Showing posts with label Մաթեմատիկա առանց բանաձև. Show all posts
Showing posts with label Մաթեմատիկա առանց բանաձև. Show all posts

Sunday, February 16, 2020

Տրամաբանական թերթիկ 11

1. Տյառնընդառաջ տոնի համար երեխաները հավաքեցին չորացած ճյուղեր և մի գերան, որպեսզի խարույկ վառեն: Գերանը 12 մասի կտրելու համար քանի՞ տեղից է պետք սղոցել:
Պատ․՝ 11։
2. Գայանեն Երևանից մեկնեց Գյումրի: Գնացքը կազմված էր 10 վագոնից: Գայանեն նստած է վերջից հաշված երրորդ վագոնում: Սկզբից հաշված ո՞րերորդ վագոնում է գտնվում Գայանեն:
Պատ․՝ 8:
3. Հասմիկը սկսեց դասավորել գաթաները ափսեի մեջ սկսած 7-րդ գաթայից: Քանի՞ գաթա տեղավորեց նա ափսեի մեջ, եթե վերջին գաթան 27-ն էր:
Պատ․՝ 21։
4. Քանի՞ թիվ կա, որ մեծ է 46-ից և փոքր է 66-ից:
Պատ․՝ 19:
5. Սաստիկ ցրտերից ու սառնամանիքից Արան հիվանդացավ: Բժիշկը նրան նշանակում է 10 սրսկում՝ 2 օր ընդմիջումով: Որքա՞ն ժամանակ է պետք սրսկումը ավարտելու համար։
Պատ․՝ 28։