Thursday, January 23, 2020

Փորձեր։ Լուսացույցի ռեակցիա

Այս փորձի համար մեզ պետք է ջուր, շաքարավազ, խողովակներ մաքրելու նյութ և կալիումի պերմանգանատ։ Կալիումի պերմանգանատը լուծում ենք ջրի մեջ։ Երբ այն ամբողջությամբ լուծվում է, նոսրացնում ենք ջրով, որպիսի ստացվի վառ վարդագույն հեղուկ։ Առանձին բաժակում կես թեյի գդալ շաքարավազը լուծում ենք ջրի մեջ, և ավելացնում ալկալի, այսինքն խողովակ մաքրելու նյութ, որը պարունակում է ալկալի։ Ստացվածը լցնում ենք վարդագույն հեղուկի մեջ։ Հեղուկը սկսում է գույնը փոխել։ Սկզբում դառնում է մանուշակագույն, հետո կապտում, կանաչում, ապա դեղնում։ Այս փորձը կոչվում է լուսացույցի ռեակցիա։

Wednesday, January 22, 2020

22.01.20 Ձմեռային ճամբար

Այսօր, լաբորատորիայում հավաքվելուց հետո, ուղևորվեցինք դեպի Արագածոտնի մարզում գտնվող 《Ոսկեվազ》 գինեգործարան։ Այստեղ իմացանք գինեգործության մասին, շրջեցինք գործարանով, տեսանք տարբեր պատմական իրեր, կաղնուց տակառներ, որոնց մեջ պահվում էին բազմատեսակ գինիներ։ Մենք խմբով մի երգ կատարեցինք, գինի համտեսեցինք, և վերադարձանք դպրոց։
Շատ հաճելի էր դասընկերներիս հետ ճամփորդելը և գինու մասին ավելի շատ բան իմանալը։

Wednesday, January 15, 2020

15.01.20 Ձմեռային ճամբար

Այսօր մեր առաջին՝ երգի ժամից հետո հավաքվեցինք լաբորատորիայում և գնացինք քոլեջ՝ գինու լաբորատորիա, որտեղ մեզ պատմեցին գինեգործության մասին։ Մենք տեսանք նոր սարքեր, իմացանք ինչպես ինքնուրույն գինի պատրաստել։ Եղանք քոլեջի կարի արվեստանոցում, ջերմոցներում։ Այսպես անցավ ճամբարի իմ երկրորդ օրը։

Tuesday, January 14, 2020

14.01.20 Ձմեռային ճամբար

Ահա, թե ինչպես անցկացրեցի իմ օրը դպրոցում։ Ընդհանուր պարապմունքից հետո հանդիպեցի ընկերներիս, և մենք գնացինք ֆիզիկայի դասասենյակ։ Այստեղ շփվում էինք իրար հետ, զբաղվում բլոգներով։ Աշակերտների մի խումբը գնաց Կոկա֊կոլայի գործարան։ Դրանից հետո ընտրության ժամ էր՝ մաթեմատիկայի դասաժամ, որի ընթացքում դասից բացի խաղացինք մի նոր խաղ, որն ինձ շատ դուր եկավ։ Երկար դասամիջոցից հետո վերադարձանք դպրոց և սկսեցինք բլոգում նկարագրել մեր դպրոցական օրը։ Դասերի ավարտին՝ բլոգի նյութն ավարտելուց հետո, գնացի տուն։

Thursday, December 26, 2019

Առաջին շրջանի հաշվետվություն

1. Հաճախում, բացակայություն, բաց թողած պարապմունքների լրացում սահմանված կարգով.
Այս ուսումնական շրջանի ընթացքում բացակայել եմ մի քանի անգամ։ Բացակայություններս եղել են հարգելի և զգուշացված։ 

2. Ուսումնական բլոգի վարում. բաժիններ, յուրաքանչյուրում նյութերի առկայություն.
Русский язык — 6 նյութ
Հայոց լեզու, Գրականություն – 15 նյութ
Հանրահաշիվ, Երկրաչափություն — 0 նյութ
Պատմություն - 3 նյութ
Քիմիա - 1 նյութ
English - 12 նյութ
Հասարակագիտություն – 0 նյութ
Տրամաբանական մաթեմատիկա – 0 նյութ
Ֆիզիկա – 1 նյութ
Աշխարհագրություն — 0 նյութ
Կենսաբանություն — 0 նյութ

3. Ուսումնական պարապմունքներին մասնակցություն սահմանված կարգով. ուշացումներ

Մասնակցել եմ սահմնաված կարգով բոլոր ուսումնական պարապմունքներին, առաջին դասաժամից ուշացել եմ բավականին շատ՝ ճանապարհային խցանումների պատճառով։ 

4. Մասնակցություն ընտրությամբ գործունեությանը.
Ներկա եմ եղել մաթեմատիկայի բոլոր դասաժամերին։

5. Խմբի ուսումնական ճամփորդություններին.
Այս կիսամյակ չեմ մասնակցել։

6. Ուսումնասիրություն, լուսաբանում, մասնակցություն ուսումնական նախագծերի,
Մասնակցել եմ ուսումնական նախագծի` 1 անգամ։

7. Նախագծերի թվարկում, անհատական աշխատանք նախագծում․
Թարգմանություններ – 2 նյութ

8. Մասնակցություն ուսումնական-հասարակական աշխատանքներին.
Չեմ մասնակցել։

9. Մասնակցություն հիգիենիկ միջվավայրի, գույքի խնամքի աշխատանքներին.
Այս կիսամյակ չեմ մասնակցել։

10. մասնակցություն դասարանում, դպրոցում, կրթահամալիրում կազմակերպված տոնի, ծեսի, ստուգատեսի.
Մեդիա-ուրբաթներ։

11. Մասնակցություն ցուցահանդեսի, համերգի, ներկայացման
Երգել եմ երգչախմբում։

12. Կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնների խախտում.
Խախտում չունեմ։

13. Անհատական ձեռքբերումները ուսումնական առաջին շրջանում.
Ձեռքբերումներ չունեմ։

14. Ուսումնական յուրաքանչյուր դասընթացից (այդ թվում՝ ընտրությամբ) առաջադիմության ինքնագնահատում.
Русский  — գերազանց
Հայոց լեզու, Գրականություն  — լավ
Հանրահաշիվ, Երկրաչափություն — գերազանց
Պատմություն — բավարար
Քիմիա - լավ
Ընտրությամբ գործունեություն (մաթեմատիկա) – լավ
English  — լավ
Աշխարհագրություն  — նորմալ
Տրամաբանական մաթեմատիկա – նորմալ
Կենսաբանություն  — նորմալ
Ֆիզիկա  – նորմալ
Ֆիզկուլտուրա —  նորմալ
Երգ — լավ
Պար — նորմալ

15. Ուսումնական շրջանի կազմակերպման վերաբերյալ իմ հարցադրումները, առաջարկությունները.
Առաջարկներ չունեմ։

16. «Ուսումնական ձմեռ» նախագծով դեկտեմբերի 23-ից հունվարի 7-ը անելիքները՝ Ամանորի, Սուրբ Ծննդյան անհատական-ընտանեկան նախագիծ, ընթերցանություն, ուսումնասիրություն, ուսումնական այլ աշխատանք, ուսումնական երկրորդ շրջանում գործունեության նախագիծ՝ Հանրակրթական Դիջիթեք, բնագիտատեխնիկական նախագծերի ստուգատեսներին ներկայացվող նյութեր
Ընթեցանություն - 0
Բլոգավարություն - 0
Ես ազատում եմ ինձ ցանկապատերից - 0
Մտափունջ - 0
Քիմիան և սնունդը - 0

17. Հանրակրթական Դիջիթեք, բնագիտատեխնիկական նախագծերի, մարզական, ազգագրական ստուգատեսների կազմակերպման առաջարկներ.
Առաջարկներ չունեմ։

18. Իմ ընտրած ճամբարային ջոկատը
Դեռ չեմ ընտրել։

Անօրգանական նյութերի դասակարգում

Նյութը տարածության մեջ որոշակի ծավալ զբաղեցնող մասնիկների համախումբ է՝ խիստ որոշակի բաղադրությամբ, կառուցվածքով, զանգվածով օժտված։ Պարզ նյութերը բաժանվում են մետաղների և ոչմետաղների։ Մետաղները, բացի սնդիկից, պինդ են, ունեն մետաղական փայլ, պլաստիկ են, ունեն ջերմա և էլեկտրահաղորդականություն։ Մետաղները արտաքին շերտում ունեն չորսից քիչ էլեկտրոններ։ Նրանց իոնները միշտ դրական են։ Մետաղներում կա մետաղական կապ։ Ոչմետաղները, եթե պինդ են, փխրուն են։ Մեծ մասամբ հեղուկ կամ գազային նյութեր են։ Չունեն փայլ, պլաստիկություն չունեն, րունեն ջերմա և էլեկտրահաղորդականություն։ Արտաքին շերտում ունեն չորսից շատ էլեկտրոններ, շերտը ավարտելու համար զգում են էլեկտրոններ, իոնները բացասական են։
Բարդ նյութերն են օքսիդները, աղերը, հիմքերը և թթուները։
Օքսիդներ են կոչվում այն նյութերը, որոնք կազմված են 2 տարրի ատոմներից, որոնցից մեկը թթվածինն է։
Թթուներ են կոչվում այն նյութերը, որոնք կազմված են ջրածնի մեկ կամ մի քանի ատոմներից և թթվային մնացորդից:
Աղեր եմ կոչվում այն նյութերը, որոնք կազմված են մետաղի ատոմներից և թթվային մնացորդից։
Հիմքեր են կոչվում այն նյութերը, որոնք կազմված են մետաղի ատոմներից և հիդրոքսիդ խմբից։

Thursday, December 19, 2019

Абсолютно выдуманная история

Была зима. Был канун Нового Года. Я вышла из автобуса и пошагала к дому. Свет фонарей и краски на витринах магазинов создавали новогоднее настроение. С деревьев висели зелёные ленты, как змеи в джунглях. Я вошла в подъезд. Дедушка из соседней квартиры приклеивал к потолку рядом с дверью венок с ветками ёлки и орехами, а его щенок прыгал рядом с стремянкой и лаял. Я вошла в дом, и первым, что я заметила, был запах пирога с тыквой. Мы все уселись за стол, спели пару песен, и начали обратный отсчёт. Послышался звон открывания шампанского, и все хором прокричали "С Новым Годом".