вторник, 15 сентября 2020 г.

15.09 Քերականություն

Կետադրե՛լ հատվածը․
Չնայած ցուրտ է, բայց ծեր ամուրին տուն է դառնում ուրախ տրամադրությամբ։ Նրա մտքերը թափառում են իր փոքրիկ սենյակում, պտտվում հացի սեղանի շուրջը, նայում են պատից կախված նոր պատկերին, սեղանի ծայրին նստած կատվին և կանգ են առնում անկողնու վրա, ուր իր հետ միասին գիշերները ննջում է մոր թողած ժառանգությունը՝ Վանա կատուն։ Սակայն նրան ավելի զբաղեցնում է ընթրիքը․ այսօր ձկան գլուխ կա տանը։ Բայց ահա նա մոտենում է իր սենյակին, պատշգամբում թափ է տալիս վրայի ձյունը, բանալիի երկու պտույտով բացում է դուռը և մտնում ներս։ Ներս մտնելով՝ սպասում է, որ կատուն մթան մեջ ահա կքսվի ոտներին և կմլավի, թե «սոված եմ»։ Այսպես է հասկանում ծեր ամուրին կատվի մլավոցը։ Բայց կատուն այսօր, հայտնի չէ՝ ինչու չի քսվում նրա ոտներին։ Ի՞նչ է պատահել։ Ամուրին զարմանում է մի քիչ։ Ասենք, այդպիսի դեպք հաճախ է պատահում, զարմանալու ոչինչ չկա։ Նա վառում է լամպը և նայում այս ու այն կողմ։ Կատուն դարձյալ չի երևում…

Комментариев нет:

Отправить комментарий