Հարցեր և վարժություններ.
- Սահմանե՛լ և բնութագրե՛լ ո՞րն է կոչվում ֆիզիկական մարմին, օրինակներ…
Ֆիզիկական մարմինները մեզ շրջապատող բոլոր այն իրերն են, որոնք ունեն զանգված, ծավալ և ձև։
- Մոտավոևապես քանի՞ միլիոն նյութ է հայտնի մարդկությանը:
Ներկայումս հայտնի է մոտ 30 մլն նյութ։
- Սահմանե՛լ, դասակարգե՛լ և բնութագրե՛լ նյութերը, գրե՛լ պարզ և բարդ, անօրգանական և օրգանական նյութերի օրինակներ…
Նյութերը կազմված են փոքրագույն մասնիկներից՝ ատոմների, մոլեկուլներից և իոններից։ Նյութերը ունեն կառուցվածք, բաղադրություն և հատկությունները։ Ըստ բաղադրության նյութերը լինում են պարզ և բարդ։ Պարզ նյութերը կազմված են միատեսակ քիմիական տարրի ատոմներից։
- Սահմանեք և բնութագրեք մաքուր նյութերի հատկությունները`ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական, օրինակներ….
Նյութի ֆիզիկական հատկություններն են ՝ գույնը, հոտը, համը, լուծելիությունը ջրում, հալման և եռման ջերմաստիճանները և ագրեգատային վիճակը ՝ պինդ, հեղուկ, գազային: Նյութի քիմիական հատկություններն են ՝ նյութի փոխազդեցությունն այլ նյութերի հետ և նոր նյութերի առաջացումը: Նյութի ֆիզիոլոգիական հատկություններն են ՝ նյութի ազդեցությունը կենդանի օրգանիզմի վրա:
No comments:
Post a Comment