суббота, 21 ноября 2020 г.

Պատերազմ է հայտարարվել։ Վերլուծություն

Պատմվածքը շատ տարօրինակ էր, և նույնչափ հետաքրքիր։ Ինձ շատ անսովոր, բայց հաճելի և մոտիկ էր Նիկ Տագալավիայի կերպարը։ Նրա ատելությունը մարդկանց նկատմամբ և նրանց արարքներում տրամաբանություն գտնելու ցանկությունը ինձ ծանոթ են։ Չնայած նրա փոքրինչ խելագարությանը, նա այս պատմության յուրահատկությունն է։ Նա այն կերպարներից է, ում ուզում ես ուսումնասիրել և ավելի լավ իմանալ։ Հաճելի էր նաև գրողի՝ Դոնալդ Քեննեբեկի կերպարը։ Այն, որ նա հասկանում էր բոլորին, կարծես կարդում էր նրանց՝ ինչպես բացած գիրք, դարձնում էր կերպարն ավելի ձգող և խորհրդավոր։ 
Տեքստում նկարագրված են մարդիկ, ովքեր վատ իրականությունը չեն ընդունում։ Դա սխալ եմ համարում, սակայն իմ համակրանքը սափրիչի կերպարի նկատմամբ դրանից չի պակասում։ Նա հիմար էր համարում բոլորին, ով հավատում էր պատերազմին, կամ նույնիսկ խոսում էր հավատողի հետ, ինչը նույնպես կերպարի բացասական և հետաքրքիր բնավորության մաս է։ Սակայն սա չափից ավել է, քանի որ իրականությունը չընդունելով պետք չէ մեղադրել ուրիշներին։
Ըստ իս՝ հեղինակն այս ստեղծագործության միջոցով ուզում էր ցույց տալ, թե որքան սխալ է սեփական կարծիքը ուրիշներին պարտադրելը, և որքան տհաճ է դա նրանց։

Комментариев нет:

Отправить комментарий