Tuesday, November 19, 2019

19.11 Քերականություն

1.Հոմանիշների հինգ զույգ առանձնացրո՛ւ:
Ընչազուրկ,
հերսոտ, ընչաքաղց, ընթացիկ, սրընթաց, անընկճելի, արագընթաց, անկոտրում, դյուրաթեք, դյուցազնական, դյուրաբեկ, ճկուն, աղքատ, հերոսական:
Սրընթաց - արագընթաց
Անընկճելի - անկոտրում
Ընչազուրկ - աղքատ
Դյուրաթեք - դյուրաբեկ - ճկուն
Դյուցազնական - հերոսական
2.Տրված հատվածից դուրս գրիր բառերը և դրանք վերլուծիր ըստ խոսքի մասերի:Օրան  ավանը  հայտնի  է  հատկապես  Մարտին  ապոր  խնձորի  այգով:  Խնամքով  մշակված  այգին  խնձոր  է  մատակարարում  ամբողջ  շրջանին:  Մարտին  ապերն  ինքն  է  վաղ  տարիքում  տնկել  այդ  խնձորենիները:  Նա  քաջ  գիտի  յուրաքանչյուր  ծառի  կենսագրությունը:  Եվ  անգամ  քամու  կոտրած  ճյուղը  Մարտին  ապորը  ծանր  վիշտ  է  պատճառում:
Գոյական - Օրան, ավանը, Մարտին, ապոր, խնձորի, այգով, խնամքով, այգին, խնձոր, շրջանին, Մարտին, ապերն, տարիքում, խնձորենիները, ծառի, կենսագրությունը, քամու, ճյուղը, Մարտին, ապորը, վիշտ
Ածական - հայտնի, վաղ, քաջ, ծանր
Դերանուն - ամբողջ, ինքն, այդ, յուրաքանչյուր
Բայ - մշակված, մատակարարում (է), տնկել (է), գիտի, կոտրած, պատճառում (է)
Մակբայ - հատկապես, անգամ

No comments:

Post a Comment