1․ Հատվածից դուրս գրիր հետևյալ դերբայները․
Անորոշ - հեծնելու
Հարակատար - կախած
Ենթակայական - տանող
Անկատար - գնում
Վաղակատար - շինել, բարեկարգել
Հարակատար - կախած
Ենթակայական - տանող
Անկատար - գնում
Վաղակատար - շինել, բարեկարգել
Քաղաքամայր Վաղարշապատից Դվին տանող այն մեծ ճանապարհով, որ շինել էր Խոսրով թագավորը, և փարսախների նշանասյուներով, ձի հեծնելու պատվանդաններով բարեկարգել Արշակ Բ-ը, գնում էին երկու հայ գուսան՝ նվագարանները կաշվե փոկերով ուսերից կախած։
2․Հատվածից դուրս գրիր գոյականները՝ նշելով հոլովները։
Մեկը միջահասակ, տարեց մարդ էր՝ ձեռքին փայտե գավազան, ալեխառն գլխով ու մորուսով, որ թզաչափից ավելի իջնում էր կրծքին, տալով նրան հանգիստ ու պատկառելի կերպարանք, մյուսը միջակից բարձր թասակով երիտասարդ էր՝ թուխ ու թավ մազերով, բայց աչքերը փակ, և այդ պատճառով քայլում էր իր տարեց ուղեկցին թևանցուկ ու հաճախ գայթելով։
Ուղղական - մեկը, մարդ, գավազան, երիտասարդ, աչքերը
Տրական - ձեռքին, կրծքին, ուղեկցին
Հայցական - կերպարանք
Բացառական - թզաչափիցԳործիական - գլխով, մորուսով, թասակով, մազերով, պատճառով
Տրական - ձեռքին, կրծքին, ուղեկցին
Հայցական - կերպարանք
Բացառական - թզաչափիցԳործիական - գլխով, մորուսով, թասակով, մազերով, պատճառով
3․ Հատվածից դուրս գրիր ածականները՝ նշելով տեսակները, համեմատության աստիճանները։
Երկուսի հագին էլ հնամաշ հագուստներ էին, եթե չասենք ցնցոտիներ, մինչև ծնկները հասնող կարճ կապաները, որ պատռված էին շատ տեղերից, և կարկատած, վարտիսները, որոնց ծայրերը հավաքել էին բրդե գուլպաների մեջ, տրորված-ճմրթված էին ու փոշոտ, ինչպես և այծակաշուց կարած բարակ ու հին մույկերը, ինչ որ ցույց էր տալիս, թե նրանք վաղուց հագուստ չէին հանել կամ երկար ճանապարհ էին կտրել այդ հագուստներով։
Որակական - հնամաշ (դրական), կարճ (դրական), բարակ (դրական), հին (դրական), երկար (դրական)
Հարաբերական - բրդե, փոշոտ
Որակական - հնամաշ (դրական), կարճ (դրական), բարակ (դրական), հին (դրական), երկար (դրական)
Հարաբերական - բրդե, փոշոտ
No comments:
Post a Comment