вторник, 1 декабря 2020 г.

Նախագիծ «Ջրածին»

Նախագիծ «Ջրածին»
Թեմատիկ հարցեր և վարժություններ.
1. Ինչո՞ւ է ջրածինը համարվում համար մեկ տարրը Տիեզերքում.
Տիեզերքում ջրածինը ամենատարածված տարրն է. կազմում է աստղերի և Արեգակի զանգվածի մոտ կեսը, Արեգակի մթնոլորտի 84 %-ը, միջաստղային միջավայրի և միգամածությունների հիմնական մասը: Իսկ երկրագնդի վրա ջրածինն առաջացնում է համար մեկ նյութը՝ ջուրը(H2O): Ջրածնի պարունակությունը երկրակեղևում 0,15 % է, ընդհանուր պարունակությունը Երկրի վրա՝ 1 %: Ջրածինը Երկրի վրա ազատ վիճակում հանդիպում է հազվադեպ՝ որոշ հրաբխային և այլ բնական գազերում, օդում՝ 10-4%:

2.Ջրածինը համարվում է ապագայի վառելանյութ. ինչո՞ւ.
Ջրածնային վառելիքն էկոլոգիապես անվտանգ է, այրելիս միայն ջուր է առաջանում, ուստի ջրածինն էկոլոգիապես մաքուր և իդեալական վառելանյութ է։ 

3. Բնութագրեք ջրածին քիմիական տարրը.
ա) քիմիական նշանը - H
բ) հարաբերական ատոմային զանգվածը - 1
գ) մետա՞ղ է, թե՞ ոչ մետաղ. - ոչ մետաղ
դ) դիրքը պարբերական համակարգում. այսինքն ո՞ր պարբերության և ո՞ր խմբի տարր է - 
I խումբ, գլխ․ ենթախումբ, 1
ե) ատոմի կառուցվածքը` (միջուկի լիցքը. միջուկում պրոտոնների թիվը. էլեկտրոնների թիվը, էներգետիկ մակարդակների թիվը) - լիցք = +1, 
e = 1, p = 1, էներգետիկ մակարդակներ - 1

*4. Ջրածնի վալենտականությունը և օքսիդացման աստիճանը միացություններում. գրեք օրինակներ.
Ջրածնի վալենտականությունը +1 է։ Հիդրիդներում ջրածնի օքսիդացման աստիճանը -1 է, մնացած միացություններում +1։

*5. Գրեք. ջրածին պարզ նյութի բանաձևը. և որոշեք նրա հարաբերական մոլեկուլային զանգվածը ` 
Mr և մոլային զանգվածը` M գ/մոլ
H2
Mr(H2) = 1 + 1 = 2
M = 2 գ/մոլ
*6. Որոշեք ջրածինը օդից ծանր է թե՞ թեթև. քանի ՞ անգամ.
Ջրածինը 14,5 անգամ թեթև է օդից, և 16 անգամ թեթև է թթվածնից։

*7.  Դուք  լաբորատորիայում ստացել  եք ջրածին  և այրել։ Նկարագրեք. Ձեր կողմից կատարված լաբորատոր փորձերը և գրեք. համապատասխան ռեակցիաների հավասարումները.

*8. Ո՞րն է ջրածնի առաջացրած և Երկրագնդում ամենատարածված բարդ նյութը. գրեք այդ նյութի քիմիական բանաձևը և որոշեք ջրածնի զանգվածային բաժինը տոկոսով արտահայտած։
H2O
ω(H) = 200/18 = 11,11%
*9. Որտե՞ղ են կիրառում ջրածինը․
Ջրածինը հիմնականում օգտագործվում է նավթի վերամշակման համար: Այն նույնպես օգտագործվում է ամոնիակի սինթեզում, որը իր հերթին քիմիական արդյունաբերության կարևորագույն նյութերից մեկն է: Ջրածինը օգտագործում են մետաղները կտրելու և զոդելու համար և նրանց օքսիդներից ստանալու համար:

Комментариев нет:

Отправить комментарий