Մագնիսը եկել է Մագնեսիա քաղաքից, որտեղից էլ եկել է իր անվանումը։
2. Ո՞րն է բնական մագնիսը:
Բնական մագնիսը մետաղ է, որն ունի մագնիսական դաշտ։
3. Ինչպե՞ս են ստանում արհեստական մագնիսներ:
Եթե բնական մագնիսը շատ երկար պահել ինչ-որ մետաղի մոտ, այդ մետաղը կդառնա արհեստական մագնիս։
4. Ի՞նչն են անվանում մագնիսական բևեռներ:
Մագնիսական բևեռները մագնիսի տարբեր լիցք ունեցող ծայրերն են։
5. Ինչպե՞ս են փոխազդում մագնիսների բևեռները:
Նույնանուն բևեռներն իրար վանում են, տարանունները՝ ձգում։
6. Ինչպե՞ս կարելի է մագնիսական սլաքի օգնությամբ որոշել մագնիսացած պողպատե
ձողի բևեռները:
Մագնիսական սլաքը բացասական է, այսինքն մագնիսի ձողի այն ծայրը, որը ձգում է սլաքը, դրական է։
7. Ինչի՞ ազդեցությամբ է կողմնացույցի սլաքը ուղղորդվում որոշակի ուղղությամբ: Ո՞ր կողմն է այն ցույց տալիս:
Սլաքը ցույց է տալիս հյուսիսը։ Երկրագունդը մեծ բնական մագնիս է, և նույնպես ունի բևեռներ։ Հյուսիսը դրական բևեռն է, իսկ հարավը՝ բացասական։ Կողմնացույցի սլաքը մագնիսական սլաք է, այն բացասական է և ցույց է տալիս դրական կողմը։ Այդ պատճառով բացասական սլաքը ցույց է տալիս դրական հյուսիսը։
8. Որտե՞ղ են կիրառվում մագնիսները:
Երկրագունդն էլ մագնիս է։ Մագնիսներ օգտագործում են օրինակ մեծ կռունկների, փականների վրա, կողմնացույցների սլաքներն են մագնիսական։
9. Ինչու՞ է բնության մեջ գոյություն ունեցող մագնիսական երկաթաքարը մագնիսացած լինում: Ի՞նչն է նրան մագնիսացրել:
Երկրագնդի մագնիսական դաշտը։
10. Ի՞նչն են անվանում մագնիսական դաշտ:
Մագնիսական դաշտը մագնիսին շրջապատող դաշտն է, որում գտնվող մագնիսական հատկություն ունեցող առարկաների վրա ազդում է այդ մագնիսը, այսինքն ձգում կամ վանում։
No comments:
Post a Comment