում է․
    1) դրական    2) բացասական

2. Եթե լիցքավորված մարմինը ձգվում է դեպի մետաքսով շփված ապակե ձողը, ապա այն լիցքավորված է․
    1) դրական լիցքով    2) բացասական լիցքով

Նկարում պատկերված են երեք զույգ գնդիկներ։ Ո՞ր զույգի գնդիկներն ունեն․
3. նույնանուն լիցքեր - երկրորդ զույգ
4. տարանուն լիցքեր - երրորդ զույգ
5. լիցքավորված չեն - առաջին զույգ

6. Ա էլեկտրացույցը լիցքավորված է, իսկ Բ էլեկտրացույցը՝ ոչ։ Ինչպիսի՝ ապակե, էբոնիտե, պղնձե թե՞ պլաստմասե ձողով պետք է միացնել էլեկտրացույցերը, որպեսզի երկուսն էլ լինեն լիցքավորված․
    1) ապակե     2) էբոնիտե     3) պղնձե      4) պլաստմասե

7. Ա լիցքավորված գունդը ինչպիսի՞ ուժերով է ազդում Բ և Գ գնդիկների վրա։ Բ և Գ գնդիկները ունեն հավասար լիցքեր, իսկ l1 < l2․
    1) միատեսակ     2) Բ-ի վրա ավելի մեծ ուժով     3) Գ-ի վրա ավելի մեծ ուժով

Տարբերակ 2
Թվարկված մասնիկներից որո՞նք են լիցքավորված․
1. էլեկտրոնը - լիցքավորված է բացասական լիցքով
2. պրոտոնը - լիցքավորված է դրական լիցքով
3. նեյտրոնը - լիցքավորված չէ

4. Պրոտոնի զանգվածը ․․․ նեյտրոնի զանգվածից։
    1) մի քիչ փոքր է     2) 1840 անգամ մեծ է    3) 1840 անգամ փոքր է

5. Պրոտոնի զանգվածը ․․․ էլեկտրոնի զանգվածից։
    1) մի քիչ փոքր է     2) 1840 անգամ մեծ է    3) 1840 անգամ փոքր է

6. Ո՞րն է տվյալ քիմիական տարրի գլխավոր բնութագիրը․
    1) ատոմում էլեկտրոնների թիվը
    2) միջուկում պրոտոնների և նեյտրոնների թիվը
    3) միջուկում նեյտրոնների թիվը
    4) միջուկում պրոտոնների թիվը

7. Նկարում պատկերված է հելիումի ատոմը։ Այն լիցքավորվա՞ծ է․
    1) լիցքավորված է դրական լիցքով
    2) լիցքավորված է բացասական լիցքով
    3) ատոմը լիցքավորված չէ

8. Ուրանի ատոմը պարունակում է 92 պրոտոն և 91 էլեկտրոն։ Այդ ատոմը լիցքավորվա՞ծ է․
    1) լիցքավորված է դրական լիցքով
    2) լիցքավորված է բացասական լիցքով
    3) ատոմը լիցքավորված չէ

9. Ազոտի ատոմի միջուկում կա 14 մասնիկ։ Նրանցից 7-ը պրոտոն է։ Քանի՞ նեյտրոն կա միջուկում։ Քանի՞ էլեկտրոն ունի էլեկտրաչեզոք ազոտի ատոմը․
    1) 7 էլեկտրոն և 14 նեյտրոն
    2) 7 էլեկտրոն և 7 նեյտրոն
    3) 14 էլեկտրոն և 7 նեյտրոն
    4) 21 էլեկտրոն և 7 նեյտրոն
    5) 7 էլեկտրոն և 21 նեյտրոն

Saturday, November 9, 2019

Հավասարաչափ արագացող շարժման ուսումնասիրումը և արագացման որոշումը

Աշխատանքի նպատակը
Չափել այն արագացումը որով շարժվում է գնդիկը թեք ճոռով և ուսումնասիրել հավասարաչափ արագացող շարժումը։
Մետաղե ճոռ, վարկենաչափ, պողպատե գնդիկ, պողպատե գլան, չափերիզ, ամրակալարնթաթիկով։

Աշխատանքի ընթացքը
Հավաքեցինք սարքը՝ մետաղյա ճոռը ամրացրեցինք ամրակալանի թաթիկին։ Չափաժապավենով չափեցի ճոռի եկրարությունը, որը գնդիկի անցած S ճանապարհն է։ Ճոռի տակ դրեցի պողպատե գլանը։ Պողպատե գնդիկը ճոռի վերևի մասից բաց թողելու պահին միացրեցի վարկենաչափը՝ մինչև գնդիկի հարվածելը պողպատե գլանին։ Դա գնդիկի S ճանապարհի անցնելու ժամանակամիջոցն է։
Փորձը կրկնեցի 5 անգամ։ Վերջում հաշվեցի a միջինը։
а = 2S : (t x t)
Ամբողջ ճանապարհին՝ 1.38, 1.31, 1.10, 1.05, 1.15։ Միջինը ստացվեց 1.198։