Showing posts with label Հայոց լեզու. Show all posts
Showing posts with label Հայոց լեզու. Show all posts

Thursday, May 20, 2021

20.05 Քերականություն

1. Բայի սեռ
Նշե՛լ բայերի սեռը՝ վազել, հարգվել, հիանալ, ուտել, կանչել, բացվել, նկատել, բարձրանալ, կատակել, օրորվել, ծանոթանալ:

Ներգործական - ուտել, կանչել, նկատել
Կրավորական - հարգվել, բացվել, օրորվել
Չեզոք - վազել, հիանալ, բարձրանալ, կատակել, ծանոթանալ

2. Գրե՛լ ներգործական, չեզոք, կրավորական սեռի 5-ական բայ:

Ներգործական - տեսնել, նկարել, մոտեցնել, իմանալ, հիացնել
Կրավորական - հնձվել, մոտեցվել, հնձվել, ասվել, տարվել
Չեզոք - նայել, հարձակվել, խելագարվել, այրվել, լվացվել

Monday, May 10, 2021

Ո՞վ չի նշում Սուրբ Ծնունդը։ Թարգմանություն

Սուրբ Ծնունդն ամենահայտնի տոներից մեկն է։ Տարօրինակ է, բայց ոչ բոլորն են նշում այս հրաշալի տոնը։ Դա կախված է ժողովրդի կրոնից և մշակույթից։ Եվ այսպես, ո՞վ չի նշում այս տոնը։

Նախ և առաջ, սա կրոնական տոն է։ Քրիստոնյաները նշում են Քրիստոսի ծնունդը։ Այդ պատճառով ոչ քրիստոնյաներն ու ոչ հավատացյալներն այդ օրը տոնական տրամադրություն չունեն։

Բացի այդ, շատ մարդիկ հրաժարվում են մասնակցել Սուրբ Ծննդին, համարելով, որ այս տոնը դարձել է չափից ավելի արևտրական։ Ճիշտ է, դեկտեմբերին խանութները լիքն են Սուրբ Ծննդյան իրերով։ Մարդիկ շատ գումար են ծախսում, որպեսզի լավ ժամանակ անցկացնեն իրենց ընկերների, ընտանիքի և բարեկամների հետ։ Մեծամասնությունը պատրաստ է գումար վատնել փոքր, անպետք նվերների վրա։ Ակնհայտ է, որ նրանք Սուրբ Ծնունդը նշում են, որովհետև դա ընտանեկան երեկույթ է, և միասին հավաքվելու հիասքանչ առիթ։

Այնուամենայնիվ, տոնի այս զվարճալի և առևտրային կողմը գրավիչ է որոշ երկրների համար, օրինակ՝ Չինաստանի։ Նրանք Սուրբ Ծնունդը նշում են մի քանի տարիների ընթացքում։ Չնայած այս տոնը նրանց մշակույթին չի պատկանում։

Շատ երկրներում կարելի է տեսնել նույն ավանդույթները։ Ընտանիքները զարդարում են եղևնին, պատրաստում տոնական ընթրիք և սպասում նվերներով Սանտա Կլաուսին։ Բայց ամեն երկիրն իր յուրահատկություններն ունի։ Ամն-ում տապակած եգիպտացորենից կախազարդեր են, Շվեդիայում՝ ծղոտե այծեր։

Կան մարդիկ, որ չեն նշում Սուրբ Ծնունդը, բայց երկու միլիարդ մարդ, ինչը համարյա աշխարհի ամեն երրորդ մարդն է, նշում են այդ տոնը։ Այս տարի դա նորից կկատարվի, և սա էլ իր հրաշքն ունի։

Երաժշտություն։ Թարգմանություն

Ո՞վ չի սիրում երաժշտություն։ Ինչ տրամադրություն էլ ունենանք՝ լավ թե վատ, ժամանակ առ ժամանակ միացնում ենք մեր սիրելի երգը։ Եվ դա, իր հերթին, մեզ հանգստացնում, կամ վշտացնում է։
Առանց երաժշտության կյանքը ձանձրալի կլիներ։ Յուրաքանչյուր ոք ամբողջ աշխարհում անտարբեր չէ երաժշտությանը։ Ամենահայտնի ժանրերն են՝ ռոքը, ռեպը, փոփը, տեխնոն, շանսոնը, հիպ-հոպը և այլն։ Կան այլ՝ շատ յուրահատուկ ժանրեր։ Օրինակ՝ ժողովրդական երաժշտություն, դասական երաժշտություն, հոգևոր երաժշտություն, ինչպես նաև շատ հետաքրքիր ժանրեր՝ ինչպես բլյուզն ու ջազը։
Դուք նկատե՞լ եք, որ մարդիկ, ում երաժշտական ճաշակը համընկնում է ձերի հետ, շատ ավելի արագ են ձեր հետ լեզու գտնում, քան նրանք, ում ճաշակը շատ տարբերվում է ձերից։ Շատերը հավատում են, որ երաժշտությունը հոգու առաջին և գլխավոր մասն է։ Հավանական է, որ դա իսկապես այդպես է։

Thursday, May 6, 2021

Վիլյամ Սարոյան։ Դաշնամուր։ Վերլուծություն

Կարդացի Վիլյամ Սարոյանի "Դաշնամուր" պատմվածքը։ Հետաքրքիր է ներկայացված աղքատությունը. տղան՝ աղքատ լինելով մտածում է ոչ թե գոյատևելու դժվարությունների, այլ դաշնամուր չունենալու մասին։
Չեմ պատկերացնում կյանքս առանց երաժշտության։ Ամեն վայրկյան գլխումս մի երգ գլորվում է, անընդհատ ինչ-որ երաժշտություն եմ երգում քթիս տակ։ Երբ երաժշտական դպրոց էի հաճախում, տանել չէի կարողանում այդ ամենը, բայց ստիպված էի մասնակցել դասերին։ Արդեն երկու տարի է, ինչ ավարտել եմ այդ դպրոցը, և արդեն երկու տարի է, ինչ ամեն օր խնդրում եմ ծնողներիս ինձ նորից այնտեղ տանել։ Չնայած այդ բոլոր անհետաքրքիր և, կարծես, անդադար դասերին, ես ուզում եմ վերադառնալ դպրոց, քանի որ զգում եմ, ինչքան քիչ ժամանակ եմ ընձեռում երաժշտությանը ավարտելուց հետո։

Wednesday, April 28, 2021

Նահապետ Քուչակ

    Նահապետ Քուչակի մասին քիչ բան է պահպանվել, նրա ինքնությունը պարուրված է անորոշությամբ։ Քուչակի թոռան մի հիշատակարանից՝ գրված 1637 թվականին, պարզվում է, որ իր պապը եղել է աշուղ Նահապետ Քուչակը և իր գործի մեջ եղել է վարպետ։ Երկար ժամանակ պահպանվել է Նահապետ Քուչակի տապանաքարը իր ծննդավայր Խառակոնիս գյուղի Սուրբ Թեոդորոս վանքի բակում, ինչից պարզվում է, որ նա մահացել է 1592 թվականին։
    Գերեզմանաքարի գրությունն ամբողջությամբ այս է. «Սա արև Քուչակ թվ ՌԽԱ ձղ Քս»։ «Արև Քուչակ» արտահայտությունը պետք է նշանակի կենսատու աղբյուր, արև ու ջերմություն պարգևող։ ՌԽԱ = 1041 + 551 = 1592 (մահվան թվականը)։ «ձղ Քս»-ը ուղղակի վերծանությամբ պետք է նշանակի՝ ձ = 80, ղ = 90, Քս = Քրիստոս։ Այսինքն՝ 80-90 տարեկանում հանգավ ի տեր։
    Հայտնի է նաև, որ նրա գերեզմանը եղել է ուխտատեղի։ Եթե Քուչակն անհայտ կամ պատահական մեկը լիներ, նրա գերեզմանը ժողովուրդը չէր սրբացնի։
    Նահապետ Քուչակը ժամանակին հայտնի է եղել Չիչակ անունով։
    Քուչակի անունը 16-րդ դարի տաղերգուների շարքում առաջինը հիշատակել է Ղևոնդ Ալիշանը։ Այնուհետև նրա անունը շրջանառության մեջ է դրել Վարագա վանքի միաբան, վարդապետ Արիստակես Տեվկանցն իր կազմած «Հայերգ» (1882) ժողովածուի մեջ։ Իր հրատարակած հայրենների շարքի կապակցությամբ նա գրում է, թե դա մականունով Քուչակ, ծնունդով խառակոնիսցի «Նահապետ վարպետ»-ինն է։ Այստեղ զետեղված են գործեր՝ վերցված 1583 թվականի մի ձեռագրից։
    Բանաստեղծություններից մեկի մեջ կան այսպիսի տողեր.
Ես Քուչակն եմ վանեցի
Ի գեղէն Խառակոնիսայ.
Լցեր եմ հարիւր տարին,
Էլ չի գար մտքիկս ի վերայ...
    Ենթադրվում է , որ սա Նահապետ Քուչակն է, որ ծնվել է Վանի Խառակոնիս գյուղում և ապրել է այնքան երկար, որ արդեն թուլացել է հիշողությունը։ Ըստ ավանդության՝ Քուչակն իր խաղերով հիվանդների էր ապաքինում, վերք էր բուժում, թախիծ էր փարատում։ Իր երգերով նա բուժել է սուլթանի կնոջը և գյուղում եկեղեցի է կառուցել։ Որպես աշուղ ոչ միայն հորինել է հայրեններ, այլև ստեղծել է դրանց երաժշտությունը, ինքն էլ կատարել է իր երգերը և ունեցել ունկնդիրների լայն շրջանակ։ Հայրեններ հորինել է նաև թուրքերեն, և նրա համբավը հասել է մինչև Կոստանդնուպոլիս։
    Քուչակի հայրենները  պահպանվել են ոչ միայն գրավոր, այլև բանավոր. սերնդեսերունդ դրանք փոխանցել են աշուղները և հետո է միայն գրի առնվել։
    Քուչակի անունով հայտնի հայրեններն ունեն խորապես անհատական դրոշմ, այնպես որ դրանք ժողովրդական լինել չեն կարող։ Այդ հայրենների հեղինակը որոշակի անհատն է, ով միաժամանակ և՛ հայրենների հեղինակն ՝, և՛ աշուղ է ու սիրահար։
    Հայրենները Քուչակին պատկանելու վերաբերյալ կան տարբեր վկայություններ՝ 1892 թ. բանասեր Կարապետ Կոստանյանը գրել ՝, ոչ Նահապետ Քուչակը ժողովրդական երգերից առած կտորների ժողովող է, ոչ թե հեղինակ։ Արշակ Չոպանյանը 1902-ին այն կարծիքի էր, որ դրանք «Քուչակի անձնական ստեղծագործությունն են»։ 1940-ին Չոպանյանը վերանայեց իր տեսակետը և հայրենները համարեց «վերագրված Նահապետ Քուչակ վարպետ աշուղին»։ Մանուկ Աբեղյանը նշում է, որ հայտնի ձեռագրերից ոչ մեկը չի տալիս Նահապետ Քուչակի անունը և կասկածի է ենթարկում Տեվկանցի տեսակետը։ Պարույր Սևակն իր հերթին «Հայրենի կարգավ» (1957) գրքի  գրախոսության մեջ ընդունել է Քուչակի՝ հայրենների հեղինակ լինելու հանգամանքը, իսկ «Սայաթ-Նովա» (1963) մենագրության մեջ՝ ժխտել։

Նահապետ Քուչակի Մասին
    Քուչակ Նահապետն ու Սայաթ-Նովան եթե երգում իրենց սերն ու սիրուհին, երգում են ամբողջ աշխարհի առաջ, եթե դիմում են իրենց յարին՝ պատմելու նրա սերն ու գեղեցկությունը, խոսում են լուրջ ու հանդիսավոր, ժամանակներին ու ժողովուրդներին ի լուր։ Խոր գիտեն, որ իրենք հասարակ մահկանացուներ չեն։
Հովհաննես Թումանյան

    Ով էլ լինի պատմական Նահապետ Քուչակը և որ տարիներին էլ ապրած լինի, նրա տաղերը մնում են որպես հայ քնարերգության ամենագեղեցիկ մարգարիտներ։ Միջնադարյան բոլոր քնարերգուների մեջ Քուչակն առանձնանում է իր անմիջականությամբ և ներշնչանքի բնականությամբ։
Վալերի Բրյուսով, ռուս բանաստեղծ

    Գաղափարի մեջ կ'ընտրեմ Պայրընը կամ Նիցցեն [Նիցշե], բայց արվեստին մեջ կը նախընտրեմ Քուչակը։
Դանիել Վարուժան

    Հետազոտողների  մեջ ժամանակ առ ժամանակ ցանկություն է առաջանում հզոր հեղինակներից մեկի ստեղծագործությունը վերագրել ուրիշներին։ Այդպես վարվեցին Հոմերոսի հետ։ Այդպես վարվեցին նաև Շեքսպիրի հետ։ Բայց... դա մեկ մարդ է, սակայն ուժեղ մարդ, մեկ ձայն է, սակայն հզոր ձայն, ոչ երգչախումբ։ Ես ասում եմ՝ չեմ հավատում, թե մի քանի աշուղ են։ Դա մեկ Նահապետ է։
Լև Օզերով, ռուս բանաստեղծ է քննադատ

    Նահապետ Քուչակի «Հարյուր ու մեկ հայրեն»-ը դարձել է իմ սեղանի գիրքը։ Այն իմ գրադարանում դրված է անտիկ քնարերգուներ Սաֆոյի, Կատուլլուսի, Հորացիուսի, Օվիդիուսի գրքերի կողքին։ Ինչո՞ւ։ Շատ պարզ. ես մի տեսակ կարոտում եմ իսկականին, բնականին, մարդկայինին։
Էդուարդաս Մեժելայտիս, լիտվացի բանաստեղծ

Wednesday, March 10, 2021

11.03 Քերականություն

1. Հիմնավորե՛լ հետյալ պնդումը։
Այլաձև հոլովումների ենթարկվում են աղջիկ, սեր, դուստր բառերը, ինչպես նաև սովորաբար այլ հոլովումների ենթարկվող որոշ բառեր՝ հույս, լույս, սուգ, պատիվ, կայսր, փախուստ, գալուստ, հանգիստ, կորուստ, աստված:
աղջիկ - աղջկա
սեր - սիրո
դուստր - դստեր
հույս - հուսո, հույսի
կայսր - կայսեր, կայսրի
հանգիստ - հանգստյան, հանգստի
աստված - աստծո, աստվածի

2. Հիմնավորե՛լ հետևյալ պնդումը՝ բերելով օրինակներ:
Նախադասության մեջ ուղղական հոլովով դրվում են ենթական, ստորոգյալի մաս կազմող բառը, գոյականական անդամի որոշիչ լրացումը, կոչականը:

Աղջիկը գնում է դպրոց։ (ենթակա)
Աղջիկը քանդակագործ է։ (ստորոգելի)
Քանդակագործ Էմման այստող է աշխատում։ (որոշիչ)
Փակի՛ր դուռը, աղջի՛կ։ (կոչական)

3. Տրված նախադասությունը վերլուծե՛լ ձևաբանորեն և շարահյուսորեն:
Փոքրիկը առավոտները արթնանալուն պես ժամերով հենվում էր պատշգամբի ճաղին ու կարոտով նայում, թե արդյո՞ք բակում չի երևում ծերունին:

Ձևաբանական
Փոքրիկը - որակական ածական, ուղղական հոլով
առավոտները - հասարակ գոյական, հոգնակի, հայցական հոլով
արթնանալուն - անորոշ դերբայ, սեռական հոլով
պես - հետադաս կապ
ժամերով - հասարակ գոյական, հոգնակի, գործիական հոլով
հենվում էր - սահմ. եղանակ, անկատար անցյալ, եզակի, lll դեմք
պատշգամբի - հասարակ գոյական, եզակի, սեռական հոլով
ճաղին - հասարակ գոյական, եզակի, տրական հոլով
ու - համադասական շաղկապ
կարոտով - հասարակ գոյական, եզակի, գործիական հոլով
նայում - սահմ. եղանակ, անկատար անցյալ, եզակի, lll դեմք
թե - ստորադասական շաղկապ
արդյո՞ք - վերաբերական
բակում - հասարակ գոյական, եզակի, ներգոյական հոլով
չի երևում - սահմ. եղանակ, անկատար ներկա, եզակի, lll դեմք
ծերունին - հասարակ գոյական, եզակի, ուղղական հոլով

Շարահյուսական
Փոքրիկը - ենթակա
առավոտները - ժամանակի պարագա
արթնանալուն պես - ժամանակի պարագա
ժամերով - չափի պարագա
հենվում էր - ստորոգյալ
պատշգամբի - հատկացուցիչ
ճաղին - հանգման պարագա
կարոտով - ձևի պարագա
նայում - ստորոգյալ
բակում - տեղի պարագա
չի երևում - ստորոգյալ
ծերունին - ենթակա

4. Քանի՞ նախադասությունից է կազմված այս բարդ նախադասությունը: Գրե՛լ այդ նախադասությունները:
Նախադասության մեջ կա 3 ստորոգյալ, հետևաբար 3 պարզ նախադասություն։
1)Փոքրիկը առավոտները արթնանալուն պես ժամերով հենվում էր պատշգամբի ճաղին:
2)Փոքրիկը առավոտները արթնանալուն պես ժամերով կարոտով նայում էր։
3)Ծերունին չի երևում բակում։

Tuesday, March 9, 2021

9.03 Քերականություն

1. Բայի ածանցները
Առանձնացնել պարզ, սոսկածանցավոր, պատճառական, կրավորական, բազմապատկական բայերը:
փախչել, բերել, բերել տալ , զնգզնգալ, թռչել, երդվել, հեռանալ, նստել, վազեցնել, կարդալ, կոտրատել, կառուցվել, կտրատել, իջնել, հանգչել, հանգստանալ, մոտենալ, նեղվել, սիրահարվել

Պարզ - բերել, նստել, կարդալ
Սոսկածանցավոր - փախչել, թռչել, հեռանալ, իջնել, հանգչել, հանգստանալ, մոտենալ
Պատճառական - բերել տալ, վազեցնել
Բազմապատկական - զնգզնգալ, կոտրատել, կտրատել
Կրավորական - երդվել, կառուցվել, նեղվել, սիրահարվել

2. Հնչյուններ
Հայերենն ունի 6 ձայնավոր և 30 բաղաձայն հնչյուն:
Հայերենն ունի 39 տառ, 36 հնչյուն։

3. Կատարել բառակազմական վերլուծություն
ամենափրկիչ, բացահայտ, գերադասել, ծաղկահովիտ, նստավայր, ստորերկրյա, դասացուցակ, երեսուն

ամենափրկիչ = ամենա + փրկ + իչ
բացահայտ = բաց + ա + հայտ
գերադասել = գերա + դաս + ել
ծաղկահովիտ = ծաղիկ + ա + հովիտ
նստավայր = նիստ + ա + վայր
ստորերկրյա = ստոր + երկիր + յա
դասացուցակ = դաս + ա + ցույց + ակ
երեսուն = երե + սուն

4. Կատարել ձևաբանական վերլուծություն
հինգերորդ, ազգովին, կատակել, շարժում, նորություն վազք, ընդհանուր, կծու, մարդ

հինգերորդ - թվական
ազգովին - մակբայ
կատակել - բայ
շարժում - գոյական
նորություն - գոյական
վազք - գոյական
ընդհանուր - ածական
կծու - որակական ածական
մարդ - գոյական

5. Կատարել շարահյուսական վերլուծություն.
Բարձր են Մթնաձորի սարերը, դրանից է, որ ամռան երկար օրերին արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին։

Բարձր են - ստորոգյալ
Մթնաձորի - հատկացուցիչ
սարերը - ենթակա
դրանից է - ստորոգյալ
ամռան երկար օրերին - ժամանակի պարագա
ամռան - հատկացուցիչ
երկար - որոշիչ
արևը - ենթակա
մի քանի ժամ - չափի պարագա
լույս է տալիս - ստորոգյալ
Մթնաձորի - հատկացուցիչ
անտառներին - հանգման խնդիր

Tuesday, March 2, 2021

2.03 Քերականություն

1. Տրված բառերը ենթարկիր բառակազմական վերլուծության՝ գրելով բառի տեսակն ըստ կազմության:
ձորակ, չափածո, փական, շրջանակ, նստարան, կախիչ, կրկնուսույց, անապրուստ, տնտեսական,հինգերորդ, պաողպատե, ամենաերկար, գերագույն, կարգին, բարձրախոս

ձորակ = ձոր + ակ (ած.)
չափածո = չափ + ածո (ած.)
փական = փակ + ան (ած.)
շրջանակ = շուրջ + ան + ակ (ած.)
նստարան = նիստ + արան (ած.)
կախիչ = կախ + իչ (ած.)
կրկնուսույց = կրկին + ուսույց (բարդ)
անապրուստ = ան + ապր + ուստ (ած.)
տնտեսական = տուն + տես + ական (բարդ ած.)
հինգերորդ = հինգ + երորդ (ած.)
պողպատե = պողպատ + ե (ած.)
ամենաերկար = ամենա + երկար (ած.)
գերագույն = գերա + գույն (ած.)
կարգին = կարգ + ին (ած.)
բարձրախոս = բարձր + ա + խոս (բարդ)

2. Տրված նախադասությունը ենթարկիր ձևաբանական վերլուծության:
Ես նստեցի ծառի տակ և որպեսզի ինքս ինձ խաբեմ, թե գործ եմ անում, բացեցի սխրագործությունների մասին գիրքը:

Ես - դերանուն
նստեցի - բայ
ծառի - գոյական
տակ - կապ
և - շաղկապ
որպեսզի - շաղկապ
ինքս - դերանուն
ինձ - դերանուն
խաբեմ - բայ
թե - շաղկապ
գործ - գոյական
եմ անում - բայ
բացեցի - բայ
սխրագործությունների - գոյական
մասին - կապ
գիրքը - գոյական

3. Տրված նախադասությունը ենթարկիր շարահյուսական վերլուծության.
Ես հայացքս գրքից բարձրացրի և ականջներս բացեցի, խշխշոցը շատ ուժեղ էր և շատ մոտիկ:

Ես - ենթակա
հայացքս - ուղիղ խնդիր
գրքից - անջատման խնդիր
բարձրացրի - ստորոգյալ
ականջներս - ենթակա
բացեցի - ստորոգյալ
խշխշոցը - ենթակա
շատ - չափի պարագա
ուժեղ էր - ստորոգյալ
շատ - չափի պարագա
մոտիկ - ստորոգյալ

4. Տրված բառերը խմբավորիր ըստ խոսքի մասերի՝
Վազք, մասին, կարդացած, մեջ, կատակ, պես , նույնքան, ափսոս, երրորդ, որպեսզի, որից, ո՞ւմ, բացի, հե՜յ, խաղամ, որովհետև

Գոյական - վազք, կատակ
Կապ - մասին, մեջ, պես, բացի
Բայ - կարդացած, խաղամ
Դերանուն - նույնքան, որից, ո՞ւմ
Վերաբերական - ափսոս
Թվական - երրորդ
Շաղկապ - որպեսզի, որովհետև
Ձայնարկություն - հե՜յ

5. Հոլովվիր անձնական դերանունները:
Ուղղ.  ես, դու, նա, մենք, դուք, նրանք
Սեռ.   իմ, քո, նրա, մեր, ձեր, նրանց 
Տր.     ինձ, քեզ, նրան, մեզ, ձեզ, նրանց
Հայց.  ինձ, քեզնից, նրան, մեզ, ձեզ, նրանց
Բաց.  ինձ(ա)նից, քեզ(ա)նից, նրանից, մեզ(ա)նից, ձեզ(ա)նից, նրանցից
Գործ. ինձ(ա)նով, քեզ(ա)նով, նրանով, մեզ(ա)նով, ձեզ(ա)նով, նրանցով
Ներգ. ինձ(ա)նում, քեզ(ա)նում, նրանում, մեզ(ա)նում, ձեզ(ա)նում, նրանցում

Ուղղ.  ինքս, ինքդ, ինքը, ինքներս, ինքներս, իրենք
Սեռ.   իմ, քո, իր, մեր, ձեր, իրենց
Տր.     ինձ, քեզ, իրեն, մեզ, ձեզ, իրենց
Հայց.  ինձ, քեզնից, իրեն, մեզ, ձեզ, իրենց
Բաց.  ինձ(ա)նից, քեզ(ա)նից, իրենից, մեզ(ա)նից, ձեզ(ա)նից, իրենցից
Գործ. ինձ(ա)նով, քեզ(ա)նով, իրենով, մեզ(ա)նով, ձեզ(ա)նով, իրենցով
Ներգ. ինձ(ա)նում, քեզ(ա)նում, իրենում, մեզ(ա)նում, ձեզ(ա)նում, իրենցում

Monday, February 22, 2021

Յուլիանան Գերմանիայում

Յուլիանան Փարիզից է։ Դա Ֆրանսիայի մայրաքաղաքն է։ Այս ամառ նա մասնակցելու է լեզվի դասընթացի Ֆրայբուրգում։ Դա Գերմանիայի հարավում գտնվող համալսարանական քաղաք է։
Այստեղ նրան շատ է դուր գալիս։ Դասերը սկսվում են առավոտյան իննին, և ավարտվում ժամը տասնչորսին։ Դասարանում բացի Յուլիանայից կա ևս տասնչորս աշակերտ՝ ութ աղջիկ և վեց տղա։ Նրանք բոլորը Ֆրանսիայից են, բայց ոչ Փարիզից։
Յուլիանայի լավագույն ընկերուհի Մարին նույնպես մասնակցում է լեզվի դասընթացի, բայց Համբուրգում, որը գտնվում է Գերմանիայի հյուսիսում։
Դպրոցը ավարտելուց հետո նրանք ուզում են սովորել Գերմանիայում։ Յուլիանան ուզում է դառնալ անասնաբույժ, իր լավագույն ընկերուհին նույնպես։ Բայց Մարիի երկու ծնողներն էլ ատամնաբույժ են, ուստի, հավանաբար, Մարին նույնպես կդառնա ատամնաբույժ։
Յուլիանան և Մարին մոտ վեց շաբաթ անցկացնում են Գերմանիայում։ Դասընթացից հետո նրանք հանձնելու են քննություն։


Thursday, February 18, 2021

Հարցարան 1

1. Բնագրի ստորոգյալները ո՞ր ժամանակաձևով են դրվել: Նշե՛լ առնվազն երկուսը:
ա) արձակում էր - անկատար անցյալ
բ) զրնգաց - անցյալ կատարյալ

2. Քո վերաբերմունքն արտահայտի՛ր աղջկա երկտողի նկատմամբ:
Երկտող - «Հայրս ասաց, որ իմ և քո միջև անանց անդունդ կա: Մենք վերևն ենք, դու՝ ներքևը, էլ մի՛ գա: Մոռացի՛ր ինձ»

Չեմ մեղադրում աղջկան, նրա խոսքերով ինքը հոր ասելով դա արեց: Նա ուղղակի չհամարձակվեց հորը հակաճառել, ինչը վատ արարք չեմ համարում: 

3. Փոխի՛ր դեպքերի ընթացքը, հատկապես երկտողի բովանդակությունը:
Պատանի երաժիշտը վերցրեց թուղթը և կարդաց. «Վաղը չնվագես: Կեսգիշերին կգաս պատուհանիս տակ, մի պարան էլ կբերես հետդ: Տնից փախչում եմ:» Նա ավելորդ բան չարեց, վերցրեց թուղթը, և գնաց: Հաջորդ գիշեր օգնեց աղջկան իջնել պատուհանից, վերցրեց ճամպրուկներն ու փախան միասին:

4. Գրի՛ր քեզ հարազատ մի մեղեդու մասին:
Կա մի մեղեդի, որ ինձնից էլ մեծ է։ Այդ մեղեդին ես մանկուց գիտեմ և սիրում եմ։ Այն լսելիս ես կարծես մոռանում եմ ամեն ինչ, սուզվում եմ մեղեդու մեջ։
Երբեք չէի հասկանում, թե ի՞նչ է այդ հարազատ մեղեդին։ Հիմա լսելով այդ յուրահատուկ երաժշտությունը, որ կարծես ամեն ինչով տարբերվում է մյուսներից, սակայն այդքան նման է, այդ մեղեդին, որ ինձ պարգևում է հանգստություն, և որը լսելիս՝ ինչքան էլ որ անհանգստացած կամ բարկացած լինեմ, հանգստանում եմ, ես հասկանում եմ։ Հասկանում եմ, որ բոլոր միանման երգերի մեջ կա մեկը, որ ինչքան էլ լսես, չես հոգնի։ Բոլոր երգերի մեջ կա մեկը, այդ միակը, հարազատ մեղեդին։

Wednesday, February 17, 2021

17.02 Քերականություն

1. Կարդա՛լ և պատասխանե՛լ հարցերին:
Մեսրոպ Մաշտոցն ստեղծել է երեսունվեց տառ` ա, բ, գ, դ, ե, զ
է, ը, թ, ժ, ի, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, ո, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, ու, փ, ք:
Ո՞ր տառերն են հետո ավելացել:
Ավելացել են «և, օ, ֆ» տառերը։
Ո՞ր տառն է դուրս եկել այբուբենից:
Այբուբենից դուրս է եկել «ւ» տառը, այն փոխարինվել է 
«ու» տառով։
2. Տրված բառերը տողադարձե՛լ այնպես, որ գաղտնավանկի ը-ն գրվի:
Անհրապույր, հանդգնություն, խորհրդավոր, նշանաբան, փնթփնթալ, հռչակավոր, երկրագնդի, փաստագրական, ուղղագրություն, խելացնոր, հանրահռչակ:
Անհրապույր = ան - հըրապույր = անհը - րապույր
Հանդգնություն 
= հան - դըգնություն = հանդըգ - նություն
Խորհրդավոր 
= խոր - հըրդավոր = խորհըր - դավոր
Նշանաբան 
= նը - շանաբան
Փնթփնթալ 
= փընթ - փընթալ = փնթփըն - թալ
Հռչակավոր 
= հըռ - չակավոր
Երկրագնդի 
= երկրա - գընդի = երկրագըն - դի
Փաստագրական 
= փաստա - գըրական
Ուղղագրություն 
= ուղղա - գըրություն
Խելացնոր 
= խելա - ցընոր
Հանրահռչակ 
= հանրա - հըռչակ = հանրահըռ - չակ
3. Հոմանիշների բառարանից դուրս գրե՛լ երկու բառ՝ իրենց հոմանիշներով:
սրընթաց - ընթացիկ
ախոյան - թշնամի

4. Գրե՛լ հականիշների հինգ զույգ։
ախոյան - բարեկամ
ատել - սիրել
տարօրինակ - սովորական
գեղեցիկ - այլանդակ
խելոք - հիմար

5. Գրե՛լ նույնանուն բառեր։
բազուկ, զատիկ, փող, քանոն, հարկ, սեր

6. Տրված նախադասությունը ենթարկե՛լ ձևաբանական վերլուծության:
Մեր Չալանկը մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ:
մեր - դերանուն
Չալանկը - գոյական
մի - դերանուն
սև - ածական
բրդոտ - ածական
շուն - գոյական
կուրծքն - գոյական
վիզը - գոյական
ճերմակ - ածական
որ - դերանուն
հեռվից - գոյական
թվում էր - բայ
սպիտակ - ածական
վզկապ - գոյական
7. Տրված նախադասությունը ենթարկե՛լ շարահյուսական վերլուծության:
Մեր Չալանկը մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ:
մեր - գոյականի լրացում
Չալանկը - ենթակա
սև - ստորոգյալի լրացում
բրդոտ - ստորոգյալի լրացում
շուն էր - բաղադրյալ ստորոգյալ
կուրծքն - ենթակա
վիզը - ենթակա
ճերմակ - ստորոգյալ
հեռվից - տեղի պարագա
թվում էր - ստորոգյալ
սպիտակ - գոյականի լրացում
վզկապ - անուղղակի խնդիր

Monday, February 15, 2021

16.02 Քերականություն

1. Դերանունները քանի՞ տեսակ են լինում: Յուրաքանչյուր տեսակից բերե՛լ օրինակներ:
Անձնական - ես, դու, նա, ինքս, ինքդ, ինքը
Ցուցական - այսպես, այդքան, այնչափ, միևնույն
Փոխադարձ - իրար, միմյանց, մեկմեկու, մեկմեկի
Հարցական - ո՞ր, ե՞րբ, ո՞վ
Հարաբերական - որ, երբ, ով
Անորոշ - ինչ-որ, այսինչ, երբևէ
Որոշյալ - յուրաքանչյուր ոք, բոլորը, ամեն մի
Ժխտական - ոչ ոք, ոչ մի, ոչինչ, ոչ մեկը

2. Հոլովե՛լ ես անձնական դերանունը:
Ուղղ.   ես
Սեռ.    իմ
Տր.       ինձ
Հայց.   ինձ
Բաց.   ինձնից
Գործ.   ինձնով
Ներգ.   -

3. Հոլովե՛լ պահարան բառը:
Ուղղ.    պահարան
Սեռ.     պահարանի
Տր.        պահարանին
Հայց.    պահարան
Բաց.     պահարանից
Գործ.    պահարանով
Ներգ.    պահարանում

4. Դերանուններից յուրաքանչյուրի դիմաց գրե՛լ իր հատկանիշները։
իր - անձնական դ.(ինքը), սեռական հոլով, եզակի, III դեմք
նրան - անձնական դ.(նա), տրական
(հայցական) հոլով, եզակի, III դեմք
ինձ - անձնական դ.(ես), տրական(հայցական) հոլով, եզակի, I դեմք
քեզնից - անձնական դ.(դու), բացառական հոլով, եզակի, II դեմք

5. Գրե՛լ բայերի բոլոր հատկանիշները։
վազում էր - սահմանական եղանակ, անկատար անցյալ, եզակի թիվ, III դեմք, պարզ, չեզոք սեռ, (ե) խոնարհում
երգել էի - սահմանական եղանակ, վաղակատար անցյալ, եզակի թիվ, I դեմք, պարզ, չեզոք սեռ, (ե) խոնարհում
պիտի կարդար - հարկադրական անցյալ եղանակ, եզակի թիվ, III դեմք, պարզ, չեզոք սեռ, (ա) խոնարհում
նկարեն - ըղձական ներկա եղանակ, հոգնակի թիվ, III դեմք, պարզ, չեզոք սեռ, (ե) խոնարհում
կխոսեն - ենթադրական ներկա եղանակ, հոգնակի թիվ, III դեմք, պարզ, չեզոք սեռ, (ե) խոնարհում
օրորվեցին - սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, հոգնակի թիվ, III դեմք, ածանցավոր - (վ) կրավորական, չեզոք սեռ, (ե) խոնարհում
մի՛ ասա - հրամայական եղանակ, եզակի թիվ, 
II դեմք, պարզ, չեզոք սեռ, (ե) խոնարհում

6. Ձևաբանական վերլուծության ենթարկե՛լ հետևյալ նախադասությունը։
Ես շատ անգամ էի եղել անտառում, բայց այսօր պիտի գիշերեի այնտեղ։

ես - դերանուն
շատ անգամ - մակբայ
եղել էի - բայ
անտառում - գոյական
բայց - շաղկապ
այսօր - մակբայ
պիտի գիշերեի - բայ
այնտեղ - դերանուն

7. Շարահյուսական վերլուծության ենթարկե՛լ հետևյալ նախադասությունը։
Բնձորը, սակայն, մեր գյուղից հեռու է։ Այնտեղից մոռ բերելու համար մերոնք երեկոյան գնում են, գիշերը մնում Բնձորի անտառում:

Բնձորը - ենթակա
մեր - հատկացուցիչ լրացում
գյուղից - անջատման խնդիր
հեռու է - ստորոգյալ
այնտեղից - տեղի պարագա
մոռ - ուղիղ խնդիր
բերելու համար - նպատակի պարագա
մերոնք - ենթակա
երեկոյան - ժամանակի պարագա
գնում են - ստորոգյալ
գիշերը - ժամանակի պարագա
մնում - ստորոգյալ
Բնձորի - հատկացուցիչ լրացում
անտառում - տեղի պարագա

Thursday, February 4, 2021

4.02 Քերականություն

1. Ո՞ր հոլովման են պատկանում՝ ուրախություն, այգի, գարուն, ձմեռ, կաղնի, շենք, տղա, եղբայր, քույր բառերը:

Ուրախություն ֊ ուրախության ֊ (ա) ներքին
Այգի ֊ այգու ֊ (ու) արտաքին
Գարուն ֊ գարնան ֊ (ան) արտաքին
Ձմեռ ֊ ձմռան ֊ (ան) արտաքին
Կաղնի ֊ կաղնու ֊ (ու) արտաքին
Շենք ֊ շենքի ֊ (ի) արտաքին
Տղա ֊ տղայի ֊ (ի) արտաքին
Եղբայր ֊ եղբոր ֊ (ո) ներքին
Քույր ֊ քրոջ ֊ (ոջ) արտաքին

2. Որ եղանակով են դրված ստորոգյալները.
Վաղուց նրա աչքերը չէին տեսնում, ականջները ծանր էին լսում, իսկ գլուխը շարունակ դողում էր հասած արևածաղկի պես։ Դողում էին և նրա սառը, չոր ձեռները. այնպես որ, երբ նա թանով ապուր էր ուտում կամ շորվա, կերակուրը միշտ կաթկթում էր նրա սպիտակ, մի քիչ էլ կանաչած միրուքի վրա։

Չէին տեսնում ֊ սահմանական
Էին լսում ֊ սահմանական
Դողում էր ֊ սահմանական
Դողում էին ֊ սահմանական
Էր ուտում ֊ սահմանական
Կաթկթում էր ֊ սահմանական

Wednesday, February 3, 2021

3.02 Քերականություն

1. Տրված հատվածից դուրս գրե՛լ բոլոր գոյականները՝ նշելով նրանց հոլովը:

Մեր կողմերում օգոստոսը մոռի ամենալավ ժամանակն է։ Ինչքա՜ն մոռ, հաղարջ կա մեր անտառներո՜ւմ… Ամեն մի բացատ, մեծ թե փոքր, լիքն է մոռի թփերով։ Բայց ամենից շուտ հասնում է Բնձորի մոռը, որովհետև տեղը տաք է, արևոտ։
Խնձորը, սակայն, մեր գյուղից բավական հեռու է։ Այնտեղից մոռ բերելու համար մերոնք երեկոյան գնում են, գիշերը մնում Բնձորա անտառում, որ առավոտը, արևածագից առաջ, սկսեն մոռի քաղը, որպեսզի կարողանան ճաշից հետո վերադառնալ։

Կողմերում ֊ ներգոյական
Օգոստոսը ֊ ուղղական
Մոռի ֊ սեռական
Ժամանակն ֊ ուղղական
Մոռ ֊ ուղղական
Հաղարջ ֊ ուղղական
Անտառներում ֊ ներգոյական
Բացատ ֊ ուղղական
Մոռի ֊ սեռական
Թփերով ֊ գործիական
Բնձորի ֊ սեռական
Մոռը ֊ ուղղական
Տեղը ֊ ուղղական
Խնձորը ֊ ուղղական
Գյուղից ֊ բացառական
Մոռ ֊ հայցական
Մերոնք ֊ գոյական
Երեկոյան ֊ հայցական
Գիշերը ֊ հայցական
Բնձորա ֊ ուղղական
Անտառում ֊ ներգոյական
Առավոտը ֊ հայցական
Արևածագից ֊ բացառական
Մոռի ֊ սեռական
Քաղը ֊ հայցական
Ճաշից ֊ բացառական

2. Տրված բառերը ենթարկիր բառակազմական վերլուծության.

կրակոտ, անհամաձայնություն, երկգլխանի, համադպրոցական, սահնակ, դերասան,  ամանեղեն, բնական, թևավոր, երեսուն, քառակի, հաճախակի, ներքուստ

կրակոտ = կրակ + ոտ
անհամաձայնություն = ան + համ + ա + ձայն + ություն
երկգլխանի = երկ + գլխ + անի
համադպրոցական = համ + ա + դպր + ոց + ական
սահնակ = սահ + ն + ակ
դերասան = դեր + ասան
ամանեղեն = աման = եղեն
բնական = բն + ական
թևավոր = թև + ավոր
երեսուն = եր + ե + սուն
քառակի = քառ + ակի
հաճախակի = հաճախ + ակի
ներքուստ = ներք + ուստ

3. Առանձնացրու գոյականական և բայական անդամների լրացումները:

Այժմ էլ՝ երեք շաբաթ էր պապը հիվանդ էր։ Երբ նա հազում էր, Աստղիկին թվում էր, թե չոր տերևներ են խշխշում նրա կրծքի տակ, իսկ քնած տեղը այնպես էր խռխռացնում, մեկը կարծես խեղդում էր նրան։

Գոյականի լրացում - չոր, նրա
Բայի լրացում - այժմ էլ՝ երեք շաբաթ էր, երբ նա հազում էր, նրա կրծքի տակ, քնած տեղը, այնպես, մեկը կարծես խեղդում էր նրան

4. Գտնել ուղիղ խնդիրները: Գրել ի՞նչ հարցերի է պատասխանում:

Ուսանողը կատարել է դասախոսի տված առաջադրանքը: (ի՞նչը)
Տղան նկարել էր փոքրիկ եղբորը: (ո՞ւմ)
Հակոբը շատ էր սիրում իր հայրենիքը: (ի՞նչը)
Տատիկը վառեց տնակի լույսը: (ի՞նչը)

5. Գրիր ուղիղ խնդիր ունեցող նախադասություններ:
Երիտասարդը բարձրաձայն կարդաց իր գրած բանաստեղծությունը։

6. Գրիր որոշիչ ունեցող նախադասություններ:
Այստեղ կան շատ վայրի կենդանիներ։

7. Գրիր հատկացուցիչ ունեցող նախադասություններ:
Այգու բոլոր ծառերը չորացել էին։

8. Գրիր բացահայտիչ ունեցող նախադասություն:
Աղջիկը հյուրասիրեց բոլորին՝ ծնողներին, ընկերներին և քրոջը։

Tuesday, February 2, 2021

Мой первый приз

Каждый год, когда я слышал что-то про призы, я почему-то ничего не предпринимал. Мне конечно хотелось получить приз (а кому бы не хотелось?), но я не мотивировался и не подавал заявку на получение приза. Думаю я не был уверен в себе, не думал, что удостоюсь приза. Но я не сидел сложа руки каждый год. Я работал над собой, трудился, получал много знаний. И так с каждим разом всё больше и больше.
В этом году получение приза было каким то другим. Мне сами предложили поучаствовать, к тому же я и сам хотел получить приз. Я много работал над собой, и считал себя вполне достойным награды.
Так всё и было, на пятничном медиа среди имён тех, кто получил призы, послышалось и моё. Я был конечно рад и воодушевлён, может причиной этому служило то, что я впервые получал приз. Получается всё взаимосвязано, за что я благодарен своей школе, которая мотивирует меня учиться и работать. Для меня счастье быть Себастийцем и учиться в этой школе. Спасибо тебе, моя школа.

Monday, January 25, 2021

Ծաղկազարդ

Տոնի իմաստը
    Եթե Զատկին նախորդող կիրակի օրը գնաք եկեղեցի, ապա կտեսնեք, որ այն զարդարված է բարդու կամ ուռենու ճյուղերով։
    Խաչվելուց և հարություն առնելուց առաջ Հիսուս Քրիստոսը վերջին անգամ գնաց Երուսաղեմ։
    Քաղաք մտնող Հիսուսին ժողովուրդը դիմավորեց մեծ ուրախությամբ՝ որպես իր Փրկչի։ Շատերը նրա առջև ծառերի ճյուղեր և նույնիսկ իրենց զգեստներն քին փռում։
    Հին աշխարհում ընդունված էր թագավորների ճանապարհը զարդարել գորգերով, ծաղիկներով։ Այս ձևով մարդիկ արտահայտում էին իրենց սերն ու հավատը Քրիստոսի նկատմամբ։
    Ահա այս իրադարձությանն է նվիրված տոնը, որը կոչվում ՝ Ծաղկազարդ։ Ծաղկազարդը Հայոց եկեղեցու շարժական տոներից է և նշվում է Զատկից մեկ շաբաթ առաջ ընկնող կիրակի օրը։

Տոնակատարությունը
    Ծաղկազարդը նաև ժողովրդական ամենասիրված տոներից է։ Տոնից առաջ երեկոյան երիտասարդները ուռենու ճյուղեր էին կտրում և բերում եկեղեցի։
    Վառվող մոմերի պայծառությամբ լուսավորված եկեղեցում քահանան օրհնում էր ճյուղերը, որից հետո դրանք բաժանում էին ներկաներին։ Մարդիկ այդ ճյուղերը պահում էին տանը, դնում ամբարների և կարասների մեջ, որպեսզի հիվանդությունները վերանան և տարին լինի բերք ու բարիքով։

    Ծաղկազարդը շատ էին սիրում հատկապես նորապսակ հարսները։ Ամուսնանալուց հետո առաջին անգամ այդ տոնին նրանք գնում էին իրենց հայրական տուն՝ հարազատներին այցելության։




Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ Ծաղկազարդի օրը հաստատվել է որպես մանուկների օրհնության օր։





Monday, December 7, 2020

7.12 Թարգմանություն

Արևմտահայերեն
Գիշեր էր, նոյեմբերի տրտում ու խոնավ գիշեր, որուն մթությանը մեջ ընկղմված էր Փերայի Մեծ Փողոցը իր քարաշեն ու բազմահարկ ապարանքներովը։ Փոշիի պես բարակ ու ասեղի պես սուր անձրև մը կու գար ու կը լվար ամայի և թափուր քարահատակը։ Կալաթա Սերայի պահականոցին դեմ, երկու կառապան՝ հապաղած անցորդ մը գտնելե հուսաբեկ՝ ցուրտեն պատսպարվելու համար իրենց կառքին մեջ կը մրափեին։ Մարդ չկար ու այդ աղմկալից փողոցի ժխորեն ուրիշ բան չէր մնացեր, բայց եթե առջի իրիկվընե ի վեր տեղացող անձրևին անընդհատ ձայնը իր հուսահատական միօրինակությամբը։

Արևելահայերեն
Գիշեր էր, նոյեմբերի տրտում ու խոնավ գիշեր, որի մթության մեջ ընկղմված էր Փերայի Մեծ Փողոցը՝ իր քարաշեն ու բազմահարկ ապարանքներով։ Փոշու պես բարակ ու ասեղի պես սուր անձրև էր գալիս ու լվում ամայի և թափուր քարահատակը։ Կալաթա Սերայի պահականոցի դիմաց երկու կառապան, հապաղած անցորդ հույսը կորցրած, ցրտից պատսպարվելու համար իրենց կառքի մեջ էին քնում։ Մարդ չկար և այդ աղմկալից փողոցի ժխորին ոչինչ չէր մնացել բացի երեկոյի տեղացող անձրևի անընդհատ ձայնից իր հուսահատական միօրինակությամբ։

Thursday, November 26, 2020

27.11 Քերականություն

1. Գրե՛լ, թե տրված բայերը ինչ սեռի են։
վերցնել - ներգործական
բացվել - կրավորական
մոտենալ - չեզոք
վազել - չեզոք
համարձակվել - կրավորակերպ չեզոք

2. Գրե՛լ յուրաքանչյուր սեռի 3 բայ։
ներգործական - իմանալ, պատմել, կառուցել
կրավորական - ասվել, հնձվել, օրորվել
չեզոք - լվացվել, բնակվել, հարձակվել

3. Գրե՛լ նշված բայերի անորոշ դերբայները, նշե՛լ ածանցավոր բայերի ածանցները։
մոտենում է - մոտենալ (ած.)
խաղաց - խաղալ (պարզ)
հանգստացավ - հանգստանալ (ած.)
իջավ - իջնել (ած.)
ցատկոտում եմ - ցատկոտել (ած.)
վազում էր - վազել (պարզ)
փախավ - փախչել (ած.)
վախեցնում է - վախեցնել (ած.)
կառուցվել - կառուցվել (ած.)


Monday, November 23, 2020

24.11 Քերականություն

1. Տրված նախադասությունները ենթարկե՛լ խոսքիմասային վերլուծության:
Ափսո՜ս, ես այսօր չեմ լինելու դպրոցում:
Վա՜յ, այս ի՞նչ ես ասում:
Այնտեղ, ուր փոշոտ խճուղին, ինչպես մի գորշ ժապավեն, օձապտույտ ոլորումներով, իմ ծննդավայրից վազում է դեպի Սևան, այնտեղից միշտ երևում է նա՝ անտառապատ սարի գլխին բազմած։
Ափսո՜ս - վերաբերական
ես -  անձնական դերանուն
այսօր - մակբայ
չեմ լինելու - բայ
դպրոցում - գոյական
վա
՜յ - ձայնարկություն
այս - ցուցական դերանուն
ի՞նչ - հարցական դերանուն
ես ասում - բայ
այնտեղ - ցուցական դերանուն
ուր - շաղկապ
փոշոտ - ածական
խճուղին - գոյական
ինչպես - հարաբերական դերանուն
մի - անորոշ դերանուն
գորշ - ածական
ժապավեն - գոյական
օձապտույտ - ածական
ոլորումներով - գոյական
իմ - անձնական դերանուն
ծննդավայրից - գոյական
վազում է - բայ
դեպի - կապ
Սևան - գոյական
այնտեղից - ցուցական դերանուն
միշտ - մակբայ
երևում է - բայ
նա - ցուցական դերանուն
անտառապատ - ածական
սարի - գոյական
գլխին - գոյական
բազմած - ածական
2. Գրե՛լ հետևյալ բայերի եղանակները:
Կարդալու եմ - սահմանական, ապակատար ներկա
վազել եմ - սահմանական, վաղակատար ներկա
պիտի խոսեմ - հարկադրական
մի գնա - հրամայական
կպատմեմ - ենթադրական
երգեց - սահմանական, անցյալ կատարյալ
սովորում էի - սահմանական, անկատար անցյալ
նստես - ըղձական

Saturday, November 21, 2020

Պատերազմ է հայտարարվել։ Վերլուծություն

Պատմվածքը շատ տարօրինակ էր, և նույնչափ հետաքրքիր։ Ինձ շատ անսովոր, բայց հաճելի և մոտիկ էր Նիկ Տագալավիայի կերպարը։ Նրա ատելությունը մարդկանց նկատմամբ և նրանց արարքներում տրամաբանություն գտնելու ցանկությունը ինձ ծանոթ են։ Չնայած նրա փոքրինչ խելագարությանը, նա այս պատմության յուրահատկությունն է։ Նա այն կերպարներից է, ում ուզում ես ուսումնասիրել և ավելի լավ իմանալ։ Հաճելի էր նաև գրողի՝ Դոնալդ Քեննեբեկի կերպարը։ Այն, որ նա հասկանում էր բոլորին, կարծես կարդում էր նրանց՝ ինչպես բացած գիրք, դարձնում էր կերպարն ավելի ձգող և խորհրդավոր։ 
Տեքստում նկարագրված են մարդիկ, ովքեր վատ իրականությունը չեն ընդունում։ Դա սխալ եմ համարում, սակայն իմ համակրանքը սափրիչի կերպարի նկատմամբ դրանից չի պակասում։ Նա հիմար էր համարում բոլորին, ով հավատում էր պատերազմին, կամ նույնիսկ խոսում էր հավատողի հետ, ինչը նույնպես կերպարի բացասական և հետաքրքիր բնավորության մաս է։ Սակայն սա չափից ավել է, քանի որ իրականությունը չընդունելով պետք չէ մեղադրել ուրիշներին։
Ըստ իս՝ հեղինակն այս ստեղծագործության միջոցով ուզում էր ցույց տալ, թե որքան սխալ է սեփական կարծիքը ուրիշներին պարտադրելը, և որքան տհաճ է դա նրանց։