Thursday, December 26, 2019

Անօրգանական նյութերի դասակարգում

Նյութը տարածության մեջ որոշակի ծավալ զբաղեցնող մասնիկների համախումբ է՝ խիստ որոշակի բաղադրությամբ, կառուցվածքով, զանգվածով օժտված։ Պարզ նյութերը բաժանվում են մետաղների և ոչմետաղների։ Մետաղները, բացի սնդիկից, պինդ են, ունեն մետաղական փայլ, պլաստիկ են, ունեն ջերմա և էլեկտրահաղորդականություն։ Մետաղները արտաքին շերտում ունեն չորսից քիչ էլեկտրոններ։ Նրանց իոնները միշտ դրական են։ Մետաղներում կա մետաղական կապ։ Ոչմետաղները, եթե պինդ են, փխրուն են։ Մեծ մասամբ հեղուկ կամ գազային նյութեր են։ Չունեն փայլ, պլաստիկություն չունեն, րունեն ջերմա և էլեկտրահաղորդականություն։ Արտաքին շերտում ունեն չորսից շատ էլեկտրոններ, շերտը ավարտելու համար զգում են էլեկտրոններ, իոնները բացասական են։
Բարդ նյութերն են օքսիդները, աղերը, հիմքերը և թթուները։
Օքսիդներ են կոչվում այն նյութերը, որոնք կազմված են 2 տարրի ատոմներից, որոնցից մեկը թթվածինն է։
Թթուներ են կոչվում այն նյութերը, որոնք կազմված են ջրածնի մեկ կամ մի քանի ատոմներից և թթվային մնացորդից:
Աղեր եմ կոչվում այն նյութերը, որոնք կազմված են մետաղի ատոմներից և թթվային մնացորդից։
Հիմքեր են կոչվում այն նյութերը, որոնք կազմված են մետաղի ատոմներից և հիդրոքսիդ խմբից։

No comments:

Post a Comment