Tuesday, October 20, 2020
Սպիտակուցներ
Գոյություն ունի սպիտակուցների առնվազն 30.000 տեսակ, որոնցից յուրաքանչյուրը կազմված է այդ նույն 20 ամինաթթուների տարբեր համակցություններից։ Նրանք միանում են իրար՝ մակրոմոլեկուլային շղթաներ կազմելու համար։ Եթե ամինաթթուները դասավորված են ճիշտ հերթականությամբ, շղթան դառնում է ակտիվ գործող սպիտակուց։ Սպիտակուցի մեջ ամինաթթուները դասավորված են նախապես որոշված խիստ հաջորդականությամբ։ Շղթայում ամինաթթուների դասավորվածությունից է կախված սպիտակուցի կառուցվածքը, հատկությունները և ֆունկցիան։ Ամինաթթուների դասավորվածությունը շատ կարևոր է. եթե դրանց հերթականությունը սխալ է, կստացվի անպետք շղթա։ Այսպիսի շղթան օգտակար սպիտակուց դառնալու փոխարեն բջջի մեջ կոչնչացվի է։ Սպիտակուցները շատ յուրահատուկ կառույցներ են, նրանց ամբողջական տեսքը կախված է առանձին մասերից։
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment