пятница, 24 апреля 2020 г.

Սուրբ Զատիկը մեր տանը

Սուրբ Զատիկը կամ Սուրբ Հարության Տոնը մեր ընտանիքի սիրելի տոներից մեկն է։

Զատիկը կամ Քրիստոսի Հարության տոնը Հայ Առաքելական եկեցեցու հիմնական տոներից մեկն է։ Նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ դեպի Աստված։

Մենք ամեն տարի Սուրբ Զատկի օրն անցկացնում ենք պապիկիս և տատիկիս տանը։ Մեզ համար կրկնակի տոն է, քանի որ իմ պապիկի անունը Հարություն է, իսկ Սուրբ Զատիկը նաև Հարությունների անվանակոչության օրն է։

Սուրբ Հարության տոնին հայկական ընտանիքներում ընդունված է առատ ու ուտելիքներով լեցուն սեղան պատրաստել, որի կարևոր բաղադրիչը՝ կարմիր ներկած հավկիթներն են։ Դեռևս հին ժամանակներում ընդունված է եղել ներկել հավկիթները բնական ներկանյութով՝ կարմիր սոխի կճեպով, ինչը էկոլոգիապես մաքուր է և ոչ վնասակար։ Ինչպես տեսնում ենք, այս ավանդույթը հասել է մինչև մեր օրեր։ Մյուս ավանդական ճաշատեսակներից են չամիչով և բրնձով փլավը, եփած ձուկը, թարմ բանջարեղենն ու կանաչեղենը։ Ես շատ եմ սիրում  պապիկիս պատրաստած խորոված միսը և մայրիկիս պատրաստած տորթ-աղցանը։ Աղցանը նույնպես պարունակում է զատկական խորհրդանիշներ՝ ձու և ձուկ։ Այս անգամ որոշեցի նկարել աղցանի պատրաստման ընթացքը, քանի որ այն նաև շատ գեղեցիկ ու ախորժալի տեսք ունի, իսկ համը՝ աննկարագրելի։

Իսկ ամենակարևորը՝ ընտանեկան ջերմ մթնոլորտն է, որը սովորաբար տիրում է տոնակատարության ժամանակ։ Բոլորն ուրախ են, շնորհավորում են միմյանց՝ ասելով հետևյալ խոսքերը․
- Քրիստոս հարյավ ի մեռելոց,
- Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։

Комментариев нет:

Отправить комментарий