Ուղղի՜ր սխալները.
Մի անգամ, ուշ երեկոյան, Ռեզերֆորդը մտավ լաբորատորիա:
Թեև ուշ էր, բայց նրա բազմաթիվ աշակերտներից մեկը հակված էր գործիքների վրա ու ինչ-որ բան էր անում:
Գիտնականը հարցրեց.

-Ի՞նչ եք անում այսքան ուշ:
Աշակերտը ասաց․
Աշակերտը ասաց․
-Աշխատում եմ:
Ռեզերֆորդը զարմացավ․
Ռեզերֆորդը զարմացավ․
-Ինչո՞ւ, ցերեկն ի՞նչ էիք անում:
-Ցերեկն էլ է աշխատում,- պատասխանեց աշակերտը:

-Վաղ առավոտյան է՞լ եք աշխատում:
-Այո՛, պրոֆեսո ՜ր,- հաստատեց աշակերտը`հայտնի գիտնականի շուրթերից գովեստի խոսքեր լսելու հույսով:
Ռեզերֆորդը մռայլվեց ու զայրացած հարցրեց․

-Իսկ ե՞րբ եք մտածում:
Կետադրի՛ր:
Պլատոնի Ատլանտիդան, ամենազարմանալի ու հանելուկային լեգենդներից մեկը, ավելի քան երկու հազար տարի հուզում է մարդկությանը։ Երկուսուկես հազարամյակ շարունակ վեճեր են ծավալվում Ատլանտիդայի այդ առեղծվածային «երկրի» շուրջ, որտեղ հավանաբար պետք է փնտրել Արևելքի և Արևմուտքի խոշորագույն քաղաքակրթությունների արմատները։ Սակայն այդ հեռավոր անցյալում, Հին Եգիպտոսի պատմության առաջին հայտնի շրջանից էլ 4-5 հազարամյակ առաջ ամեն ինչ անէանում է անգիտության մշուշում։ Այդտեղ թափանցելը դեռևս անհնարին է։ Օվկիանոսների ստորջրյա խորությունները նույնիսկ քսանմեկերորդ դարի նախաշեմին շարունակում են մնալ մեր մոլորակի ամենաթույլ ուսումնասիրված բնագավառներից։ Սակայն հետազոտությունների շրջանակը աստիճանաբար նեղանում է, քանի որ ծովային երկրաբաններն ավելի ու ավելի ակտիվորեն են թափանցում այնտեղ։ Գլխավորն, իհարկե, դեռ առջևում է, չնայած Ատլանտյան օվկիանոսի երկրաբանական տարեգրության որոշ էջեր արդեն ընթերցված են։ Պլատոնը գրում է, որ Ատլանտիդայի մասին լսել է իր պապից, Կրիտիոսից, իսկ վերջինս՝ «իմաստունների իմաստուն» Սոլոնից։ Դարավոր գաղտնիքը Սոլոնին են հաղորդել Նեղոսի դելտայում գտնվող Սաիս քաղաքի քուրմերը դեռևս մ. թ. ա. վեցերորդ դարում։ Սաիսի տաճարում պահպանված քրմական գրքերում գրառումներ են եղել մարդկության պատմության վաղեմի իրադարձությունների վերաբերյալ, որոնց մասին Հելլադայում չգիտեին կամ գուցե արդեն մոռացել էին։ Այնտեղ եղել են գրառումներ նաև Հերակլեսյան սյուներից այն կողմ գտնվող ատլանտների հզոր տերության՝ Ջիբրալթարի նեղուցի ատլանտների ու հին հելլենների միջև եղած պատերազմների, Ատլանտիդայի կործանման մասին:

No comments:
Post a Comment