Wednesday, February 12, 2020

Պատասխանատվություն

Պատասխանատվությունը մարդու բնավորության շատ կարևոր գիծ է։ Այն արտահայտվում է ոչ միայն բնավորությամբ, այլ նաև արարքներում, խոսքերում, զգացմունքներում։ Պատասխանատու մարդը խիզախ, ազնիվ, ճշտապահ, հավատարիմ և համբերատար։ Յուրաքանչյուր աշխատանք պահանջում է պատասխանատվության զգացում։ Օրինակ ուսուցիչը պատասխանատվություն է կրում իր աշակերտների արարքների համար, նրա պարտականությունն է հետևել նրանց։ Պատասխանատվությունը և պարտականությունները իրար շատ մոտ են, սակայն նրանց միջև մեծ տարբերություն կա։ Պարտավորությունը կարող է լինել ստիպողաբար, իսկ պատասխանատվությունը ցույց է տալիս, որ մարդ հոգում է ուրիշների մասին։ Մարդիկ պատասխանատվություն են կրում իրենց երեխաների և կենդանիների համար։

No comments:

Post a Comment