вторник, 15 октября 2019 г.

15.10 Փոխադրություն

Վաղուց, շատ վաղուց, մի մեծ խնձորի ծառ էր աճում։ Փոքրիկ տղան ամեն օր խաղում էր ծառի մոտ, բարձրանում, խնձորներ քաղում, հոգնելուց էլ՝ քնում նրա արմատների մոտ։ Տղան սիրում էր ծառին, ծառն էլ սիրում էր տղայի հետ խաղալ։ Բայց ժամանակն անցնում էր, իսկ տղան մեծանում։ Նա արդեն չէր գալիս ծառի մոտ խաղալու։
Մի օր արդեն մեծացած տղան եկավ ծառի մոտ։ Ծառը հուզվեց
    Արի՛, խաղա՛ ինձ հետ,— ասաց ծառը։
Բայց տղան պատասխանեց
    Ես արդեն մեծ եմ ծառի մոտ խաղալու համար, ինձ խաղալիքներ են պետք, իսկ ես դրանց համար փող չունեմ։ Կարո՞ղ ես օգնել ինձ։
    Ես էլ փող չունեմ,— պատասխանեց ծառը։— Բայց դու կարող ես պոկել իմ բոլոր խնձորները և վաճառել դրանք։
    Շնորհակալ եմ,— ուրախացավ տղան։
Երկար ժամանակ տղան չերևաց։ Մի օր նա եկավ ծառի մոտ, բայց խաղալու առաջարկին պատասխանեց
    Ես ժամանակ չունեմ խաղալու, ես պիտի աշխատեմ ու ընտանիք պահեմ։ Բայց ինձ տուն է հարկավոր, օգնի՛ր ինձ։
    Ես տուն չունեմ քեզ տալու, բայց դու կարող ես կտրել իմ բոլոր ճյուղերը և դրանցով քեզ տուն կառուցել։
Տղան կտրեց ծառի բոլոր ճյուղերը և հեռացավ։ Մի արևոտ, ամառային օր նա նորից ետ եկավ, և ասաց ծառին
    Ես ուզում եմ ճանապարհորդել և ինձ նավակ է պետք։ Դու ինձ կօգնե՞ս։
    Վերցրու իմ բունն ու քեզ նավակ կառուցիր,- ասաց ծառը։ Նրան հաճելի էր տեսնել, որ տղան երջանիկ է։
Տղան վերցրեց բունն ու հեռացավ։ Շատ տարիներ անցան։ Տղան, արդեն ծեր, եկավ ծառի մոտ։ Ծառը միանգամից ասաց
    Ես ոչնչով չեմ կարող քեզ օգնել, խնձորներ չունեմ քեզ տալու։
Բայց տղան ասաց
    Ինձ խնձոր պետք չէ, ես էլ ատամ չունեմ խնձոր ուտելու, ուղղակի մի տեղ եմ ուզում գնամ հանգստանամ։
Արի, նստի՛ր իմ արմատների մոտ ու հանգստացի՛ր,- ասաց ծառը։ Տղան նստեց նրա արմատների մոտ։ Ծառը հուզված էր։ Նրա աչքերից երջանկության արցունքներ էին կաթում։

Комментариев нет:

Отправить комментарий