Thursday, November 21, 2019

21.11 Քերականություն

1․ Տրված հատվածից դուրս գրիր բոլոր բայերը․
Շա՜տ ծեր էր Եփրեմ պապը։ Տանը նրան այնքան էլ չէին սիրում և ամեն բան չէին տալիս ուտելու։ Բայց նա սիրում էր ամենքին, և ամենից շատ փոքրիկ Աստղիկին. պատմում էր նրան հեքիաթներ, առակներ, պատմում էր ուրիշ տղաների, աղջիկների մասին և այն մասին, թե ինչո՛ւ են ընկնում աստղերը երկնքից։ Երբեմն կոպեկներ էր նվիրում նրան, որ կոնֆետ առնի… Եվ դրա համար Աստղիկը պապին շատ էր սիրում. ամեն անգամ բռնում էր պապի ձեռից և առաջն ընկած ման ածում ծառերի արանքում ու բացատրում, թե որ ծառը ո՛րքան է բռնել և թե ինչպես է ծաղկել մասրի թուփը… Բայց Աստղիկը շատ էր ափսոսում, որ պապը չի տեսնում այդ բոլորը, և որովհետև պապը չէր տեսնում, Աստղիկը խղճում էր նրան և ավելի սիրում։
Չէին սիրում, չէին տալիս, ուտելու, սիրում էր, պատմում էր, ընկնում են, նվիրում էր, սիրում էր, բռնում էր, ընկած, ման էր ածում, բացատրում էր, բռնել է, ծաղկել է, ափսոսում էր, չի տեսնում, չէր տեսնում, խղճում էր, սիրում էր։
2․ Փորձի՛ր բացատրել բայերի նման խմբավորումը:
Ա. Տեսնել, նստել, ձևել, կարել, իջնել, բարձրանալ, մեծացնել - մեկ արմատով հիմք
Բ.Ձևափոխել, շրջանցել, հեռագրել, մեղադրել - երկու արմատով հիմք
Գ. Գլուխ տալ, ձիգ տալ, գործ անել, վեր կենալ - երկու բաղադրիչով բայ
3․ Ի՞նչ ընդհանրությամբ են խմբավորվել տրված բայերը:
Ա. Կիրառել, խմել, հնարել, բացատրել, գրավել, հասնել, լցնել, թռչել, սառչել - (-ե) խոնարհում
Բ. Գնալ, գգալ, խոյանալ, ընթանալ, վախենալ, կամենալ, տզզալ, շրխկալ - (-ա) խոնարհում
4. Տրված արմատներից բայեր կազմի՛ր և ընդգծի՛ր արմատի և ել կամ ալ վերջավորության միջև եղած մասը։Օրինակ՝ տես — տեսնել, բարձր — բարձրանալ:Ա. Ընկեր - ընկերանալ, թանձր - թանձրանալ, խոր - խորանալԲ. Վախ - վախենալ, կամ - կամենալ, մոտ - մոտենալԳ. Հաս - հասնել, անց - անցնել, հագ - հագնելԴ-. Թիռ - թռչել, սառ - սառչել, կիպ - կպչել

No comments:

Post a Comment