Tuesday, March 10, 2020

10.03 Քերականություն

1. Գրե՛լ ա և ե խոնարհման հնգական պարզ բայեր։
ա խոն․ - կարդալ, շողալ, լվալ, դառնալ, աղալ
ե խոն․ - խուսափել, ունկընդրել, կրճատել, սովորել, համբուրել
Ո՞ր բայերն են կոչվում պարզ։
Պարզ են կոչվում այն բայերը, որոնք -ել/-ալ վերջավորությունից առաջ՝ հիմքում բայածանց չունեն։

2. Գրե՛լ հինգ ածանցավոր բայեր։
կպցնել, ակտիվացնել, թեքվել, փախչել, թռչկոտել
Ո՞ր բայերն են կոչվում ածանցավոր։
Ածանցավոր են կոչվում այն բայերը, որոնք հիմքում՝ վերջավորությունից առաջ ունեն բայածանց։

3. Գրե՛լ սոսկածանցավոր բայեր։
փախչել, թռչել, մոտենալ, քարանալ, անցնել, իմանալ
Ինչո՞ւ են այս բայերը կոչվում սոսկածանցավոր։
Սոսկածանց նշանակում է միայն ածանց, այն բայի իմաստը չի փոխում։

4. Գրե՛լ պատճառական ածանց ունեցող բայեր։
կպցնել, պատկերացնել, հագցնել, մոտեցնել
Ինչո՞ւ են այս բայերը կոչվում պատճառական։
Օրինակ՝ կպցնել, այսինքն ինչ-որ բանի կպչելու պատճառ հանդիսանալ։

No comments:

Post a Comment