Monday, November 9, 2020

10.11 Քերականություն

1. Ուղղե՛լ նախադասությունների շարադասության սխալները։

Բարձր ու երկարաձիգ գորտն սկսեց կռկռալ։
     Գորտն սկսեց բարձր ու երկարաձիգ կռկռալ։

Աղմուկի մեջից հուսահատ մեզ էին հասնում օգնության կանչերը։
     Աղմուկի մեջից մեզ քին հասնում օգնության հուսահատ կանչերը։

Հայտնվեցին միանգամայն յուրահատուկ իրիկնային ձայները՝ ռիթմիկ գվվոց ու բարձր, բեկբեկուն մռնչյուն։
     Հայտնվեցին իրիկնային, միանգամայն յուրահատուկ ձայները՝ ռիթմիկ գվվոց ու բարձր, բեկբեկուն մռնչյուն։

Քարացած նայում էր իրիկնային տերևների ու թփերի տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում։
     Քարացած նայում էր տերևների ու թփերի իրիկնային տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում։

Արահետը ոչ թե գնում էր դեպի գյուղը ուղիղ գծով, այլ շարունակ ծառերի մեջ գալարվելով։
     Արահետը ոչ թե գնում էր դեպի գյուղը ուղիղ գծով, այլ ծառերի մեջ շարունակ գալարվելով։

Սա հսկայի այն կոշիկն է, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան։
     Սա այն հսկայի կոշիկն է, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան։

Տեսանք ավտոբուսի այն վարորդին, որով եկել էինք։
     Տեսանք այն ավտոբուսի վարորդին, որով եկել էինք։

2. Հարցական դերանունները փոխարինե՛լ տրված նախադասություններով։

1. Բազմախոստում է կենդանիների աշխարհը, ո՞ր:
    Բազմախոստում է կենդանիների աշխարհը, որից գիտնականները սովորելու շատ բան ունեն։

2. Օձերի որոշ տեսակներ, ո՞ր դեպքում, ջերմության հազարերորդական աստիճանի փոփոխությանն արձագանքում են:
    Օձերի շատ տեսակներ, քամու կամ կրակի գոտուց անգամ շատ հեռու լինելու դեպքում, ջերմության հազարերորդական աստիճանի փոփոխությանն արձագանքում են:

3. Չղջիկն այնքան նուրբ լսողություն ունի, որքա՞ն:
    Չղջիկն այնքան նուրբ լսողություն ունի, որ իր ծղրտոցից երկու հազար անգամ ավելի բարձր աղմուկի մեջ էլ մոծակի բզզոցը լսում է:

4. Արու թիթեռնիկն իր «անտենայով» իմանում է էգի տեղը նույնիսկ այն դեպքում, ո՞ր դեպքում:
    Արու թիթեռնիկն իր «անտենայով» իմանում է էգի տեղը նույնիսկ այն դեպքում, երբ նա հինգ կիլոմետր հեռու է լինում։

5. Ե՞րբ, հնարավոր կլինի արտասովոր զգայուն ռադիոաստղադիտակներ ստեղծել:
    Երբ գիտնականները թիթեռնիկի «անտենայի» ու չղջիկի լսողական ապարատի աշխատանքի սկզբունքը հասկանան, հնարավոր կլինի արտասովոր զգայուն ռադիոաստղադիտակներ ստեղծել:

6. Իսկ դա հնարավորություն կտա լսելու ազդանշաններ, ինչպիսի՞:
    Իսկ դա հնարավորություն կտա լսելու ազդանշաններ, որոնց աղբյուրը ինչ-որ տեղ տիեզերքում է:

Լրացումներ
1. Դրանից գիտնականները սովորելու շատ բան ունեն:
2. Անգամ շատ հեռու են լինում քամու կամ կրակի գոտուց:
3. Իր ծղրտոցից երկու հազար անգամ ավելի բարձր աղմուկի մեջ էլ մոծակի բզզոցը լսում է:
4. Նա հինգ կիլոմետր հեռու է լինում:
5. Գիտնականները թիթեռնիկի «անտենայի» ու չղջիկի լսողական ապարատի աշխատանքի սկզբունքը հասկանան:
6. Դրանց աղբյուրը ինչ-որ տեղ տիեզերքում է:

3. Հարցական դերանունները փոխարինե՛լ տրված նախադասություններով։

1. Մոտավորապես վաթսունհինգ միլիոն տարի առաջ մեր մոլորակի կենդանիները զանգվածաբար ոչնչացել ենի՞նչ պատճառով:
    Մոտավորապես վաթսունհինգ միլիոն տարի առաջ մեր մոլորակի կենդանիները զանգվածաբար ոչնչացել են, որովհետև մեր Երկրին ինչ-որ Աստղակերպ կամ փոքր մոլորակ է ընդհարվել:

2. Գիտնականների մի խումբ կարծիք է հայտնելինչպիսի՞:
    Գիտնականների մի խումբ կարծիք է հայտնել, որ կենդանիները հարվածից կամ ցնցումից չեն ոչնչացել:

3. Ուղղակի աղետից հետո փոշու այնքան հոծ շերտ է պատել Երկիրը, ինչքա՞ն:
    Ուղղակի աղետից հետո փոշու այնքան հոծ շերտ է պատել Երկիրը, որ նույնիսկ արեգակի ճառագայթները չեն կարողացել հասնել նրան:

4. Դրանից և՛ ջերմությունն է զգալիորեն նվազել, և´ խավար է եղել, ինչքա՞ն:
    Դրանից և՛ ջերմությունն է զգալիորեն նվազել, և´ խավար է եղել, ինչից կենդանիները չեն կարողացել սնունդ և ապաստան գտնել:

5. Այդ ժամանակաշրջանի շատ կենդանիներ, ո՞ր, չեն կարողացել հարմարվել պայմաններին և ոչնչացել են:
    Այդ ժամանակաշրջանի շատ կենդանիներ, որոնց թվում էին նաև դինոզավրերը, չեն կարողացել հարմարվել պայմաններին և ոչնչացել են:

Լրացումներ
1. Մեր Երկրին ինչ-որ Աստղակերպ կամ փոքր մոլորակ է ընդհարվել:
2. Կենդանիները հարվածից կամ ցնցումից չեն ոչնչացել:
3. Արեգակի ճառագայթները չեն կարողացել հասնել նրան:
4. Կենդանիները չեն կարողացել սնունդ և ապաստան գտնել:
5. Դրանց թվում են նաև դինոզավրերը:

No comments:

Post a Comment