Wednesday, December 4, 2019

Չգիտեմ ինչ գրեմ

Չգիտեմ ինչ գրեմ... Գուցե այսօրվա մասի՞ն...
Այսօր մենք այցելել էինք Հայ-ռուսական համալսարան։ Այն ժամանակակից էր, գեղեցիկ, և շատ հետաքրքիր, և ինձ շատ դուր եկավ։ Սիրով ուսումս կշարունակեի այնտեղ։ Մենք շրջեցինք շենքով, ծանոթացանք շենքի պայմաններին։ Այնուհետև իմացանք, որ համալսարանի շրջանավարտները մեծ արարողությամբ համալսարանի հետ կապված իրենց երազանքները թաքցնում են հողում, ինչից հետո, որոշ ժամանակ անց, հանում են դրանք, և ստուգում, արդյոք դրանք կատարվել են։ Մեզ ուղեկցեցին կապույտ դահլիճ, և ֆիլմը սկսվեց։ Ֆիլմը շատ տխուր էր, բայց հետաքրքիր, միևնույն ժամանակ հուզիչ։ Ֆիլմի ավարտին բոլորը հուզվել էին։ Ես չէի ուզում հեռանալ, քանի որ ցանկանում էի ավելի մանրամասն ուսումնասիրել շենքը և ծանոթանալ ուսանողների հետ, բայց դրա ժամանակն էլ կգա։

No comments:

Post a Comment