1. Մորթով շփված կաուչուկը էլեկտրականանում է․
1) դրական 2) բացասական
2. Եթե լիցքավորված մարմինը ձգվում է դեպի մետաքսով շփված ապակե ձողը, ապա այն լիցքավորված է․
1) դրական լիցքով 2) բացասական լիցքով
Նկարում պատկերված են երեք զույգ գնդիկներ։ Ո՞ր զույգի գնդիկներն ունեն․
3. նույնանուն լիցքեր - երկրորդ զույգ
4. տարանուն լիցքեր - երրորդ զույգ
5. լիցքավորված չեն - առաջին զույգ
6. Ա էլեկտրացույցը լիցքավորված է, իսկ Բ էլեկտրացույցը՝ ոչ։ Ինչպիսի՝ ապակե, էբոնիտե, պղնձե թե՞ պլաստմասե ձողով պետք է միացնել էլեկտրացույցերը, որպեսզի երկուսն էլ լինեն լիցքավորված․
1) ապակե 2) էբոնիտե 3) պղնձե 4) պլաստմասե
7. Ա լիցքավորված գունդը ինչպիսի՞ ուժերով է ազդում Բ և Գ գնդիկների վրա։ Բ և Գ գնդիկները ունեն հավասար լիցքեր, իսկ l1 < l2․
1) միատեսակ 2) Բ-ի վրա ավելի մեծ ուժով 3) Գ-ի վրա ավելի մեծ ուժով
Տարբերակ 2
Թվարկված մասնիկներից որո՞նք են լիցքավորված․
1. էլեկտրոնը - լիցքավորված է բացասական լիցքով
2. պրոտոնը - լիցքավորված է դրական լիցքով
3. նեյտրոնը - լիցքավորված չէ
4. Պրոտոնի զանգվածը ․․․ նեյտրոնի զանգվածից։
1) մի քիչ փոքր է 2) 1840 անգամ մեծ է 3) 1840 անգամ փոքր է
5. Պրոտոնի զանգվածը ․․․ էլեկտրոնի զանգվածից։
1) մի քիչ փոքր է 2) 1840 անգամ մեծ է 3) 1840 անգամ փոքր է
6. Ո՞րն է տվյալ քիմիական տարրի գլխավոր բնութագիրը․
1) ատոմում էլեկտրոնների թիվը
2) միջուկում պրոտոնների և նեյտրոնների թիվը
3) միջուկում նեյտրոնների թիվը
4) միջուկում պրոտոնների թիվը
7. Նկարում պատկերված է հելիումի ատոմը։ Այն լիցքավորվա՞ծ է․
1) լիցքավորված է դրական լիցքով
2) լիցքավորված է բացասական լիցքով
3) ատոմը լիցքավորված չէ
8. Ուրանի ատոմը պարունակում է 92 պրոտոն և 91 էլեկտրոն։ Այդ ատոմը լիցքավորվա՞ծ է․
1) լիցքավորված է դրական լիցքով
2) լիցքավորված է բացասական լիցքով
3) ատոմը լիցքավորված չէ
9. Ազոտի ատոմի միջուկում կա 14 մասնիկ։ Նրանցից 7-ը պրոտոն է։ Քանի՞ նեյտրոն կա միջուկում։ Քանի՞ էլեկտրոն ունի էլեկտրաչեզոք ազոտի ատոմը․
1) 7 էլեկտրոն և 14 նեյտրոն
2) 7 էլեկտրոն և 7 նեյտրոն
3) 14 էլեկտրոն և 7 նեյտրոն
4) 21 էլեկտրոն և 7 նեյտրոն
5) 7 էլեկտրոն և 21 նեյտրոն
No comments:
Post a Comment