вторник, 25 февраля 2020 г.

25.02 Քերականություն

1. Փակագծերի բայերը գրե՛լ պահանջված ձևով։Գերմանիայի դպրոցներում կատարված ուսումնասիրություններից պարզվեց, որ քաղաքի երեխաները գյուղական կյանքի մասին ոչ մի պատկերացում չունեին։ Օրինակ, նրանցից շատերը կարծում էին, որ կաթը ֆաբրիկայում է պատրաստվում։Կրթության նախարարությունը դրությունը շտկելու նպատակով պահանջել է, որ բոլոր քաղաքների կենդանաբանական այգիներում կովեր ցուցադրվեն և օրվա մեջ երեք անգամ կազմակերպվի նրանց կիթը։
2. Ընդգծե՛լ բոլոր բայերը։

Փոքր եղջերուներ են այծյամները։ Նրանց մարմինը համեմատաբար կարճ է, վիզը՝ երկար։ Մորթին ամռանը շիկակարմիր է, ձմռանը՝ գորշ։ Անտառը նրանց և՛ արոտավայրն է, և՛ թաքստոցը։Ամռանն արածում են հով ժամանակ, իսկ ցերեկվա շոգին թաքնվում են։ Ցուրտ օրերին կեր են հայթհայթում օրվա ցանկացած ժամին։ Առատ ձյան ժամանակ դուրս են գալիս ճանապարհները։ Ունեն սուր հոտառություն, տեսողություն և լսողություն։ Շատ լավ լողում են։Մայիսին մայր այծյամն ունենում է 1-2 ձագ։ Երկու շաբաթ հետո փոքրիկները կարողանում են իրենց մոր նման արագ վազել։ Նրանք մոր հետ շրջում են, մինչև մայրը նորից ձագեր է ունենում։Եղջյուրներ ունենում են միայն արու այծյամները։ Եղջյուրներն սկսում են աճել ձմռանը։ Սկզբում եղջյուրներն ունենում են մեկ ուղղաձիգ ճյուղ։ Դեկտեմբերին դրանք ընկնում են, և հունվարից աճում են նոր եղջյուրներ, որոնք գարնանը ճյուղավորվում են։ Այծյամներն ապրում են մինչև տասնվեց տարի։
3. 
Փակագծերի բայերը գրե՛լ պահանջված ձևով։
Պարզվում է, որ մարդու առողջական վիճակը նախ և առաջ կախված է մարդկային հարաբերություններից։ Նախանձը, օրինակ, ոչ միայն որդի նման կրծում է մարդու հոգին և տակնուվրա անում էությունը, այլև առաջացնում ստամոքսի խոց ու արյան ճնշման հիվանդություններ։ Ահա թե ինչու են ասում․ «Եթե չես ցանկանում տառապել, մի՛ նախանձիր»։ Զրպարտությունը, վիրավորանքը, շողոքորթությունը, անտաշ վերաբերմունքն ու հայհոյանքը նիկոտինի ու ալկոհոլի նման թունավորում են նաև մարդու օրգանիզմը։
Երկրում առաջին ծխողները եգիպտական փարավոններն են եղել։ Մ․թ․ա․ երկրորդ հազարամյակին վերաբերող մի թանգարանում հնագետները ծխելու հարմարանքներ են գտել։ Սենյակները ներկելիս պատուհաններն ու դռները փակ պիտի լինեն, որովհետև միջանցիկ քամի ու խոնավ օդը չեն թողնում, որ ներկը հավասարապես չորանա։

Комментариев нет:

Отправить комментарий