Monday, November 23, 2020

23.11 Homework

Exercise 1: Use the word given in capitals at the end of each line to form a word that fits in the gap in the same line.
These days, most of us have a CD collection. (collect)
Before the CD, singers made LPs, or "long-playing" records. (sing)
Although many children have never seen an LP, they were once very popular. (child)
To play these records, you needed a record player with a needle that ran along the record and produces the sound. (play)
Some musicians say the sound of LPs was better than CDs - and many collectors agree! (music, collect)
LPs are no longer very popular as a form of entertainment, but many people buy and sell them. (entertain)
Some of them remember the LP from their childhood and listening to records reminds them of the past.

Exercise 2: Complete using the correct form of the verbs in the box. You have to use one word twice.
1. Now, everyone knows this song, so I want you all to join in with me!
2. It's so noisy in this restaurant. Could you ask them to turn the music down?
3. There was a fight during the match and the referee sent two players off.
4. We eat out about once a week and we cook at home the rest of the time.
5. I love this song! Turn it up!
6. I used to play the trumpet, but I gave up last year because I didn't have time.
7. We stopped playing because of the rain, but when it stopped we carried on.
8. A good way of getting more exercise is to take up a sport, like basketball.

Exercise 3: Choose the correct answer.
1. When you rang, I … my bike.
    a) cleaned
    b) was cleaning
    c) used to clean
    d) clean

2. At my last basketball club, we … every Saturday for three hours.
    a) were training
    b) training
    c) train
    d) used to train

3. I really … the meal we had at your house last Tuesday.
    a) was liking
    b) liked
    c) like
    d) am liking

4. We … to the beach every day when we were on holiday.
    a) went
    b) were going
    c) go
    d) used to going

5. I broke my leg when Tony and I … for the school sports day.
    a) practised
    b) used to practise
    c) were practising
    d) are practising

6. Leon never … about it, but he was once a world champion skier.
    a) talks
    b) is talking
    c) was talking
    d) talk

7. I … like golf, but now I really like it.
    a) don't use to
    b) don't used to
    c) didn't used to
    d) didn't use to

8. Denise … at the stadium until she finds a better job.
    a) works
    b) is working
    c) used to work
    d) was working

Exercise 4: Match the two halves of the sentences.
1. I waited outside the tennis club for … a long time, but George didn't appear. (D)
2. When you rang, I was in … the middle of cleaning my football boots. (F)
3. We finally got to the stadium just in … time, to see the match start. (C)
4. I just play football for … fun, and I don't want to do it as a job. (A)
5. I loved that film and when it comes out … on DVD, I'll definitely get it. (E)
6. It's great to appear on … stage, with all the audience clapping. (B)

Saturday, November 21, 2020

Պատերազմ է հայտարարվել։ Վերլուծություն

Պատմվածքը շատ տարօրինակ էր, և նույնչափ հետաքրքիր։ Ինձ շատ անսովոր, բայց հաճելի և մոտիկ էր Նիկ Տագալավիայի կերպարը։ Նրա ատելությունը մարդկանց նկատմամբ և նրանց արարքներում տրամաբանություն գտնելու ցանկությունը ինձ ծանոթ են։ Չնայած նրա փոքրինչ խելագարությանը, նա այս պատմության յուրահատկությունն է։ Նա այն կերպարներից է, ում ուզում ես ուսումնասիրել և ավելի լավ իմանալ։ Հաճելի էր նաև գրողի՝ Դոնալդ Քեննեբեկի կերպարը։ Այն, որ նա հասկանում էր բոլորին, կարծես կարդում էր նրանց՝ ինչպես բացած գիրք, դարձնում էր կերպարն ավելի ձգող և խորհրդավոր։ 
Տեքստում նկարագրված են մարդիկ, ովքեր վատ իրականությունը չեն ընդունում։ Դա սխալ եմ համարում, սակայն իմ համակրանքը սափրիչի կերպարի նկատմամբ դրանից չի պակասում։ Նա հիմար էր համարում բոլորին, ով հավատում էր պատերազմին, կամ նույնիսկ խոսում էր հավատողի հետ, ինչը նույնպես կերպարի բացասական և հետաքրքիր բնավորության մաս է։ Սակայն սա չափից ավել է, քանի որ իրականությունը չընդունելով պետք չէ մեղադրել ուրիշներին։
Ըստ իս՝ հեղինակն այս ստեղծագործության միջոցով ուզում էր ցույց տալ, թե որքան սխալ է սեփական կարծիքը ուրիշներին պարտադրելը, և որքան տհաճ է դա նրանց։

Tuesday, November 17, 2020

17.11 Homework

Exercise 1: Fill in the present progressive. Use the verbs in brackets.

1. I'm busy now because I am cleaning the house. (clean)
2. Are they preparing lunch? (prepare)
3. The girls are writing an email to their friend. (write)
4. Her friends are not playing in the park. (not play)
5. They are celebrating his birthday. (celebrate)
6. Do you have time to talk? Sorry, but I am studying. (study)
7. Peter is phoning his best friend. (phone)
8. He is wearing a green baseball cap. (wear)
9. They are looking for the key. (look)
10. Hurry! The bus is coming. (come)
11. He is cleaning his teeth. (clean)
12. Why are you laughing? (laugh)
13. Please listen to me. I am talking to you. (talk)
14. Frank and Mary are dancing at the party. (dance)
15. She is opening her presents. (open)

Exercise 2: Fill in the correct form of the verbs in brackets.

1. They have a cold. (have)
2. She gets up at seven. (get up)
3. We have breakfast at eight. (have)
4. Peter goes to school. (go)
5. Anna gets home at two. (get)
6. He wants an ice cream. (want)
7. I hate peppermint. (hate)
8. Kelly watches TV. (watch)
9. She does her homework. (do)
10. Our teacher lives in Oxford Street. (live)
11. Eric and Tom wear blue shirts. (wear)
12. My sister sings a song. (sing)
13. My mum cooks spaghetti. (cook)
14. Mr. Black works in his office. (work)
15. The girls often read a book. (read)

Exercise 3: Put the sentences into past tense.

1. She wins the money. She won the money.
2. They can eat. They could eat.
3. She must go. She had to go.
4. We go shopping. We went shopping.
5. She runs to school. She ran to school.
6. I can walk. I could walk.
7. We buy a new car. We bought a new car.
8. They leave the party. They left the party.
9. We collect coins. We collected coins.
10. You are allowed to eat. You were allowed to eat.
11. Peter eats a hamburger. Peter ate a hamburger.
12. She has to wash it. She had to wash it.
13. They want to go home. They wanted to go home.
14. I close the windows. I closed the windows.
15. She studies for a test. She studied for a test.
16. They can drive. They could drive.
17. Sam likes to laugh. Sam liked to laugh.
18. Mary goes home. Mary went home.
19. We write a letter. We wrote a letter.
20. She opens the window. She opened the window.

Exercise 4: Use the past continuous to complete the sentences.

1. They were playing cards. (play)
2. I was sweeping the floor. (sweep)
3. Sam was reading the newspaper. (read)
4. A lot of children were waiting at the station. (wait)
5. Mum was working in her office. (work)
6. He was walking to school. (walk)
7. When they looked at her, she was smiling. (smile)
8. We were playing outside when it started to rain. (play)
9. The boys were watching their favorite TV series. (watch)
10. I was working yesterday afternoon. (work)
11. Tim and Maggie were sitting in the sun. (sit)
12. Were you swimming in the sea? (you swim)
13. They were decorating their house. (decorate)
14. Nora was handing out leaflets. (hand out)
15. Was he relaxing on the beach? (he relax)

Monday, November 16, 2020

17.11

Արծիվ և նետ
Արծիւն երթայր յերկինս, եւ հարին զնա նետիւ: Եւ նա զարմացաւ, թէ ո՞վ զայս արար: Հայեցաւ եւ ետես զնետն` զփետուրն իւր եւ ասէ.— Վա՛յ ինձ, զի յինէն է պատճառ սպանման իմոյ:
Արծիվը և նետը (աշխարհաբար)
Արծիվը թռչում էր երկնքով, և նրան նետ խփեց։ Նա զարմացավ, թե ո՞վ սա արեց։ Նայեց և տեսավ, որ նետն իր փետուրից է և ասաց․ «Վայ ինձ, ես եմ պատճառը իմ սպանության»։
Մարդու ձեռքում ընկած փետուրը կարող էր դառնալ օգտակար կամ վնասակար իր՝ գրիչ կամ նետ։ Առաջինը կարող էր արարել, իսկ երկրորդը ոչնչացնել։ Մարդն ընտրեց երկրորդը։
Մարդն է որոշում իրեն ընձեռած հնարավորությունները օգտագործել ի շահ բարու, թե չարի։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի մարդու ձեռքում են հայտնվում այդ հնարավորությունները։
Որսորդը եւ կաքավը
Որսորդն կալաւ կաքաւ մի եւ կամէր զենուլ: Եւ ասէ կաքաւն.— Մի՛ սպանանէր զիս, զի ես խաբեցից զբազում կաքաւս ու ածից յականատս քոԵւ ասէ որսորդն— Այժմ ստուգիւ մեռցիս ի ձեռաց իմոց, զի զսիրելիս եւ զազգականս քո մատնես ի մահ:
Որսորդը և կաքավը (աշխարհաբար)
Որսորդը բռնեց մի կաքավ և ցանկացավ մորթել։ Կաքավն ասաց․ «Մի՛ սպանիր ինձ, և ես կխաբեմ բազում կաքավների և կբերեմ քո մոտ»։ Եվ որսորդն ասաց․ «Այժմ հաստատ կմեռնես իմ ձեռքում, քանի որ տանում ես սիրելիներիդ և ազգականներիդ դեպի մահ»։
Չի կարելի մյուսներին վտանգի ենթարկել՝ սեփական կաշին փրկելու համար։
Կտակ գանձի համար 
Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ.— Ո՛վ որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի ևւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն:Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէին, եւ ամէն մէկ իւրն ջանայր, զի ինքն գտցէ զգանձն:Եւ սկսաւ այգին աճիլ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ:
Կտակ գանձի համար (աշխարհաբար)
Մի իմաստուն աղքատ ուներ ծույլ որդիներ։ Մահվան ժամին կանչեց որդիներին և ասաց․ 
«Որդինե՛ր, բազում գանձ կա պահած մեր հայրերի կողմից մեր այգում։ Տեղը ցույց չեմ տա․ ով աշխատի և ավելի խորը փորի, կգտնի գանձը»։ Հոր մահից հետո որդիները սկսեցին ջանասիրաբար աշխատել և վարել․ ամեն մեկն աշխատում էր, որպեսզի ինքը գտնի գանձը։ Եվ այգին սկսեց աճել և հզորանալ, և տվեց բազում պտուղներ ու լցրեց նրանց գանձով։
Առակը ցույց է տալիս որ չի կարելի ծուլանալ, պետք է լինել աշխատասեր։
Սերմնացանի առակը
Նմանեցաւ արքայութիւնն երկնից առն, որ սերմանիցԷ սերմն բարի յագարակի իւրում։ Եւ ի քուն լինել մարդկան՝ եկն թշնամի նորա և ցանեաց ի վերայ որոմն ի մԷջ ցորենոյն, և գնաց։ Եւ իբրև բուսաւ խոտն և արար պտուղ, ապա երևեցաւ և որոմնն։ Մատուցեալ ծառայք տանուտեառնն ասեն ցնա, ՏԷ՛ր, ո՞չ սերմն բարի սերմանեցիր յագարակին քում, արդ ուստի՞ ունիցի զորոմնն։ Եւ նա ասէ ցնոսա, «Այր թշնամի արար զայն»։ Ասեն ցնա ծառայքն, «Կամի՞ս, զի երթիցուք, քաղեսցուք զայն ի բաց»։ Եւ նա ասԷ ցնոսա․ «Մի գուցԷ մինչ քաղիցԷք զորոմնն, և զցորեանն ընդ նմին ի բաց խլիցԷք»։ Թոյլ տուք երկոցունց աճեն ի միասին մինչև ի հունձս, և ի ժամանակի հնձոցն ասացից ցհնձողսն․ «ՔաղեցԷ՛ք նախ զորոմնդ և կապեցԷ՛ք զայդ խրձունս առ ի յայրել, և զցորեանն ժողովեցԷ՛ք ի շտեմարանս իմ»։
Սերմնացանի առակը (աշխարհաբար)
Երկնքի արքայությունը նմանվեց նրան, ով բարի սերմեր է ցանում իր ագարակում։ Երբ մարդիկ քնած էին, եկավ նրա թշնամին և ցորենի վրա ցանեց որոմ։ Երբ բուսնեց պտուղը, երեվաց և որոմը։ Ծառաները մոտեցան տանտիրոջը և ասացին նրան. «Տե՛ր, դու բարի սերմ ցանեցիր, այդ որտեղի՞ց որոմը»։ Եվ նա ասաց նրանց․ 
«Դա թշնամին է արել»։ Ծառաներն ասացին․ «Ուզում ե՞ս գնանք ու քաղենք այն»։ Տերն ասաց «Միգուցե որոմը քաղելուց բացի ցորենն ել քաղեք։ Թույլ տվեք եսկուսը միասին աճեն մինչև հունձը»։ Հունձի ժամանակ հնձողին ասաց․ «Նաղ քաղե՛ք որոմն ու կապե՛ք խուրձ այրելու համար, իսկ ցորենը իմ շտեմարանում հավաքե՛ք»։

Thursday, November 12, 2020

13.11 Քերականություն

1. Կետադրե՛լ հետևյալ հատվածը.
Իհարկե, Մրոցը միայն այդ չէր ասում, և երեք հոգի չէին խոսում, եթե մեկը հարցներ նրանց Ծիրանի տափի մասին։ Վրա էին տալիս իրար հրմշտկում, ամեն մեկն աշխատում էր առաջ ընկնել և չինովնիկին պատմել իր մտքինը, իր լսածը հաստատելու, որ Ծիրանի տափը Մրոցինն է։ Շատերն այնքան էին հեռու գնում, այնպես էին հորինում, որ մոտին կանգնած հարևանն էլ չէր հավատում նրա ասածին, բայց լռում էր, մտքում ծիծաղում, գլխով անում, որ չինովնիկը հավատա նրա ասածին։ Չէ որ խոսքը Ծիրանի տափի մասին էր, գետի ափին բուսած մացառների, գյուղի սահմաններն էլ ավելի լայնացնելու մասին։
2. Կատարի՛ր խոսքիմասային վերլուծություն:
Ոմանք եկողների ձիերն էին տեղավորում, գարի տալիս և խոնարհաբար ռամկի խեղճությամբ ժպտում մեծավորի պահակի առաջ, նրան էլ լավություն անում մտածելով, որ գուցե այդ էլ օգնի Ծիրանի տափի անվերջ վեճին։

ոմանք - անորոշ դերանուն
եկողների - 
գոյականաբար գործածված ենթակայական դերբայ
ձիերն - գոյական
էին տեղավորում - սահմ․ եղանակի բայ, անկատար անցյալ
գարի - գոյական
տալիս (էին) - սահմ․ եղանակի բայ, անկատար անցյալ
խոնարհաբար - մակբայ
ռամկի - գոյական
խեղճությամբ - գոյական
ժպտում (էին) - սահմ․ եղանակի բայ, անկատար անցյալ
մեծավորի - գոյական
պահակի - գոյական
առաջ - կապ
նրան - անձնական դերանուն
լավություն - գոյական
անում (էին) - սահմ․ եղանակի բայ, անկատար անցյալ
մտածելով - գոյականաբար գործածված անկատար դերբայ
որ - շաղկապ
գուցե - վերաբերական
այդ - ցուցական դերանուն
օգնի - ըղձական եղանակի բայ
Ծիրանի - գոյական
տափի - գոյական
անվերջ - ածական
վեճին - գոյական
3. Ո՞ր հոլովով են դրված գոյականները:
Երեխան զարմացած և վախով նայում էր չինովնիկի պսպղուն կոճակներին, հայրը նրա ոտից պինդ բռնած բարձրացնում էր երեխային, որ նա ավելի լավ տեսնի։ Իսկ չինովնիկի աչքերը երեխայի ոտի սպիներից սահում էին գետնի գունավոր կարպետին և մտքում գին դնում կարպետին, կարպետը համեմատում Մրոցի խոստացած կաշառքի հետ։
երեխան - ուղղական
չինովնիկի - սեռական
կոճակներին - տրական
հայրը - ուղղական
ոտից - բացառական
երեխային - հայցական
չինովնիկի - սեռական
աչքերը - ուղղական
երեխայի - սեռական
ոտի - սեռական
սպիներից - բացառական
գետնի - սեռական
կարպետին - տրական
մտքում - ներգոյական
գին - հայցական
կարպետին - տրական
կարպետը - հայցական
Մրոցի - սեռական
կաշառքի - սեռական, նախադասության մեջ տրական (կարպետի հետ)

Wednesday, November 11, 2020

Նախագիծ «Անօրգանական նյութերի հիմնական դասերի վերաբերյալ գիտելիքների ընդհանրացում»

Հարցեր և վարժություններ

Ինչպե՞ս են դասակարգվում նյութերը ըստ բաղադրության, սահմանեք, գրեք օրինակներ…

Նյութերը ըստ բաղադրության դասկարգվում են պարզ և բարդ նյութերի։ Պարզ նյութերը կազմված են միատեսակ քիմիական տարրի ատոմներից։ Պարզ նյութերը դասակարգվում են մետաղների և ոչ մետաղների։ Օրինակ ՝ Օ2, Cl2։ Բարդ նյութերը կազմված են երկու և ավելի քիմիական տարրի ատոմներից։

Ինչպե՞ս են դասակարգվում նյութերը ըստ ծագումնաբանության, գրեք օրինակներ…

Ըստ ծագումնաբանությամբ նյութերը լինում են օրգանական և անօրգանական։ Օրինակ՝ թթուներ, ճարպեր, սպիտակուցներ և այլն։

Անօրգանական նյութերի ինչպիսի՞ օրինակներ գիտեք, գրեք օրինակներ…

Օրգանական նյութերի ինչպիսի՞ օրինակներ գիտեք…

Օրգանական նյութերը պարունակում են ածխածին, թթվածին, ազոտ, ջրածին, ֆոսֆոր։

Ո՞ր նյութերն են ավելի շատ, օրգանականը, թե՞ անօրգանականը, պատասխանը հիմնավորեք…

Հետևյալ նյութերից ընտրեք անօրգանական նյութերը և գրեք դրանց քիմիական բանձևերը.

Թթվածին-անօրգանական-O2, կերակրի աղ-NaCl, շաքար, երկաթ-Fe, ջուր-անօրգանական-H2O, քլոր-անօրգանական-Cl2, խմելու սոդա-անօրգանական-NaHCO3, գլյուկոզ, ծծմբական թթու-անօրգանական-H2SO4, ազոտ-անօրգանական-N2, սպիտակուց, պղինձ-անօրգանական-Cu, գինու սպիրտ, ածխաթթու գազ-անօրգանական-CO2, շմոլ գազ-անօրգանական-CO, ճարպ:

Որոշեք Ձեր ընտրած բարդ անօրգանական նյութերի հարաբերական մոլեկուլային  զանգվածները`Mr, որակական և քանակական բաղադրությունները՝ տարրերի  զանգվածային   հարաբերությունները, զանգվածային  և մոլային բաժինները:

NaCl
Mr(NaCl) = 22 + 35 = 57
ω(Na) = 2200 / 57 = 38,6%
ω(Cl) = 3500 / 57 = 61,4%
մոլային հարաբերություն  Na : Cl = 1 : 1
զանգվածային հարաբերություն   Na : Cl = 22 : 35

Գրեք ներքոբերյալ անօրգանական շղթաների ռեակցիաների հավասարումները.

Մետաղ-հիմնային օքսիդ-հիմք-աղ` Mg→ MgO →Mg(OH)2→  MgCl2

2Mg+O2 →2MgO մագնեզիումի օքսիդ, միացման ռեակցիա
Միացման է կոչվում, երբ երկու կամ ավելի նյութեր միանում են իրար, առաջանում է մեկ բարդ նյութ։
MgO+H2O→Mg(OH)2 հիմք է, մագնեզիումի հիդրոքսիդ, միացման ռեակցիա
Միացման է կոչվում, երբ երկու կամ ավելի նյութեր միանում են իրար, առաջանում է մեկ բարդ նյութ։
Mg(OH)2+2HCl→MgCl2 + 2H2O փոխանակման ռեակցիա, չեզոքացման ռեակցիա:

Ոչ մետաղ→ թթվային օքսիդ→ թթու→ աղ`P→P2O5→H3PO4 →Na3PO4

P + P2 → P2O5 տաք ջրի մեջ, միացման ռեակցիա
P2O5 + 3H2O → H3PO4  օրթոֆոսֆորական թթու, միացման ռեակցիա
H3PO4 + 3NaOH → Na3PO4 նատրիումի ֆոսֆատ, աղ, փոխանակման ռեակցիա, չեզոքացման ռեակցիա:

Monday, November 9, 2020

10.11 Քերականություն

1. Ուղղե՛լ նախադասությունների շարադասության սխալները։

Բարձր ու երկարաձիգ գորտն սկսեց կռկռալ։
     Գորտն սկսեց բարձր ու երկարաձիգ կռկռալ։

Աղմուկի մեջից հուսահատ մեզ էին հասնում օգնության կանչերը։
     Աղմուկի մեջից մեզ քին հասնում օգնության հուսահատ կանչերը։

Հայտնվեցին միանգամայն յուրահատուկ իրիկնային ձայները՝ ռիթմիկ գվվոց ու բարձր, բեկբեկուն մռնչյուն։
     Հայտնվեցին իրիկնային, միանգամայն յուրահատուկ ձայները՝ ռիթմիկ գվվոց ու բարձր, բեկբեկուն մռնչյուն։

Քարացած նայում էր իրիկնային տերևների ու թփերի տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում։
     Քարացած նայում էր տերևների ու թփերի իրիկնային տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում։

Արահետը ոչ թե գնում էր դեպի գյուղը ուղիղ գծով, այլ շարունակ ծառերի մեջ գալարվելով։
     Արահետը ոչ թե գնում էր դեպի գյուղը ուղիղ գծով, այլ ծառերի մեջ շարունակ գալարվելով։

Սա հսկայի այն կոշիկն է, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան։
     Սա այն հսկայի կոշիկն է, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան։

Տեսանք ավտոբուսի այն վարորդին, որով եկել էինք։
     Տեսանք այն ավտոբուսի վարորդին, որով եկել էինք։

2. Հարցական դերանունները փոխարինե՛լ տրված նախադասություններով։

1. Բազմախոստում է կենդանիների աշխարհը, ո՞ր:
    Բազմախոստում է կենդանիների աշխարհը, որից գիտնականները սովորելու շատ բան ունեն։

2. Օձերի որոշ տեսակներ, ո՞ր դեպքում, ջերմության հազարերորդական աստիճանի փոփոխությանն արձագանքում են:
    Օձերի շատ տեսակներ, քամու կամ կրակի գոտուց անգամ շատ հեռու լինելու դեպքում, ջերմության հազարերորդական աստիճանի փոփոխությանն արձագանքում են:

3. Չղջիկն այնքան նուրբ լսողություն ունի, որքա՞ն:
    Չղջիկն այնքան նուրբ լսողություն ունի, որ իր ծղրտոցից երկու հազար անգամ ավելի բարձր աղմուկի մեջ էլ մոծակի բզզոցը լսում է:

4. Արու թիթեռնիկն իր «անտենայով» իմանում է էգի տեղը նույնիսկ այն դեպքում, ո՞ր դեպքում:
    Արու թիթեռնիկն իր «անտենայով» իմանում է էգի տեղը նույնիսկ այն դեպքում, երբ նա հինգ կիլոմետր հեռու է լինում։

5. Ե՞րբ, հնարավոր կլինի արտասովոր զգայուն ռադիոաստղադիտակներ ստեղծել:
    Երբ գիտնականները թիթեռնիկի «անտենայի» ու չղջիկի լսողական ապարատի աշխատանքի սկզբունքը հասկանան, հնարավոր կլինի արտասովոր զգայուն ռադիոաստղադիտակներ ստեղծել:

6. Իսկ դա հնարավորություն կտա լսելու ազդանշաններ, ինչպիսի՞:
    Իսկ դա հնարավորություն կտա լսելու ազդանշաններ, որոնց աղբյուրը ինչ-որ տեղ տիեզերքում է:

Լրացումներ
1. Դրանից գիտնականները սովորելու շատ բան ունեն:
2. Անգամ շատ հեռու են լինում քամու կամ կրակի գոտուց:
3. Իր ծղրտոցից երկու հազար անգամ ավելի բարձր աղմուկի մեջ էլ մոծակի բզզոցը լսում է:
4. Նա հինգ կիլոմետր հեռու է լինում:
5. Գիտնականները թիթեռնիկի «անտենայի» ու չղջիկի լսողական ապարատի աշխատանքի սկզբունքը հասկանան:
6. Դրանց աղբյուրը ինչ-որ տեղ տիեզերքում է:

3. Հարցական դերանունները փոխարինե՛լ տրված նախադասություններով։

1. Մոտավորապես վաթսունհինգ միլիոն տարի առաջ մեր մոլորակի կենդանիները զանգվածաբար ոչնչացել ենի՞նչ պատճառով:
    Մոտավորապես վաթսունհինգ միլիոն տարի առաջ մեր մոլորակի կենդանիները զանգվածաբար ոչնչացել են, որովհետև մեր Երկրին ինչ-որ Աստղակերպ կամ փոքր մոլորակ է ընդհարվել:

2. Գիտնականների մի խումբ կարծիք է հայտնելինչպիսի՞:
    Գիտնականների մի խումբ կարծիք է հայտնել, որ կենդանիները հարվածից կամ ցնցումից չեն ոչնչացել:

3. Ուղղակի աղետից հետո փոշու այնքան հոծ շերտ է պատել Երկիրը, ինչքա՞ն:
    Ուղղակի աղետից հետո փոշու այնքան հոծ շերտ է պատել Երկիրը, որ նույնիսկ արեգակի ճառագայթները չեն կարողացել հասնել նրան:

4. Դրանից և՛ ջերմությունն է զգալիորեն նվազել, և´ խավար է եղել, ինչքա՞ն:
    Դրանից և՛ ջերմությունն է զգալիորեն նվազել, և´ խավար է եղել, ինչից կենդանիները չեն կարողացել սնունդ և ապաստան գտնել:

5. Այդ ժամանակաշրջանի շատ կենդանիներ, ո՞ր, չեն կարողացել հարմարվել պայմաններին և ոչնչացել են:
    Այդ ժամանակաշրջանի շատ կենդանիներ, որոնց թվում էին նաև դինոզավրերը, չեն կարողացել հարմարվել պայմաններին և ոչնչացել են:

Լրացումներ
1. Մեր Երկրին ինչ-որ Աստղակերպ կամ փոքր մոլորակ է ընդհարվել:
2. Կենդանիները հարվածից կամ ցնցումից չեն ոչնչացել:
3. Արեգակի ճառագայթները չեն կարողացել հասնել նրան:
4. Կենդանիները չեն կարողացել սնունդ և ապաստան գտնել:
5. Դրանց թվում են նաև դինոզավրերը: