1.Ո՞ր շարքում են նշված միայն ֆիզիկական մարմիններ.
ա) գիրք, մեխ, ալյումին, ազոտ
բ) սեղան, գրիչ, տետր, մատանի
գ) երկաթ, քանոն, ոսկի, թթվածին
դ) պղինձ, ջուր, արծաթ, ջրածին
- Քանի՞ նյութ է ներկայացված հետևյալ բառակապակցություններում. ջրի կաթիլ, պղնձե թաս, ալյումինե կաթսա, ռետինե գնդակ, պղնձե կուժ, սառցե դղյակ, ոսկե մատանի.
1) 3 2) 6 3) 4 4) 5
3. Նշվածներից ո՞ր շարքում են գրված միայն օրգանական նյութեր.
1) ջուր, թթվածին, կավիճ, սպիրտ
2) կերակրի աղ, սպիտակուց, ճարպ, ազոտ
3) շաքարավազ, քացախաթթու, գլյուկոզ, սպիրտ
4) սոդա, ջուր, ածխաթթու գազ, բենզոլ
4. Ինչպիսի՞ ագրեգատային վիճակում կարող է գտնվել սնդիկը.
1) միայն պինդ վիճակ2) միայն գազային վիճակում
3) միայն հեղուկ վիճակում
4) բոլոր երեք վիճակներում
5. Որքա՞ն է ոսկու ձուլակտորի զանգվածը, որի ծավալը 2 սմ3 է, իսկ ոսկու խտությունը 19,3 գ/սմ3է.
1) 38,6 գ 2) 9,65 գ 3) 3,86 գ 4) 1,93 գ
ρ = m / v = 19,3 գ / սմ^3
v2 = 2 x v = 2սմ^3
m2 = 2 x m = 2 x 19,3 գ = 38,6 գ
6. Ո՞ր շարքում են գրված միայն բարդ նյութերի բանաձևեր.
1) Al, HCl, Cu, Na2SO4 3) H2O, N2, O3, Ni, S8
2) AgBr, H2, CaCO3, P4 4) NaOH, CO2, NH3, CuSO4
7. Ո՞ր շարքում են առկա միայն կովալենտային կապերով միացություններ.
1) NaCl, HCl, Cl2, NaHCO3 3) H2, NH3, H2O, CH4
2) KBr, HNO3, CaO, P4 4) N2, Br2, CuSO4, Fe
Բոլոր շարքերում՝ բացի երրորդից կան մետաղների ատոմներ (Na, Fe, K, Ca), իսկ կովալենտային կապ առաջանում է միայն ոչ մետաղների ատոմների միջև։ Հետեվաբար ճիշտ պատասխանը երրորդն է։
8. Հետևյալ նյութերից չորս սյունակով առանձնացրեք օքսիդները, հիմքերը, թթուներն ու աղերը, նշեք յուրաքանչյուրի անվանումը. HNO3, Na2O, Ca(OH)2, AgNO3, BaO, HCl, CO2, Al2O3, NaHCO3, Fe(OH)2, K2SiO3, NaCl, H2SO4, MgO, NaOH, H3PO4, SO3, CaCl2, CuSO4, Al(OH)3.
Օքսիդ | Հիմք | Թթու | Աղ |
Na2O, BaO, CO2, Al2O3, MgO, SO3 | Ca(OH)2, Fe(OH)2, NaOH, Al(OH)3 | HNO3, HCl, H2SO4, H3PO4 | AgNO3, NaHCO3, K2SiO3, NaCl, CaCl2, CuSO4 |
Na2O - նատրիումի օքսիդ
Ca(OH)2 - կալցիումի հիդրօքսիդ
AgNO3 - արծաթի նիտրատ
BaO - բարիումի օքսիդ
HCl - աղաթթու
CO2 - ածխածնի օքսիդ, ածխաթթու գազ
Al2O3 - ալյումինի օքսիդ
NaHCO3 - նատրիումի հիդրոկարբոնատ
Fe(OH)2 - երկաթի հիդրօքսիդ
K2SiO3 - կալիումի սիլիկատ
NaCl - նատրիումի քլորիդ, կերակրի աղ
H2SO4 - ծծմբական թթու
MgO - մագնեզիումի օքսիդ
NaOH - նատրիումի հիդրօքսիդ
H3PO4 - ֆոսֆորական թթու
SO3 - ծծմբական օքսիդ
CaCl2 - կալցիումի քլորիդ
CuSO4 - պղնձի սուլֆատ
Al(OH)3 - ալյումինի հիդրօքսիդ
9. Ո՞ր շարքում է գրված ֆոսֆոր, թթվածին, ածխածին, երկաթ և ազոտ քիմիական տարրերի նշանները.
1) F, C, P, Si, Na
2) O, C, Li, K, Ba
3) P, O, C, Fe, N
4) K, Na, P, Fe, C
10. Ո՞ր տարրական մասնիկներից է կազմված ատոմը.
1) միայն էլեկտրոններից
2) նեյտրոններից և էլեկտրոններից
3) պրոտոններից, էլեկտրոններից և նեյտրոններից
4) միայն պրոտոններից
ա) քիմիական տարրի նշանը H Al
բ) կարգաթիվը, միջուկի լիցքը 1 13
գ) ատոմի բաղադրությունը (պրոտոնների, նեյտրոնների, էլեկտրոնների թիվը) e = 1, p = 1, n = 0 e = 13, p = 13, n = 14
դ) պարբերության համարը, լրիվ լրացված էներգիական մակարդակների թիվը
1 պարբ․, 1 էներգ․ մակարդակ 3 պարբ․, 3 էներգ․ մակարդակ
ե) խմբի համարը, ենթախումբը (գլխավո՞ր է, թե՞ երկրորդական), արտաքին էներգիական մակարդակում էլեկտրոնների թիվը
I խումբ, գլխ․ ենթախումբ, 1 III խումբ, գլխ․ ենթախումբ, 3
զ) էլեկտրոնների բաշխումն ըստ էներգիական մակարդակների
1 2, 8, 3
է) էլեկտրոնային բանաձևը (էլեկտրոնների բաշխումն ըստ էներգիական մակարդակների և ենթամակարդակների)
1 2, 8, 3
ը) ո՞ր հատկություններն են ավելի ուժեղ արտահայտված` մետաղակա՞ն, թե՞ ոչ մետաղական
H - ոչ մետաղական Al - մետաղական
թ) ինչպիսի՞ պարզ և բարդ նյութերի օրինակներ գիտեք, որոնց բաղադրության մեջ առկա է այդ տարրի ատոմներ
NaHCO3, H2O, H2 Al(OH)3, Al2O3
ժ) Կատարեք հաշվարկներ ` որոշեք այդ տարրի մեկ ատոմի զանգվածը` mo (գ), տարրի առաջացրած օքսիդի հարաբերական մոլեկուլային զանգվածը` Mr, տարրերի զանգվածային հարաբերությունները, զանգվածային և մոլային բաժինները օքսիդում:
m0 (H) = 1 x 10 x 1,66 = 16,6 m0 (Al) = 27 x 10 x 1,66 = 448,2
Mr (H2O) = 2 + 16 = 18 Mr (Al2O3) = 54 + 48 = 102
ω (H) = 200 / 18 = 11,11 % ω (Al) = 5400 / 102 = 52,9 %
ω (O) = 1600 / 18 = 88,89 % ω (O) = 4800 / 102 = 47,1
1 : 8 9 : 8
- Համապատասխանեցրեք նյութի հատկությունները և անվանումը.
Հատկությունները | Անվանումը |
ա) բնորոշ հոտով թափանցիկ հեղուկ բ) ջրում լավ լուծվող պինդ նյութ գ) մետաղական փայլով պինդ գունավոր նյութ դ) ջրում քիչ լուծվող անհոտ, անհամ գազ | 1) կավիճ 2) սախարոզ 3) քացախաթթու 4) թթվածին 5) քլոր 6) յոդ |
բ) 2
գ) 6
դ) 4
No comments:
Post a Comment