Այլաձև հոլովումների ենթարկվում են աղջիկ, սեր, դուստր բառերը, ինչպես նաև սովորաբար այլ հոլովումների ենթարկվող որոշ բառեր՝ հույս, լույս, սուգ, պատիվ, կայսր, փախուստ, գալուստ, հանգիստ, կորուստ, աստված:
աղջիկ - աղջկա
սեր - սիրո
դուստր - դստեր
հույս - հուսո, հույսի
կայսր - կայսեր, կայսրի
հանգիստ - հանգստյան, հանգստի
աստված - աստծո, աստվածի
2. Հիմնավորե՛լ հետևյալ պնդումը՝ բերելով օրինակներ:
Նախադասության մեջ ուղղական հոլովով դրվում են ենթական, ստորոգյալի մաս կազմող բառը, գոյականական անդամի որոշիչ լրացումը, կոչականը:
3. Տրված նախադասությունը վերլուծե՛լ ձևաբանորեն և շարահյուսորեն:
Փոքրիկը առավոտները արթնանալուն պես ժամերով հենվում էր պատշգամբի ճաղին ու կարոտով նայում, թե արդյո՞ք բակում չի երևում ծերունին:
2. Հիմնավորե՛լ հետևյալ պնդումը՝ բերելով օրինակներ:
Նախադասության մեջ ուղղական հոլովով դրվում են ենթական, ստորոգյալի մաս կազմող բառը, գոյականական անդամի որոշիչ լրացումը, կոչականը:
Աղջիկը գնում է դպրոց։ (ենթակա)
Աղջիկը քանդակագործ է։ (ստորոգելի)
Քանդակագործ Էմման այստող է աշխատում։ (որոշիչ)
Փակի՛ր դուռը, աղջի՛կ։ (կոչական)
3. Տրված նախադասությունը վերլուծե՛լ ձևաբանորեն և շարահյուսորեն:
Փոքրիկը առավոտները արթնանալուն պես ժամերով հենվում էր պատշգամբի ճաղին ու կարոտով նայում, թե արդյո՞ք բակում չի երևում ծերունին:
Ձևաբանական
Փոքրիկը - որակական ածական, ուղղական հոլով
առավոտները - հասարակ գոյական, հոգնակի, հայցական հոլով
արթնանալուն - անորոշ դերբայ, սեռական հոլով
պես - հետադաս կապ
ժամերով - հասարակ գոյական, հոգնակի, գործիական հոլով
հենվում էր - սահմ. եղանակ, անկատար անցյալ, եզակի, lll դեմք
պատշգամբի - հասարակ գոյական, եզակի, սեռական հոլով
ճաղին - հասարակ գոյական, եզակի, տրական հոլով
ու - համադասական շաղկապ
կարոտով - հասարակ գոյական, եզակի, գործիական հոլով
նայում - սահմ. եղանակ, անկատար անցյալ, եզակի, lll դեմք
թե - ստորադասական շաղկապ
արդյո՞ք - վերաբերական
բակում - հասարակ գոյական, եզակի, ներգոյական հոլով
չի երևում - սահմ. եղանակ, անկատար ներկա, եզակի, lll դեմք
ծերունին - հասարակ գոյական, եզակի, ուղղական հոլով
Շարահյուսական
Փոքրիկը - ենթակա
առավոտները - ժամանակի պարագա
արթնանալուն պես - ժամանակի պարագա
ժամերով - չափի պարագա
հենվում էր - ստորոգյալ
պատշգամբի - հատկացուցիչ
ճաղին - հանգման պարագա
կարոտով - ձևի պարագա
նայում - ստորոգյալ
բակում - տեղի պարագա
չի երևում - ստորոգյալ
ծերունին - ենթակա
4. Քանի՞ նախադասությունից է կազմված այս բարդ նախադասությունը: Գրե՛լ այդ նախադասությունները:
Նախադասության մեջ կա 3 ստորոգյալ, հետևաբար 3 պարզ նախադասություն։
1)Փոքրիկը առավոտները արթնանալուն պես ժամերով հենվում էր պատշգամբի ճաղին:
2)Փոքրիկը առավոտները արթնանալուն պես ժամերով կարոտով նայում էր։
3)Ծերունին չի երևում բակում։
No comments:
Post a Comment