Պարզ և հիասքանչ են Տիեզերք օրենքները։ Յուրաքանչյուրն ստանում է այն, ինչ ուզում է։
Ոչ ավել, ոչ էլ պակաս...Գաղտնիք չէ, որ ոչ բոլորն են հավասարաչափ հաջողակ և երջանիկ։ Անկեղծ ասած, քչերի մոտ է ստացվում հասնել հաջողության։ Ըստ վիճակագրության, հարյուրից միայն հինգն են հասնում հաջողության, և այդքանն էլ կարող են իրենց երջանիկ կոչել։ Բայց ո՞րն է այսպիսի անսփոփ թվերի պատճառը։ Կա պարզ պատասխան։ Հաջողության են հասնում նրանք, ովքեր վերցնում են իրենց կյանքի պատասխանատվությունը իրենց վրա։ Նրանք, ովքեր կյանքը չեն թողնում ճակատագրի և բախտի քմահաճույքին։ Նրանք, ովքեր երջանկությունն իրենց ուժերով են ստեղծում։ Եվ իհարկե, հասկանում են, թե ԻՆՉՊԵՍ անել դա...
Մենք զարմանալի ժամանակներում ենք ապրում։ Գիտությունն ու տեխնոլոգիաները անասելի առաջխաղացում են ապրում, մարդկության գիտելիքներն ընդլայնվում են ճանաչողության տարբեր ձևերի և տիեզերական նոր մոդելների կառուցման էներգիայի շնորհիվ։ Եվ այդ նորացված աշխարհում ավելի ենք համոզվում, ինչի ենք ընդունակ։ Շնչակտուռ ենք լինում այս ընձեռված հնարավորություններից։
Յուրաքանչյուր ոք կարող է իր կյանքը կառուցել սեփական սցենարի համաձայն, ավելացնել նրան հաջողություն՝ ճիշտ այնքան, որքան ցանկանում է, զգալ երջանկություն՝ երբ կցանկանա։ Դրա համար ավել բան հարկավոր չէ։
No comments:
Post a Comment