Հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգը 1889 թվականի մայիսից սկսած մեկ տարի անց է կացրել Ֆրանսիայի «Սեն Պել դե Մոզոլ» հոգեբուժարանում։ Իր եղբոր խնդրանքով Վինսենթին թույլ են տվել հոգեբուժարանում զբաղվել նկարչությամբ։ Հենց այդտեղ հունիսին ստեղծվեց «Աստղալից գիշերը»։ Իր պալատի պատուհանից դուրս նայելով` նա մեկ գիշերում նկարեց բոլորին հայտնի այդ նկարը։ Նա շատ էսքիզներ էր գծել, որտեղ երևում էին ցորենի դաշտերը և անկյունագծով անցնող լեռները։ Ոչ մի էսքիզում գիշեր պատկերված չէր։ Իր վերջին էսքիզներից մեկը, որ միակ գիշերայինն էր, հիմա գտնվում է Նյու Յորքում։ Այս էսքիզը նկարելուց երկու օր հետո ստեղծվեց «Աստղալից գիշերը»։
Վան Գոգի սենյակի պատուհանից ոչ մի գյուղ չէր երևում։ Հնարավոր է, դա հոգեբուժարանի մյուս կողմում գտնվող գյուղն է։ Կա նաև մեկ այլ վարկած, որ նկարիչն այն նկարել է հիշողությամբ, իր ծննդավայրի նման։
No comments:
Post a Comment