понедельник, 7 декабря 2020 г.

7.12 Թարգմանություն

Արևմտահայերեն
Գիշեր էր, նոյեմբերի տրտում ու խոնավ գիշեր, որուն մթությանը մեջ ընկղմված էր Փերայի Մեծ Փողոցը իր քարաշեն ու բազմահարկ ապարանքներովը։ Փոշիի պես բարակ ու ասեղի պես սուր անձրև մը կու գար ու կը լվար ամայի և թափուր քարահատակը։ Կալաթա Սերայի պահականոցին դեմ, երկու կառապան՝ հապաղած անցորդ մը գտնելե հուսաբեկ՝ ցուրտեն պատսպարվելու համար իրենց կառքին մեջ կը մրափեին։ Մարդ չկար ու այդ աղմկալից փողոցի ժխորեն ուրիշ բան չէր մնացեր, բայց եթե առջի իրիկվընե ի վեր տեղացող անձրևին անընդհատ ձայնը իր հուսահատական միօրինակությամբը։

Արևելահայերեն
Գիշեր էր, նոյեմբերի տրտում ու խոնավ գիշեր, որի մթության մեջ ընկղմված էր Փերայի Մեծ Փողոցը՝ իր քարաշեն ու բազմահարկ ապարանքներով։ Փոշու պես բարակ ու ասեղի պես սուր անձրև էր գալիս ու լվում ամայի և թափուր քարահատակը։ Կալաթա Սերայի պահականոցի դիմաց երկու կառապան, հապաղած անցորդ հույսը կորցրած, ցրտից պատսպարվելու համար իրենց կառքի մեջ էին քնում։ Մարդ չկար և այդ աղմկալից փողոցի ժխորին ոչինչ չէր մնացել բացի երեկոյի տեղացող անձրևի անընդհատ ձայնից իր հուսահատական միօրինակությամբ։

Комментариев нет:

Отправить комментарий