Wednesday, September 18, 2019

18.09 Քերականություն

101.Կետերը փոխարինի՛ր տրված բառերով։ Փորձի՛ր բացատրել, թե տարբեր խոսքի մասերի պատկանող այդ բառերն ինչո՛վ են իրար նման։
Տանտեր, լրագրողներ, զրույց, ես, բոլորը, խոսել, պատմել:
Մեր տիեզերական այցելուն կարծես թե արդեն ընտելացել էր. բայց դեռ… խուսափում էր:
Տանտիրոջից, լրագրողներից, զրույցից, ինձնից, բոլորից, խոսելուց, պատմելուց։
102.Տրված բառերի գործիական հոլովի ձևերով կազմի՛ր նախադասություններ։
Հայր, ծաղիկներ, բոլոր, ոչ մեկ, հասնել, հեռանալ:
Հորով գրված նամակը ապշեցրեց հեռացած որդուն։
Գույնզգույն ծաղիկներով զարդարված դահլիճը շատ գեղեցիկ տեսք ուներ։
Ուսուցիչը բոլորով հպարտանում էր իրենց կատարած աշխատանքի համար։
Բանալիներից ոչ մեկով դուռը չբացվեց։
Նա, առաջինը տուն հասնելով, հաղթեց։
Տնից հեռանալով՝ տղան, ճամպրուկը քարշ տալով, գնաց, ուր որ աչքը կտրի։
103.Տրված հարցական դերանունները չորս խմբի բաժանի՛ր ըստ նրա, թե ո՛ր խոսքի մասին են վերաբերում։
Ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր, քանի՞, ո՞րերորդ, ինչքա՞ն, որքա՞ն, որչա՞փ, որտե՞ղ, ո՞ւր, ե՞րբ:
Գոյական – ո՞վ, ի՞նչ
Ածական – ինչպիսի՞, ո՞ր, որպիսի՞
Թվական – քանի՞, ո՞րերորդ, ինչքա՞ն, որքա՞ն, որչա՞փ
Մակբայ – որտե՞ղ, ո՞ւր, ե՞րբ
104.Փորձի՛ր բացատրել դերբայների նման խմբավորումը։
Ա. Անկատար`ընկնում (եմ), մեծանում (եմ): Վաղակատար` ընկել (եմ), մեծացել (եմ): Ապակատար` ընկնելու (եմ), մեծանալու (եմ): Ժխտական (չեմ) ընկնի, (չեմ) մեծանա – կախյալ դերբայներ
Բ. Անորոշ` ընկնել, մեծանալ: Համակատար` ընկնելիս, մեծանալիս: Ենթակայական` ընկնող,մեծացող: Հարակատար` ընկած, մեծացած – անկախ դերբայներ
105.Խոսքի մասերը խմբավորի՛ր ըստ տրված պահանջի։ Դերանունները կարող ես տարբեր խմբերում գրել։
Ա. Առարկա ցույց տվող բառեր – գոյական, դերանուն
Բ. Առարկայի հատկանիշ ցույց տվող բառեր – ածական, դերանուն, թվական
Գ. Գործողության հատկանիշ կամ հատկանիշի հատկանիշ ցույց տվող բառեր – մակբայ, բայ, դերանուն
Դ. Կապակցական նշանակություն ունեցող բառեր – կապ, շաղկապ, դերանուն
Ե. Վերաբերմունք արտահայտող բառեր – ձայնարկություն, վերաբերական
106.Փորձի՛ր պարզել, թե ընդգծված ածականները ո՛ր խոսքի մասի իմաստով են գործածվել։
Անվերջ սպիտակը հոգնեցրել է, ուրիշ գույների եմ ուզում նայել: — գոյական
Կապույտը կբերեմ, դա քեզ շատ է սազում: — գոյական
Խոսում էր աշխարհի չարից  ու բարուց: — գոյական
Ավելի լավին  ու կատարյալին  է ձգտում: — գոյական
Մեղավորները կանգնել էին գլխահակ ու ամոթահար: — մակբայ
Ամեն ինչ շատ լավ ավարտվեց: — մակբայ
Շատ չար խոսեց, կարծես թե մեղադրում էր բոլորին: — մակբայ
Կանգնել ու մեղավոր ժպտում էր: — մակբայ
107.Փորձի՛ր պարզել, թե ընդգծված մակբայները ո՛ր խոսքի մասի իմաստով են գործածվել։
Արագ վազքից շնչասպառ էր լինում: — ածական
Շուտափույթ որոշումը սխալ դուրս եկավ: — ածական
Դեմառդեմ հանդիպումը շփոթեցրեց նրան: — ածական
Օրեցօր ուշացումը նոր դժվարություններ է ծնում: — ածական
Պահակի շարունակ փոփոխությունը կասկածելի է թվում: — ածական
108.Ընդգծված բառերը որտե՞ղ են գործածվել որպես կապ, որտե՞ղ՝ որպես այլ խոսքի մասեր (կապերն ընդգծի՛ր):Առաջ նա բոլորովին չէր մտածում իր արարքների մասին:
Որոշել էր ծովափ գնալուց առաջ լողալ սովորել:
Մի անգամ էլ հետ նայեց, որ իրենց տունը գտնի արդեն մշուշով ծածկված գյուղում։
Մի հաստ բաճկոն էլ վրայից  հագավ, բայց էլի մրսում էր:
Սեղանի վրա  թափթփված թղթերի ու գրքերի մեջ մի կաշեկազմ տետր կար:
Վրան խոսել էին քրոջ երեսից:
Երեսից հասկացա, որ բոլորովին էլ գոհ չէ:
109.Պարզի՛ր, թե մեկ և մի բառերը ո՛ր դեպքում են գերծածվել որպես թվական, որտե՛ղ որպես անորոշ դերանուն։
Յուրաքանչյուր համայնքից մի ներկայացուցիչ էր եկել: — թվական
Խորշի լայնությունն ընդամենը մեկ մետր էր: — թվական
Մեկը լիներ, որ պատասխան տար կուտակված հարցերին: — դերանուն
Մի պատմություն էր, որից ոչ մեկը գլուխ չէր հանում: — դերանուն
Մի մարդ նրա ականջին էր հասցրել, որ նոր արշավախումբ են ուղարկում` կիսատ թողած պեղումները շարունակելու: — դերանուն
Կյանքում ամեն ինչի հասել էր, բոլոր երազանքներն իրականացել էին, ու հիմա մի ցանկություն ուներ միայն: — թվական
Մեկն էլ ասում էր, թե հենց իր նախնին է կառուցել այդ կամուրջը: — դերանուն
Կետադրել հատվածը.
Վաղուց, շատ վաղուց, Մինասի ու Թևոսի այգիները գտնվում էին իրար կողքի։ Իրենք իսկապես այգիներ չէին, այլ փոքրիկ պարտեզներ՝ ծուռումուռ, պտղատու և անպտուղ ծառերով, որոնք իրենց անկարգ շարքերով հիշեցնում էին իրար խառնված զորք։ Երևում էր, որ տերերն այնքան էլ հոգածություն չունեն նրանց վրա․ ծառերից շատերն արմատից ու բներից շվակալել էին ու փրչոտել՝ ինչպես սանր ու մկրատի երես չտեսած որբի գլուխ։ Շատ տեղեր՝ ծեր, խլխլոտած ծառերի կողքին, անձնապաստանի պես իրենց գլուխն էին բարձրացրել ջահել ծառեր, որ, կարծես, ծերերին արհամարհելով, աշխատում էին տեղ անել իրենց և երկինք պարզել դալար աճող կատարները։ Տեղ-տեղ էլ վայրի պատատուկը, օձի նման այս կամ այն ծառին փաթաթված, ճգնում էր սարդի պես իր շոշափուկները մեկնել դեպի հարևան ծառը։ Թեև այսպես անխնամ էին փոքրիկ պարտեզները, բայց արժեր գարնանը նայել նրանց։ Երբ կեռասենիներն ու խնձորենիները փթթում էին ծաղիկներով, և կանաչը թավիշի նման փայլում էր նրանց տակ, իսկ մեղուներն անվերջ աղմկում էին նրանց ծաղկեբաժակների մեջ, մի կատարյալ հարսանիք էր լինում այդ փոքրիկ պարտեզներում։ Ծառերը նմանվում էին պճնած նորահարսերի, իսկ մեղուների անլռելի երգը հիշեցնում էր հարսանեկան հանդիսավոր նվագածություն, և այդ ժամանակ, իսկապես, արժեր նայել նրանց։ Ինչպես պարտեզները, այնպես էլ տները հարևանների գտնվում եին իրար կողքի, հենց նույն պարտեզի ծայրում, և այնքան մոտ էին իրար, որ երբ մեկի ներսը խոսվում էր, լսվում էր մյուսի բակում, որովհետև թե՛ պարտեզները, և թե՛ տների բակն իրարից բաժանողը մի հասարակ ցանկապատ էր՝ փշոտ թփերից ու մացառներից շինված մի հին ցանկապատ։ Օ՜, այդ ցանկապատը, որքա՜ն վեճ, կռիվ ու գանգատ էր տեսել դա․ քանի՜ դատավոր, հաշտարար ու միջնորդ էր եկել դրա մոտ։ Ցանկապատի այդ վեճը, պետք է ասել, հին էր։

No comments:

Post a Comment